Հերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա Կոստանյան
ԲԼՈԳԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի հայ ժողովուրդ, նիկոլն Արցախի կորուստն ու Արցախից հրաժարումը վերջնականապես գցեց ձեր գրպանը, քանի որ ըստ նրա` եթե չէիք ուզում հրաժարվել Արցախից, ուրեմն պիտի հեղափոխություն անեիք, սակայն չեք արել, հետևաբար սիրելի ժողովուրդ, դուք հրաժարվել եք Արցախից, ինքը ոչ մի բանում մեղավոր չէ (կարդալ սարկազմով):

Էստեղ պարզապես մի փոքրիկ նյուանս կա, որի մասին ձեզ չեն ուզում ասել, սիրելի ժողովուրդ, միայն Արցախից չէ, որ հրաժարվել եք, այլ Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքներից` Տավուշի Կիրանցից, Ջերմուկի որոշ հատվածներից, Սյունիքի մարզի Սև լճի մի մասից, Շուռնուխից, Գորիս-Կապան ճանապարհահատվածից, ու էլի մի շարք տարածքներից, որտեղ այսօր ադրբեջանական զորքեր են կանգնած, ու բոլորովին մտադիր չեն դուրս գալու: Այ սրա մասին ձեզ չեն ասում ու չեն ասի:
Օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ամերիկյան վկայությամբ նախաստորագրված պայմանագրի համաձայն` Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար տրվելիք միջանցքն ու Ադրբեջանի կողմից ՀՀ-ում զավթված բոլոր տարածքներից հրաժարման ողջ պատասխանատվությունը դրվեց ԺՈՂՈՎՐԴԻ վրա: Հերթական մանյովրով` ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով արեց իր սև գործը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը