Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

19 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2022 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, 14,5 մլն և 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով համայնքապատկան շենք-շինությունները, առանց դրանց շուկայական արժեքների գնահատում իրականացնելու, կադաստրային և շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով ապօրինի օտարել է իր ազգականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, համայնքի ավագանու որոշմամբ տրված համաձայնության հիման վրա, կազմակերպել և իրականացրել է համայնքում գտնվող 1217,74 քմ անշարժ գույքի աճուրդով վաճառքը՝ որպես մեկնարկային գին սահմանելով կադաստրային արժեքից էականորեն ցածր՝ 608 հազ. ՀՀ դրամ գումարը: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը նշված գույքը կադաստրային արժեքից 8 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 812 հազ. դրամով օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը կազմակերպել և իրականացրել է տվյալ համայնքում գտնվող ևս մեկ՝ 649,14 քմ. մակերեսով, 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառքը: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքը կադաստրային արժեքից շուրջ 3 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 352.000 ՀՀ դրամով կրկին օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, հարկ է նշել, որ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական վարույթ 13 համայնքների ղեկավարների վերաբերյալ: Նրանց թվում են Կոտայքի մարզի Պտղնի և Աբովյան, Տավուշի մարզի Իջևան, Արագածոտնի մարզի Բյուրական, Արարատի մարզի Նոր Խարբերդ և Գոռավան համայնքների նախկին ղեկավարները:

Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով համայնքին պատճառված գույքային վնասը կազմել է ավելի քան 424 միլիոն ՀՀ դրամ, որից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 7 մլն ՀՀ դրամը, իսկ 159 մլն ՀՀ դրամ արժողությամբ 9 հողատարածք վերականգնվել է գույքի տեսքով»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան