Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փորձագետը նշել է Իրանի նախագահի Հայաստան այցի գլխավոր նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի նախագահի Հայաստան այցը կարևոր է Թեհրանի համար՝ Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու և նրա պատասխանները հրապարակայնորեն արձանագրելու առումով։ Իրանը, ի հեճուկս Հայաստանի վարչապետի հավաստիացումների, շարունակում է մտահոգություն հայտնել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դրա մասին հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը։

«Փաշինյանը փորձում է Իրանի ղեկավարությանը համոզել, որ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը չեն վնասում Թեհրանին, սակայն դա շատ դժվար է անել։ Դա պայմանավորված է նրանով, որ եթե նա գնա ԱՄՆ և համաձայնությունների հասնի, ըստ որոնց ամերիկացիները տեղում ներգրավված կլինեն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, ապա հետագա գործողությունները Հայաստանից կախված չեն լինի։ Եթե վաղը Միացյալ Նահանգները ցանկանա փակել Հյուսիս-Հարավ ճանապարհը դեպի Իրան, արդյոք նրանք նման հնարավորություն կունենա՞ն։ Կարծում եմ՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ադրբեջանը նման հնարավորություն կունենան։ Այդ պատճառով Իրանի մտահոգություններն արդարացված են։

Իրանը հիանալի հասկանում է, որ ճանապարհն իրականում Հայաստանը չի վերահսկելու, քանի որ Հայաստանի տարածքում հայկական կողմից դա լավագույն դեպքում միջնորդավորված բնույթ կունենա։ Իրանի դիրքորոշումը Սյունիքի հարցում ավելի հայամետ է, քան պաշտոնական Երևանի դիրքորոշումը, քանի որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների»,- ընդգծել է Իգիթյանը։

Նա պարզաբանել է, որ եթե պատկերացնենք, թե Ադրբեջանը փակում է Հայաստանով անցնող ճանապարհը, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, և Երևանը դիմի Իրանի օգնությանը, վերջինս կարող է դիմել գործողությունների, հակառակ դեպքում Թեհրանի կարողությունը արձագանքելու իրավիճակին շատ սահմանափակ կլինի։

Փորձագետը կարծում է, որ այսօր Հայաստանի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթերը ոչինչ չեն նշանակում հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առումով, քանի որ դա պահանջում է համագործակցություն հաստատել պաշտպանության ոլորտում և տնտեսական ոլորտում անցնել ավելի լուրջ համագործակցության։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կան հարցեր Հայաստանի ռազմավարության վերաբերյալ։ «Երևանը ցանկանում է գնալ եվրոպական ինտեգրման ճանապարհով, բայց դեռևս գտնվում է ԵԱՏՄ-ում։ Բացի դրանից, Հայաստանը ստորագրում է ռազմավարական համագործակցության փաստաթղթեր Միացյալ Նահանգների հետ և միևնույն ժամանակ խոսում է Վաշինգտոնի հետ», թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Իրանի հետ նույն փաստաթուղթը ստորագրելու իր մտադրության մասին»,- շեշտել է Իգիթյանը։

Նա ենթադրում է, որ խույս տալու քաղաքականությունը կարող է բացասական հետևանքների հանգեցնել։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց