«Քամփ Արմեն»-ում սկսվել են վերակառուցման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի հայկական որբանոցի շենքի վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Աշխատանքների իրականացման նպատակով կազմվել է հատուկ պատվիրակություն, որի մեջ ներառվել են տեղի հայկական տարբեր կազմակերպությունների ու հիմնադրամների ներկայացուցիչներ: Ակնկալվում է, որ ճամբարի վերակառուցման շրջանակում մոտ ժամանակներս կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ:
Թուզլայի թաղամասի ղեկավարությունը ճամբարի տարածքում սկսել է մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են հատուկ մեքենաներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



