Կոկոսի յուղ և սոդա․ ամենաարդյունավետ միջոցը առողջ ու գեղեցիկ մաշկի համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Առողջ և գեղեցիկ մաշկ ուենալու համար մարդիկ ծախսում են մեծ գումարներ։ Սակայն այդ կրեմները գնելու փոխարեն կարելի է պատրաստել բնական կրեմ՝ պատրաստված ընդամենը 2 բաղադրիչից, որոնք արդեն առկա են Ձեր տանը։ Այս 2 բաղադրիչներն են սոդան և կոկոսի յուղը։
Այս 2 բաղադրիչները ամենարդյունավետ միջոցներն են խնդրահարույց մաշկի համար, դրանք չեն պարունակում քիմիական և թունավոր նյութեր։
Սոդան և կոկոսի յուղը միասին շատ արդյունավետ միջոց են ակնեի, կարմրության և մաշկի հետքերի համար։ Այն նաև կարող է օգնել մաշկի ավելորդ յուղն ու կեղտը հեռացնելու հարցում։
Սոդան մաքրող միջոց է, որը օգնում է պահպանել մաշկի pH հավասարակշռությունը։ Կոկոսի յուղն ունի հակաբակտերիալ, խոնավեցնող և բուժող հատկություններ։
Զգայուն մաշկի դեպքում պետք է խառնել 2-ը 1-ի հարաբերակցությամբ կոկոսի յուղ և սոդա, իսկ նորմալ մաշկի դեպքում 1-ը 1-ի հարաբերակցությամբ։
Խառնուրդը քսել մաշկին, պահել մի քանի րոպե և լվանալ տաք ջրով՝ կատարելով շրջանաձև շարժումներ։ Նախընտրելի է պատրաստել խառնուրդը՝ օգտագործելուց անմիջապես առաջ։
Այս պարզ, բայց և շատ արդյունավետ ու մատչելի միջոցն օգտագործելով մաշկը կդառնա մաքուր, գեղեցիկ ու երիտասարդ։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



