Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԼՂ ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել․

«Օգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է՝ հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին։

Թեև ՄԱԿ-ի այս և այլ միջազգային փաստաթղթեր նպատակ ունեն բոլոր հնարավոր լծակները կիրառել հետագա հնարավոր ահաբեկչությունները կանխելու և դրանցից խուսափելու համար, բայց փաստերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից շարունակաբար ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, հրահրվել է լարվածություն, պատերազմներ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2․4՝ ուժի կիրառումից զերծ մնալու և 33-րդ՝ միջազգային անվտանգության պաշտպանության նորմերը, զանգվածային բռնություններ են գործադրվել, որոնք դիտարկվում են որպես ակաբեկչական գործողություններ։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 2023 թվականի սեպտեմբերին մարդկային բազմաթիվ զոհերի, սեփականության և կյանքի իրավունքի համատարած խախտումների ֆոնին ենթարկվել է ահաբեկումների․ դիտավորյալ թիրախավորվել են քաղաքացիական անձինք, սպանվել ու խոշտանգվել են ծերեր և երեխաներ, հոգեկան սուր ցավ է պատճառվել ողջ հասարակությանը, առևանգվել, պատանդ են վերցվել, ապօրինաբար ազատությունից զրկվել են զինվորականներն ու քաղաքացիական անձինք, հրկիզվել ու պայթեցվել են Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքնեը, ոչնչացվել է պատմական ժառանգության զգալի մասը։ Այս համակցված բռնությունները հարկադրանքի միջոց են հանդիսացել մի ողջ ժողովրդի տեղահանության համար։

Այս հարցը վերաբերում է նաև հայ գերիներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում՝ ենթարկվելով անմարդկային կտտանքների, կյանքի, ֆիզիակական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունների, դաժան վերաբերմունքի, տանջահարության և խոշտանգումների։ Այս համատեքստում Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և զանգվածային բռնություն։

Ու թեև ՄԱԿ-ը, հաստատելով այս օրը, ընդգծում է անդամ պետությունների՝ այդ թվում Ադրբեջանի պարտավորությունները՝ օրենսդրական հատուկ նախագծեր մշակելու ահաբեկչության զոհերի/տուժածների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու և մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց իրականության տիրույթում մենք առերեսվում ենք ամենաթողության և անպատժելության հետևանքով բռնությունների չդադարող շղթայի։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և շեշետում, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի ծանր հարված է ՝ ուղղված ողջ մարդկությանը։ Միությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին գործադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ահաբեկչության կանխման, այն հրահրող պետություններին համապատասխան պատժի ու պատասխանատվության կիրառման ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունն ու համակցված հանցագործությունները մարտահրավերներ են, որի դեմ միջազգային հանրությունը պետք է համատեղ պայքարի, քանզի ահաբեկչության ողբերգական հետևանքները սերունդները կրում են երկարաժամկետ հեռանկարում։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է և սեպ՝ միջազգային իրավունքի գոյությանը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն