Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է մերժել այդ կեղծ խաղաղությունը, այն փտած է, թունավոր է, այդտեղ խաղաղություն չկա, կա պետության, արժանապատվության երկարատև, փուլային մաh. Աշոտյան

ԲԼՈԳ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, դատարանի բակից լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանում քաղբանտարկյալների հարցին և խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող զարգացումներին։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 30-ից ավելի քաղբանտարկյալ, սակայն նրանց ազատության համար պայքարը լիարժեք չէ:

«Գուցե ընդդիմությունը լավ չի պայքարում կամ բավարար չափով չի հանրայնացնում այդ պայքարը, բայց նաև հասարակությունն է պասիվ։ Եթե միայն Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցող կամ նրա հետ երբևէ բարևելու ցանկություն ունեցած մարդկանց գոնե 5%-ը ներկայանար դատարանի դահլիճում, գրառում աներ ֆեյսբուքում, մասնակցեր ակցիային կամ պիկետին, վստահ եմ՝ ինչպես Բագրատ Սրբազանը, այնպես էլ մյուս բոլոր անարդարորեն դատվողները շատ արագ ազատ կարձակվեին։ Հանրային ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը ստիպված կլիներ այդ քայլին գնալ, որովհետև այդ ճնշումից առաջացող խնդիրները իր համար ավելի մեծ կլինեին, քան քաղբանտարկյալներին պահելու խնդիրը»,- հայտարարեց նա։

Աշոտյանը միաժամանակ անդրադարձավ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին ու Ալիևի հայտարարություններին՝ համեմատություններ անցկացնելով Ուկրաինայի և Հայաստանի միջև․

«Ալիևի մասին շատ է խոսվել, բոլորը հակադրում են Նիկոլի և Ալիևի խոսքերը և ճիշտ են անում։ Բոլորիս պարզ է, թե ինչ է իրականում մտածում, շնչում և արտաշնչում Ադրբեջանը։ Բայց ուզում եմ օրինակ բերել այլ իրավիճակից․ երեկ նայում էի Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Կայա Կալլասի հարցազրույցը BBC-ին։ Ինչ է ասում տիկինը․ Ուկրաինան չպիտի խաղաղության համար տարածքներ զիջի։ Լո՞ւրջ։ Իսկ Հայաստանի դեպքում տարածքների զիջումը ողջունում եք։ Եթե զիջելը լավ լուծում է, տարեք ու Ուկրաինայում էլ արեք։ Ինչո՞ւ Ուկրաինայի դեպքում չի կարելի ոչինչ զիջել, Հայաստանի դեպքում՝ ճիշտ հակառակը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նույն Կալլասը Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխիքը համարում է ուկրաինական բանակը:

«Բա հայկական բանակի մասին ինչո՞ւ չեք խոսում։ Մեզ ասում են՝ ձեզ բանակ պետք չի։ Նիկոլից սկսած մինչև իր հովանավորները։ Բայց Ուկրաինայի դեպքում բոլորն էլ ասում են՝ բանակը անվտանգության երաշխիքն է։ Սա ցինիզմ է, որը վաճառում են։ Նիկոլը այդ կեղտոտ ապրանքը վաճառում է մեր վրա, բայց գնորդը մենք ենք՝ ժողովուրդը։ Պետք է մերժել այդ կեղծ խաղաղությունը։ Այդ խաղաղությունը որդնած է, փտած է, թունավոր է։ Այդտեղ խաղաղություն չկա, կա պետության, մարդկանց և արժանապատվության երկարատև, փուլային մահ»,- ասաց նա։

Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»