Հրանտ Մելքումյանն ընդգրկվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը փետրվարի 6-ին եւ 7-ին ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ նա գլխավորում է «Բեռլին» ակումբը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ: Հաջորդ տուրում նա հաղթել է գրոսմայստեր Մայքլ Բեզոլդին:
Այս երկու հաղթանակների շնորհիվ Մելքումյանը 4 կետով բարձրացրել է իր վարկանիշը և ընթացիկ` 2652.9 վարկանիշով, տեղ է զբաղեցնում աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



