Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թ. արդեն իսկ աջակցություն է ստացել 2046 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 650 մլն դրամ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14167 ընտանիք, վճարվել է շուրջ 10 մլրդ 264 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
- մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում.
- հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի հիմնական պայմաններին և դիմելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/996
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



