Ով կնշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստի» տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ներկայումս կատարող Վիլեն Արևշատյանը առաջիկայում պաշտոնապես կնշանակվի աշխատակազմի ղեկավար։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին նաև այլ թեկնածուների անուններ։
Արևշատյանը ծնվել է 1976թ. Երևանում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է։ Տարբեր տարիներին աշխատել է «Հայկական ավիաուղիներ»-ում, Երևանի Կենտրոն համայնքի ավագանու անդամ է եղել, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Երևանի քաղաքապետարանում։ 2012-2024թթ․ եղել է քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ, իսկ 2024թ․ մայիսից՝ աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



