Բարձի միջից կես կիլոգրամ թմրանյութ են հանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ-ից հայտնում են․
«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացվեց Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ:
Համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին` կեսգիշերից քիչ անց, անձնական մաքսային զննման ենթարկվեց արտերկրից Հայաստան մուտք գործած Գորիս քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը:
Նրա տոպրակում եղած երկու բարձերում հայտնաբերվեց պոլիէթիլենային երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։
Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



