ԵՄ-ն Թուրքիայի ղեկավարությանը չի հրավիրել փետրվարի 18-19-ի գագաթնաժողովին. Եվրահանձնաժողով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության ղեկավարությունը Թուրքիայի ղեկավարությանը չի հրավիրել մասնակցելու հանրակցության հերթական գագաթնաժողովին, որը փետրվարի 18-19-ին կկայանա Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
«Դա Եվրամիության ներքին գագաթնաժողովն Է, որի ընթացքում հիմնականում քննարկվելու Է Մեծ Բրիտանիայի վերաբերյալ համաձայնագիրը: Եվրահանձնաժողովը քննարկելու Է նաեւ միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի հետ Գործողությունների ծրագիրը, սակայն Թուրքիայի ղեկավարությունը գագաթնաժողովում չի լինի»,- ասել Է նա՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



