Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդավարության վերջնական ապամոնտաժումը Փաշինյանի ձեռամբ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», ապա սպառնաց աշխատանքից հեռացնել բոլոր անհամաձայններին։ Այսպիսով, նա գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը, որը թվում էր անխախտ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա ցանկություն էր հայտնել ցուցադրել իր սեռական օրգանը հոգևորականին։ Շնորհավորում ենք, փառահեղ է։ Եվ շատ խիզախ։ Ճիշտ է, հայ լրագրողների ու պաշտոնյաների վրա գոռալը հեշտ է, քան Ալիևին հակադարձելը ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նրա հավակնությունների հարցում, բայց, միևնույնն է, սա ևս «քաջություն» է՝ այսպես, թեթև ձեռքով հերթական անգամ ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները։ «Քաջություն» է, «խիզախություն» և... դեպի ավտորիտարիզմ գնալու բացահայտ ցուցադրություն։

Թերևս Փաշինյանը կարծում է, որ Թրամփի հետ քսան րոպեանոց հանդիպումը (որը, ի դեպ, ավելի կարճ էր, քան խոստացված կես ժամը, բայց փոխարենը ապահովեց հրաշալի լուսանկարներ) նրան բարձրացրել է առաջնորդության նոր մակարդակի, որտեղ կարելի է հայտարարել, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։

Օրինակ՝ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը» պետք է դադարեցվի: Ըստ էության, այս իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց նպատակը, այն է՝ Արցախի հարցը պետք է փակվի վերջնականապես։ Փաշինյանն ու քպականները ինտենսիվ պատերազմում են նաև արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քայլերի դեմ: Թեև խոսքն ընդամենը խաղաղ բնակչության մասին է, որոնք էթնիկ զտումների հետևանքով վտարվել են իրենց տներից, սակայն այնպես է այդ ամենը ներկայացվում, կարծես գործ ունենք ծայրահեղական և վտանգավոր երևույթի հետ։ Փաշինյանը վաղուց ու հետևողականորեն չի սիրում արցախցիներին, բայց նախկինում չէր համարձակվում անբեկանելիորեն հայտարարել, որ նրանց նոստալգիան պետք է դադարեցվի՝ որպես վնասակար երևույթ։ Այս տեմպերով գուցե շուտով «Ղարաբաղյան շարժման» նույնիսկ հիշատակումը, արցախցիների պայքարը արգելվեն այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ ԼԳԲՏ շարժումը, և տուգանքներ սահմանվեն Արցախի դրոշի ու արցախյան այլ խորհրդանիշների ցուցադրման համար։ Փաշինյանը, որն իշխանության էր եկել Մոնթե Մելքոնյանի «կերպարով» (մորուքով և վիրակապով), ի վերջո ոչ միայն կորստյան մատնեց Արցախը, այլև ապալեգիտիմացնում է նրա հիշողությունը։

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորն են կիսում Փաշինյանի լյուդովիկոսյան համոզմունքը, թե կառավարությունն ինքն է (դե, հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի, թե պետությունն ինքն է)։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Ադրբեջանի իր գործընկերներն արդեն կամաց-կամաց պատրաստվում են այն հանգամանքին, որ իրենց համար հնազանդ, բայց սեփական ժողովրդի շրջանում ոչ պոպուլյար Փաշինյանը առաջիկա ընտրություններից հետո կհեռանա և կանցնի քաղաքական մոռացության։ Արդյունքում, Ադրբեջանը կարող է շատ շուտով բախվել նոր հայ առաջնորդի հետ, որի համար Հայաստանի բարօրությունը ավելի կարևոր կլինի, քան Էրդողանի հավանության ժպիտը։

Գնահատելով իրավիճակը և հասկանալով նման զարգացումների անխուսափելիությունը՝ Ալիևն արդեն նախապես սպառնում է այդ ապագա հայ առաջնորդին. «Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ այն բանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակ առումներով մեր օգտին է»։ Այս հայտարարությունից, ի դեպ, հետևում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի «երաշխիքները» (այսինքն՝ Թրամփի առաջարկը՝ «պարզապես զանգել իրեն») չի ընկալում որպես իրականություն և չի ակնկալում ԱՄՆ-ի էական միջամտություն։ Իսկ ինչո՞ւ են մեր երկրում հավատում ամերիկյան պաշտպանությանը, մի երկրի, որի նախագահը շփոթում է Հայաստանը Ալբանիայի հետ։

Միայն ցավակցել կարելի է այն քաղաքական գործիչներին, որոնք կփոխարինեն Փաշինյանի թիմին. նրանք պետք է նախապես մտածեն, թե ինչպես են մաքրելու վերջիններիս թողած աղբը, այդ թվում՝ նշյալ ստորագրված թղթերի տեսքով։ Այնուամենայնիվ, համարձակվենք ենթադրել, որ ժողովուրդը նոր ղեկավարությանը կընտրի հենց այն պատճառով, որ այն կկարողանա հստակ բացատրել, թե ինչպես է գործելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել