Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուրջ Մկոյի 5+1 կերպարները

ԼԱՅՖ
Emporium.am-ը գրում է.

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի մարմնավորած կերպարները շատ են, բազմազան, չկրկնվող ու միանշանակ սիրված:  Իրական կյանքում, ինչպես Մկոն է նշում, ինքը շատ լուրջ է.

«Ես իրականում շատ լուրջ եմ: Շատերի ակնկալիքները չեմ արդարացնում. կարծում են՝ պետք է անընդհատ կատակեմ, ծիծաղեցնեմ, բայց դա ինձ համար զուտ աշխատանք է: Երբ, օրինակ, պոկում եմ բեղերս, ես դառնում եմ «ես» և ուզում եմ հանգստանալ այդ ամենից…Դերասանները սովորական մարդիկ են՝ մի բացառությամբ. մենք ավելի հաճախ ենք ստիպված լինում դուրս նետել մեր էմոցիաները: Այդ պատճառով, կարծես, ներքուստ ավելի շուտ ենք հասունանում, և կյանքն ավելի արագ է սլանում»:

Առանձնացրել ենք Մկոյի 5+1 կերպարները և փորձել ենք հասկանալ, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ դեր է ունեցել իր կյանքում:


Ահա այսպես.

1. Մեր բակի Մկոն

 

Երևի թե առաջին անգամ հենց «Մեր Բակը» ֆիլմում քեզ տեսանք... «Նու գավարի ժե,Մկո,գավարի»՝ ի՞նչ ճանապարհ բացվեց քո առջև,ինչպիսի՞ն էիր պատկերացնում քո ապագան:

Ֆիլմում նկարահանվելու առաջարկը բոլորովին անսպասելի էր ինձ համար: Երբ իմ  ընկեր, սցենարի հեղինակ Սարգիս Մնոյանը զանգեց և ասաց, որ հնարավոր է նկարահանվեմ, մոտ 1 ժամ լռել եմ. շատ դաժան ինֆորմացիա էր, ինձ թվաց՝  կատակում է:

Ֆիլմում նկարահանվելու փաստը, սակայն, չէի դիտարկում որպես լուրջ քայլ կինոկարիերայում: Այդ տարիներին ավելի շատ տարված էի КВН-ական խանդավառությամբ (երևի երիտասարդ տարիքի հետ էր կապված) և ապագայում ինձ ավելի շատ այդ ձևաչափի մեջ էի տեսնում ու հաստատ ոչ մեծ կինոյում:

 2. Կարգին Մկոն

   

Ավելի քան 500 «կարգին Մկոներից» դժվար է առանձնացնել թեկուզ 3 կերպար, որովհետև «Կարգին հաղորդման» յուրաքանչյուր մանրապատում, յուրաքանչյուր կերպար դարձել էր մեր սերնդի կյանքի անբաժանելի մասը: Չե՞ս կարոտում այդ կերպարներին:

Ճիշտն ասաց, այնքան շատ են ցույց տալիս, որ չեմ հասցնում կարոտել (ծիծաղում է): Իհարկե, կային ինձ համար շատ սիրված և ստացված կերպարներ, բայց երբեմն դժվարություններ էին առաջանում: Օրինակ՝ բժիշկների ու պետավտոտեսուչների կերպարների դեպքում, որոնք շատ էին հանդիպում անեկդոտներում, ամեն անգամ պետք է մտածեիր, թե ինչպես մատուցես տվյալ կերպարը, որպեսզի չկրկնվես: 

Իհարկե, կարող ես անընդհատ շահարկել հաջողված կերպարը, բայց իմ կարծիքով դերասանը պետք է մշտապես փնտրի նոր կերպարներ, որպեսզի չլճանա և ազնիվ լինի հանդիսատեսի հետ:

 

 3. Սերիալների Մկոն

 

Աձիկի «Պրիվեեե՜տ»-ըԱնուշավան պապի «Ո՜ւււււււֆ»-ը… կերպարներդ թևավոր արտահայտություններ են ծնել, հետևաբար շատ սիրվել ենժողովրդի կողմիցԻնչպե՞ս քեզ գտար Աձիկի ամպլուայումով շատհամարձակ կերպար էր հայ հանդիսատեսի համար:

 

Աձիկը շատ լուրջ կերպար էր՝ անլուրջ, բայց լուրջ. այսինքն՝ իմ առաջին ամենաբարդ դերերից:  Տվյալ կերպարը շատ մեծ էվոլյուցիա է ապրում եթերաշրջանների ընթացքում, և այդ կերպարանափոխությունները հեշտ չեն դերասանի համար. դժվար և ժամանակատար աշխատանք էր: Ի սկզբանե ես պետք է Վարդանի կերպարը մարմնավորեի: Սակայն ես այնքան էի հոգնել այդ ծռված դեմքով խոսող, բակային կերպարներից, որ որոշեցի ինձ նոր ամպլուայում փորձել: Հենց վերջին պահին համաձայնության եկանք դերակատարների ընտրության հարցում, և տվյալ սիթքոմն իրոք շատ սիրվեց. հաջողված էին թե՛ գլխավոր, և թե՛ մնացած բոլոր կերպարները:

Կասե՞ս՝ ինչպես ես քեզ զգում սերիալների կերպարներում և, առհասարակ, ի՞նչ կարծիքի ես հայկական արտադրության սերիալների մասին:

Ես իրավունք չունեմ բացասաբար խոսել սերիալների մասին, քանի որ ինքս ներգրավված եմ դրանցում: Հեշտ բան չէ սերիալներում նկարահանվելը. մտավախություն կա, որ հեռուստադիտողի հետ հաճախակի «հանդիպումները» կարող են հոգնեցնել նրան: Թեև միշտ սիրով  ու հետաքրքրությամբ եմ աշխատում, սակայն ֆիզիկապես շատ դժվար է:  Հեռուստատեսությունը խլում է դերասանի ողջ էներգիան և ժամանակը:

Ամեն դեպքում միշտ փորձում եմ որակով բան ներկայացնել, շարունակ աշխատել կերպարների կերտման վրա և չհիասթափեցնել մարդկանց:

 4. Բեմի Մկոն

 

Ռոբոտ, Սարդ, Մասիս սար ու էլի շատ տարբեր սիրված «Մկոներ»  ոչ միայն էկրաններից, այլև ՝ բեմից: Տարբեր  շոու-բեմականացումներում ես խաղացել: Երբ չկա քո և հանդիսատեսի միջև ընկած կապող օղակը՝ տեսախցիկը, ինչպե՞ս ես քեզ զգում, և ի՞նչ դեր ունիքո կյանքում թատրոնը:

Կարծում եմ՝ դերասանի համար թատրոնից ավելի հզոր ադրենալինի և էներգիայի աղբյուր չի կարող լինել, թատրոնը կյանք է: Ինձ բախտ է վիճակվել խաղալ «Մեա Կուլպա»  բեմադրության առաջին 50 ներկայացումներում, երբ ես պատգամավորի կերպար էի մարմնավորում: Սակայն այդ շրջանում միաժամանակ նկարահանվում էին «Կարգին հաղորդման» սկետչերը, և ես այնքան գերծանրաբեռնված էի, որ ֆիզիկապես չէի հասցնում: Շուտով խնդրեցի, որ ինձ փոխարինեն:

Հիմա էլ թատրոնի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ: Շատ եմ ցանկանում իմ գործընկերների հետ դասական, ոչ կոմերցիոն ներկայացումներ բեմականացնել:

Ուզում եմ գոնե ինչ-որ կերպ, թեկուզ իմ ճանաչվածության, փորձի ու անցածս ճանապարհի շնորհիվ կարողանամ երիտասարդությանը բերել դեպի թատրոն:

 

 5. Մեծ էկրանների Մկոն

 

10-ից ավելի ֆիլմերում ես խաղացել… Ցոլակ Կարպիչ, Ֆելիքս,Լամբերտ Խաչատուրովիչ, նույնիսկ ձի ԱնդոկԿարողանում ես միաժամանակ թե՛ ծիծաղեցնել և թե՛ հուզել: Ինչպե՞ս ես գտնում կերպարներիդ համակրանքի բուն աղբյուրը:

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ դերասանը պետք է ավելի շատ զգա ու ավելի քիչ ցույց տա: Սակայն այդ ունակությունը տարիների ընթացքում ես կատարելագործում: Շատ դերեր այսօր արդեն այլ կերպ կխաղայի, ոչ այդքան գրոտեսկի մեջ: 

Կերպարների հաջողությունը մեծապես կախված է նաև սցենարի հեղինակից, ռեժիսորից և, առհասարակ, ֆիլմի ողջ անձնակազմից:  Բացի այդ, կարևոր է քո իսկ ռեալ գնահատականը՝  արդյոք պատրաստ ես մարմնավորել այս կամ այն կերպարը, թե՝ ոչ:

 

 +1.  ՀԱՋՈՐԴ Մկոն

 

Ո՞րն է քո հաջորդ կերպարըև ինչպիսի՞ն է նա:  

Նոր կերպարս, ում հետ հանդիսատեսը կծանոթանա մարտ ամսին, տաքսու վարորդ Աղասիկն է: Ինձ համար բավականին բարդ էր կերտել այս կերպարը և շատ անհամբեր եմ, թե ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից: Իմ և Աղասիկի միակ ընդհանրությունն այն է, որ ես էլ արդեն հասուն մարդ էի, առաջին կուրսի ուսանող, բայց ոմանք ինձ դեռ Մուկուչիկ էին կոչում:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում մարմնավորել եմ նաև Աղասիկի հորը՝ Արշավիր Խոջոյանին, ով ըստ սցենարի աշխատել է «ЕрАЗ» գործարանում և ստեղծել հայկական առաջին և միակ մարդատար մեքենան՝ «Ռակետան», որն էլ գլխավոր հերոս Աղասիկը աշխատեցնում է որպես տաքսի:

Աղասիկը պատրաստվում է, ավելի շուտ իրեն պարտավորված է զգում ամուսնանալ՝ տարիքից ելնելով և մոր հույսերն արդարացնելու նպատակով: Բայց, հանկարծակի հանդիպում է Սաթենիկին, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից…

Ի՞նչ կասես «Փախիր կամ ամուսնացիր»  ֆիլմի  խաղընկերներիդ մասին:

Գլխավոր դերակատարուհին Իվետա Մուկուչյանն է՝ Սաթենիկը: Կասեմ, որ դա ֆանտաստիկ էքսպերիմենտ էր: Մտավախությունները շատ էին, քանի որ Իվետան դերասանական փորձ չուներ: Ես ինքս չէի սպասում, բայց նա փայլուն կատարեց իր դերը, շատ օրգանիկ էր: Կարճ ժամանակահատվածում կարողացանք կերտել նրա կերպարը, զբաղվածության պատճառով ստիպված էինք նույնսիկ Skype-ով փորձեր անել: Եթե կրկին նկարահանվելու առաջարկ ստանա, կարող է պատվով ընդունել:

Մյուս գլխավոր հերոսը և ամենաքմահաճ դերասանը, ում հետ աշխատելը շատ դժվար էր, «Ռակետա» մեքենան էր: Մեկ էլ կորոշեր, որ չի ուզում աշխատել, կսկսեր եռալ, ձայներ հանել… Բայց տանջանքներով մի կերպ ավարտեցինք ֆիլմը և թողեցինք, որ մի լավ հանգստանա իր ավտոտնակում:

Շատ գրոտեսկային կերպարներ և կեղծ երկխոսություններ ֆիլմում չկան: Փորձել ենք չհեռվանալ մեր իրականությունից և հնարավորինս բնական ներկայանալ հանդիսատեսին: Հուսով եմ՝ «Փախիր կամ ամուսնացիր»  ֆիլմը շատ կսիրվի:

Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան