Ռուսաստանում արգելափակվել են «Սպայկա»-ի բեռնատարները. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստի» տեղեկություններով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները։
Ներկայումս ռուսական տարածքում արգելափակված է գյուղմթերքով բեռնված շուրջ 70-80 բեռնատար, որոնց թիվը անընդհատ աճում է։
«Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։ Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման շղթայում։
Թե ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի և արդյոք այն ժամանակավոր բնույթ է կրում, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։
«Սպայկա»-յից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



