Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ չլուծված․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Օգոստոսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է «Անհայտ կորած անձանց միջազգային օրը»։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականին՝ ընդգծելու պետությունների պարտավորությունը պարզելու անհայտ կորածների ճակատագիրն ու ապահովելու նրանց ընտանիքների իրազեկվածությունը։ Հայաստանում խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ ներկայումս ավելի քան 2700 անձ պաշտոնապես համարվում է անհայտ կորած։ Նրանց զգալի մասը անհետ կորել է Ղարաբաղյան առաջին պատերազմի (1988–1994 թթ.), իսկ մյուսները՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով»։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2004 թ.-ից հետևողականորեն բարձրաձայնում է անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցը։ Կազմակերպությունը մշտապես մատնանշել է․

  • ընտանիքների՝ հարազատների ճակատագրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները,
  • միասնական տեղեկատվական բազայի բացակայությունը,
  • պետական մարմինների անարդյունավետ և երբեմն կրկնվող գործառույթները,
  • ԴՆԹ փորձաքննությունների արդյունքներում առկա անճշտությունները,
  • ընտանիքների՝ սոցիալական, իրավական, ֆինանսական և հոգեբանական կարիքների անբավարար հոգածությունը պետության կողմից։

2024 – 2025 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՄԱԿ աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում մի շարք անհայտ կորած անձանց ընտանիքներին ապահովեց հոգեբանական և իրավական աջակցությամբ։  Անհայտ կորած անձանց  իրավունքների պաշտպանության նպատակով Կազմակերպությունը դիմեց ՄԱԿ-ի բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին։ Նրանցից  չորս անհայտ կորած անձանց գործով 2025 թ. ապրիլին Խումբը համապատասխան հարցադրումներ է ուղարկել Ադրբեջանին՝ հորդորելով տրամադրել տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին։  

Օրենսդրական բարեփոխումների հրամայականի, մասնավորապես՝ անհայտ կորած անձանց վերաբերյալ համապարփակ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկու տասնամյակ տևողությամբ ջատագովությունը կարծես առաջին շոշափելի արդյունքներն արձանագրեց 2024 թվականից սկսած, երբ անհայտ կորածի մասին օրենքի հայեցակարգի ու նախագծի մշակման աշխատանքները վերսկսվեցին ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ։ 2024 թ. վերջին Կազմակերպությունը ստացավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախագիծն ու հիմնավորումը՝ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։

2025 թ. մարտի սկզբին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց Օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները, որից կարճ ժամանակ՝ շուրջ երկու շաբաթ անց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Նախագծում տեղ էին գտել նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկությունների մի մասը։ Նախագիծը հանրային քննարկման դրվեց մինչեւ 2025 թ. ապրիլի 10-ը եւ Կազմակերպությունը վերստին ներկայացրեց իր առաջարկությունները։       

Կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ ձևավորվեց համաձայնություն, բացառությամբ անհայտ կորած անձանց հարցերը համակարգող պետական մարմնի վերաբերյալ առաջարկությանը։

Օրենքի նախագիծն առաջարկում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանել որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմին, մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է այն գնահատել որպես խնդրահարույց և ոչ արդյունավետ, քանի որ անհայտ կորած անձանց հարցերով պետք է զբաղվի անաչառ և անկախ իրավասու պետական մարմին։ Ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ-ին չունի բավարար անկախություն և հանրային հաշվետվողականություն՝ գործելու որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին։ Բացի այդ՝ ԱԱԾ-ի գործունեությունն իրականացվում է հիմնականում գաղտնիության ռեժիմով, ինչը փաստացի բացառում է հանրային վերահսկողությունը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որպես լիազոր մարմին առաջարկել է ձևավորել ինքնավար մարմին, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունն այդ առաջարկությունը մերժեց՝ նշելով, որ նոր մարմնի ստեղծումը կարող է լինել բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը․ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր անկախ մարմնի ստեղծումը լիարժեքորեն արտացոլում է միջազգային չափանիշներից բխող պահանջները։

Այնուամենայնիվ, ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ու ապահովման մեխանիզմների ձևավորումը շարունակում է խաթարվել՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված, այդ թվում՝ անհրաժեշտ քաղաքական կամքի և ռեսուրսների պակասով։

Նման պայմաններում, որպես այլընտրանքային լուծում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումում առաջարկել է դիտարկել ՀՀ դատախազությանը անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմնի կարգավիճակ վերապահելու տարբերակը, քանի որ այն ունի բավարար չափի անկախություն, հաշվետվողականություն ՀՀ Ազգային ժողովի առջև, հանդիսանում է սահմանադրական ինստիտուտ։ Որպես սահամանդրական ինստիտուտ այն օժտված է լեգիտիմության ավելի բարձր աստիճանով,  կարգավիճակն ավելի կայուն է և չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ նախատեսելու։

Ինչ  վերաբերում է անհայտ կորած անձանց խնդրի լուծման ուղղությամբ միջազգային մեխանիզմների կիրառմանը, վերստին ընդգծում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2007 թվականին 1553 բանաձևով Հարավային Կովկասի պետություններին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայացված առաջարկությունների կատարման ոչ բավարար վիճակը, որին անդրադարձել ենք «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ-ում» զեկույցում։

Հաշվի առնելով անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության շարունակական անհրաժեշտությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի և կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ 2023 թ.-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ հրատապ համարելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպումը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացման, նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և հակամարտության կողմերի պատասխանատվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու համար, ինչը կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում հակամարտության դե-էսկալացիային: Ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:

2025 թվականի մայիսին Կազմակերպությունը կրկին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, իսկ հուլիսի 23-ին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլաերթիին՝ խնդրելով կազմակերպել ԵԽ հատուկ զեկուցողի կամ համապատասխան ներկայացուցչի այցը Հարավային Կովկասի պետություններ՝ Վեհաժողովի 1553 (2007) բանաձևում նշված առաջարկությունների կատարման վիճակը ուսումնասիրելու և քննարկելու, ինչպես նաև անհայտ կորածների հարցը ԵԽԽՎ օրակարգում ներառելու և ուշադրության կենտրոնում պահելու համար։

Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը ջանքեր գործադրի ԵԽԽՎ կողմից 1553 բանաձևով ներկայացված առաջարկությունների կատարման երկրորդ գնահատման կազմակերպման ուղղությամբ։

Անհայտ կորածների խնդրի լուծմանն ուղղված միջազգային մեխանիզմների կիրարկման հետ մեկտեղ խիստ կարևոր է նաև անհայտ կորածների խնդիրները Հայաստանի Հանրապետության պետական օրակարգի առաջնահերթություն դարձնելը՝ թե՛ սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցության, և թե՛ արդարության և մարդու արժանապատվության ապահովման տեսանկյունից։

Այսպիսով, անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ չլուծված և պահանջում է պետական ու միջազգային մակարդակով համակարգված, հետևողական և պատասխանատու քայլեր։

Խնդրի իրավական, ինստիտուցիոնալ և սոցիալական բաղադրիչները դեռևս բավարար լուծում չեն ստացել, իսկ ընտանիքները շարունակում են ապրել անորոշության, սպասման և անպատասխան հարցերի մեջ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ջատագովությունը և գործնական աջակցությունը՝ համատեղելով ազգային օրենսդրական բարեփոխումների խթանումը, միջազգային մեխանիզմների կիրարկումը՝ ապահովելու անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը և արժանապատվությունը»,–նշված է հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան