Փրկարարները հայտնաբերել են Դեբեդ գյուղի մոտակայքում մոլորված քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 30-ին՝ ժամը 20:36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Դեբեդ և Չկալով գյուղերի միջակայքում գտնվող «Աղեգի» հանդամասում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Դեբեդ գյուղում գտնվող իրենց ավտոմեքենայի մոտ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



