ՌԴ-ում ձերբակալվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն պլանավորած անձինք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵկատերինբուրգում ձերբակալված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները նախատեսում էին իրականացնել ահաբեկչություն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը 2016 թվականի փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալել է 7 հոգու: Նրանց թվում Ռուսաստանի Ö ‡ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են:
Դաշնային ծառայությունում տեղեկացնում են, որ խմբավորումը ղեկավարվել է Թուրքիայից ժամանած ահաբեկչի կողմից: Նախնական տվյալներով, ահաբեկչություն իրականացնելուց հետո հանցագործները նախատեսում էին տեղափոխվել Սիրիա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



