Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը: Այդ օրը նշվում է որպես Արցախի անկախության օր։ Երկրորդ տարին անընդմեջ անկախության օրն Արցախում նշելն անհնարին է դարձել՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հետևանքով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք ոչ միայն օրվա խորհրդի, այլ նաև վերարժևորման ճանապարհի մասին նոր իրականության համատեքստում։ Տիկին Հակոբյանն ասում է՝ 2020 թվականից արդեն այսպիսի օրերի խորհուրդների հետ կապված զգացողությունները փոխվել էին: «Արցախի անկախությունից ի վեր տասնամյակներ շարունակ այսպիսի օրերը նույն կերպ են սկսվել։ Վաղ առավոտից ամեն տեղ թևածել է օրվա խորհուրդը։ Ամեն ինչ սկսվել է Եղբայրական պանթեոն այցելելուց, մեր նահատակներին հարգանքի տուրքն առանց պաթոսի ու ձևականությունների մատուցելուց։ Բարձր գլխով, նույնիսկ ժպիտով այցելել ենք նրանց ու գլուխ խոնարհել։ Դպրոցներում՝ անկախ նրանից, թե որ առարկայի դասաժամն էր, ուսուցիչը, միևնույնն է, անընդհատ խոսում էր օրվա խորհրդի մասին, հիշողություններ ու ոգևորություն փոխանցում երեխաներին։ Միշտ նշվում էր, որ անդադար պետք է կարևորել այդ օրը։ Մինչ պատերազմը երեկոյան ժամերին ընտանիքները հավաքվում էին տոնական սեղանների շուրջ, դրսում հրավառություն էր, համերգ, որով և այդ օրն ավարտվում էր, բայց խորհուրդը մնում էր։ Պատերազմից հետո տոնական որևէ միջոցառում երբևէ չեղավ Արցախում, բայց խորհուրդը նույն կերպ պահպանվեց։ Այցելում էինք Եղբայրական պանթեոն գլխիկոր, որովհետև մեղավոր էինք մեզ զգում. այն, ինչի համար տղաները նահատակվեցին, ի զորու չեղանք պահել։ Բայց ամեն անգամ այցելում էինք խոստումով, որ կանգ չենք առնելու, շարունակելու ենք պայքարը, և անպայման իրենց իղձերն ու երազանքները անկատար չեն մնալու, ինչպես և այն գաղափարը, հանուն ինչի իրենք զոհվել էին։ Առավոտվանից շատ եմ մտորել այս հարցերի շուրջ։ Շատ դժվար է, երբ քո տան դուռը պետք է փակես։ Ցավոք, այսօր Հայաստանում հենց իշխանություններն են դա շահարկողը և ամեն կերպ այլ քողի տակ ներկայացնողը։ Ունեինք ընտրություն՝ կա՛մ մնալ մեր տներում, կա՛մ ուղղակի փրկել արժանապատվությունը։ Ոչ թե գերադասեցինք մեր արժանապատվությունը, այլ յուրաքանչյուրն իր ներսում որոշում կայացրեց. պայքարել ենք հանուն հայրենիքի, մեր նահատակները զոհվել են քաջի մահով, որպեսզի այդ արժանապատվությունն ունենանք։ Որոշեցինք պահել արժանապատվությունը ու փակեցինք տան դռները։ Նույնիսկ այս պարագայում որևէ մեկս իրավունք չունի այդ օրը գլուխը կախելու, տխրելու, ողբալու, նահատակները մեզ չեն տվել այդ իրավունքը, և այդ իրավունքը մեզ չեն տալիս նաև ապագա սերունդները, որովհետև Արցախը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել սերունդներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Ընդգծում է՝ անցյալի կարևորումը և դրա մասին անընդհատ խոսելը շատ կարևոր է, քանզի դա է ուժի նոր պաշար տալու բոլորին։ «Պայքարի հետևից գնալու համար կամք է պետք, ու հենց այս օրը պետք է կարևորենք մեր կամքը՝ գնալու նպատակի հետևից։ Մի իրավիճակում ենք, երբ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի խլեն մեր արժանապատվությունը, որպեսզի կոտրեն մեզ։ Այսօրվա խորհրդում պետք է շատ կարևորենք ուժն ու կամքը, որպեսզի կարողանանք կատարել այն պատգամը, որը մեզ են թողել մեր նահատակները, և կարողանանք մեր սերունդներին տալ այն պարտքը, որից, ըստ էության, իրենց զրկել ենք, այն է՝ հայրենիքից։ Սա պետք է լինի ամեն ինչի հիմքում, և Հայաստանի Հանրապետությունում՝ մեր հայրենիքում, շրջապատված մեր արժանապատիվ հայրենակիցներով (այդ ամենից առանձնացնում եմ իշխանություններին), պետք է հասկանանք, որ որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակին հավատալու և դրա հետևից գնալու համար մեզ ուժ, կամք, հաստատակամություն և վստահություն է պետք։

Անդրադառնում ենք նաև նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին», որը շատերն են որակում որպես Արցախի էջը փակելուն ուղղված հերթական՝ փաստաթղթավորված քայլ։ «Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում մեր շուրջ, բնավ մտածմունք չէ Հայաստանի մասին, դա գործընթաց չէ Հայաստանի անվտանգության ու բարօրության մասին։ Հակառակը՝ դա էապես վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։ Ի սկզբանե Արցախի հարցը և Արցախը զուտ մեր քմահաճույքը չէր։ Առանց Արցախի ու Արցախի հարցի՝ քաղաքական իրավիճակում շատ թույլ դիրքերում է գտնվում Հայաստանը, որովհետև Խորհրդային Միության փլուզումից և անկախանալուց հետո Հայաստանը՝ որպես սուբյեկտ, աշխարհում ընդունվել է ու բանակցային սեղանի շուրջ նստելու և օրակարգային հարցեր քննարկելու հնարավորություն ունեցել է՝ բացառապես պայմանավորված Արցախի հարցով, բայց դա անմիջականորեն առնչվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների հետ։ Այսօր այդ հարցը օրակարգից հանելով՝ անվտանգային ուղիղ թիրախի տակ է հայտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ քաղաքականության մեջ Արցախը Հայաստանի Հանրապետության պաշտպանն էր, ձեռքը, վահանը։

Հիմա Հայաստանը նույնիսկ քաղաքական առումով է մնացել անպաշտպան՝ պայմանավորված Արցախի հարցը «փակելու» հետ։ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնացին այս ամեն ինչի հետևից, որպեսզի Հայաստանի մասով պահանջները կատարելու պարագայում ունենան լեգիտիմ պատճառաբանություն, որ խնդիրն Արցախում էր, և դեռ ընթացք կա, որ կարողանանք հաղթահարել այդ խնդիրները»,-հավելում է պատգամավորը։

Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ տիկին Հակոբյանն ասում է, թե կինոդիտումը, որը մեզ համար կազմակերպել էին իշխանությունները, որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ «Մեզանից յուրաքանչյուրը երազում է, ցանկանում է այդ արժանապատիվ խաղաղությունը, բայց եթե սթափ ուղեղով ենք հետևում գործընթացներին, ապա ակնհայտ է, որ իրենց նախաստորագրած փաստաթղթում կամ կազմվելիք «Խաղաղության պայմանագրում» որևէ հստակեցված դրույթի չենք հանդիպում։ Օրինակ՝ շատերիս մոտ է հարց առաջանում, թե խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար ո՞ր սահմանների ներսում է լինելու։ Իրենք պատճառաբանում են, որ նման դրույթներ չեն ներառվել փաստաթղթում։ Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ դրանք լինելու են կամ արդեն իսկ կան բանավոր պայմանավորվածությունների արդյունքում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունն իրեն լեգիտիմ իրավունք վերապահեց իր հանձնողական, պարտվողական քաղաքականության մեջ մեղադրել Ռուսաստանին՝ համարելով նրան որպես կողմ, նույնը տեղի է ունենալու ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի կողմից այս օրերին անդադար հնչում է հատկապես «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Այս պարագայում մեղավորը լինելու է ԱՄՆ-ն։ Ի դեպ, տեսնելով Ռուսաստանի նախադեպը՝ ԱՄՆ-ն շատ լավ դիրքավորվել է՝ բացահայտ ցույց տալով իր ուղղակի վկա կամ միջնորդ լինելը երկու կողմերի միջև, բայց ոչ ավելին։ Իսկ ինչպե՞ս է սա ներկայացվում մեր հասարակությանը։ Ցավոք, հասարակությունը հակված է վերցնել մեղրածոր այդ բացատրությունները, և ի վերջո, հատկապես մեր նման կեղեքումների մեջ հայտնված հասարակությունը անպայման ուզում է լավը տեսնել ու լավը վերցնել, ուզում է շատ արագ ընկալել այդ խաղաղությունը, ինչպես, օրինակ՝ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բայց, ցավոք, այդպես չէ, նախադեպը կա, և դա Արցախն է։ Դա խաղաղությունը չէր, այլ խաղաղության իմիտացիան էր, որը ստեղծել էին այս իշխանությունները»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա