Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ էինք և ինչ դարձանք… Ինչի՞ մասին են երազում մեր համաքաղաքացիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկոյան ժամերին Երևանի կենտրոնական փողոցները բավական ակտիվ են։ Ամենուր լսվում են անցորդների աշխույժ զրույցները, նրանց ծիծաղը, փողոցով անցնող մեքենաների շարժիչների խլացուցիչ ձայնը, բարձր երաժշտություն և այլն։ Երեկոյան ժամը 20։00-ից քաղաքը կարծես կերպարանափոխվում է։ Նույնիսկ մարդիկ են «ուրիշ» դառնում։ Նրանց տեսքը, հագուկապը, խոսելու ձևը… ամեն ինչ փոխվում է։

Այս նյութը պատրաստող մեր թղթակիցներից մեկը պատմում է, որ տարիներ առաջ, երբ իր հայրը դեռ ողջ էր, մի օր նա պատահմամբ հայրիկի հետ հայտնվել էր երևանյան այդ աշխուժության կենտրոնում։ Մեր գործընկերը պատմում է. «Հայրս ապշած էր։ Զարմացած շուրջ բոլորն էր նայում և հարցնում՝ ովքե՞ր են բոլոր այս մարդիկ, նրանք Երևանո՞ւմ են ապրում… Խեղճ հայրս էլ իր երազանքն ուներ։ Ասում էր՝ ուզում եմ տեսնել 1988 թ. հայ հասարակությունը։ Նա վստահ էր, որ 1988 թ.-ին՝ Արցախի համար պայքարի սկզբնական շրջանում, մեր ժողովուրդն ուրիշ էր՝ միասնական, կամեցող, խիզախ, բարի, նպատակ ունեցող։ Հայրս շատ էր խոսում այն ժամանակվա մթնոլորտի մասին ու վերջում գրեթե միշտ նույն խոսքով միտքն ավարտում՝ ի՞նչ էինք ու ինչ դարձանք», - պատմում է մեր գործընկերը։

Իսկ ինչպիսի՞նն են մեր հայրենակիցների այսօրվա երազանքները։ Ի՞նչ ենք ու ինչ ենք ուզում դառնալ։ Շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ կարևոր այս հարցը պարզելու համար Երևանում ու մարզերում զրուցել ենք մի շարք քաղաքացիների հետ։

Երևանում բնակվող Դավիթը 17 տարեկան է։ Բավական բարձրահասակ երիտասարդ է՝ երկար մազերով ու կլորավուն դեմքով։ Սեպտեմբերի 1-ին նա կրկին դպրոց կգնա։ Ավարտական՝ 12-րդ դասարանի աշակերտ է։ Շատ շուտով, ընդամենը մի քանի ամիս անց, Դավիթը հայտնվելու է իր կյանքի ամենակարևոր հանգրվանում։ Ի՞նչ ապագա է սպասում երիտասարդին՝ նա դեռ չգիտի։ Դժվար երկընտրանքի առջև է և արդեն հիմա պետք է որոշում կայացնի՝ որտե՞ղ սովորի, ե՞րբ բուհ գնա, ի՞նչ մասնագետ դառնա և այլն։

- Վերջին տարիներին շատ եմ պարապել։ Սկզբում Հայոց լեզու և Հայոց Պատմություն, հետո նաև անգլերեն ու բարձրագույն մաթեմատիկա՝ արհեստական բանականության մատրիցաների հետ աշխատանքը լավ պատկերացնելու համար, - մեզ հետ զրույցում ասում է Դավիթը։

- Պատմություն և մաթեմատիկա… Ո՞րն է քո նախընտրությունը՝ հումանիտար ուղղությունը, թե՞ տեխնիկական։

- Հումանիտար, միանշանակ հումանիտար։ Քաղաքագետ եմ ուզում լինել, միջազգային հարաբերություններ ուսումնասիրել։ Բայց հենց քաղաքագետ և ոչ թե քաղաքական մեկնաբան։ Այսինքն, առաջնահերթությունս գիտական հետազոտություններն են լինելու, այլ ոչ թե տարբեր եթերներում ընթացիկ գործընթացների մեկնաբանությունը։ Նաև արևելագիտությամբ եմ հետաքրքրված։ Հատկապես արաբագիտությամբ։ Մերձավոր Արևելքը շատ հետաքրքիր տարածաշրջան է։ Սոցիոլոգ լինելու տարբերակն էլ եմ քննարկում։ Չգիտեմ, դեռ վերջնական որոշում չունեմ, բայց երևի թե ամեն դեպքում քաղաքագետ։ Իսկ մաթեմատիկան այլ նպատակով եմ պարապում։ Մյուս տարի, երբ դպրոցն ավարտեմ, 18 տարիս լրացած կլինի արդեն։ Բանակի հարց կա։ Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ապագան, բայց բանակում կուզեի արհեստական բանականության գործիքների գիտելիքս կիրառել։ Նման հնարավորություն կա, բայց որպեսզի ինձ ներգրավեն այդ գործի մեջ, պետք է քննություն հանձեմ և լավ արդյունքներ ցույց տամ։ Այդ քննությանն էլ եմ պատրաստվում։

- Այսինքն դու կանգնած ես կյանքի կարևոր խաչմերուկում՝ բանակ կամ բուհ։ Ի՞նչ ես մտածում անել։

- Մտածելու շատ բան չկա։ Բանակը կարևոր է երկրի համար, բուհը՝ քո անձնականի։ Անկեղծ ասած՝ այս հարցին փորձում եմ հնարավորինս պրագմատիկ մոտենալ։ Այս պահին ինձ համար կարևոր է, որպեսզի ընտրության հնարավորություն ունենամ։ Օրինակ, հիմա գնալ բանակ, թե՞ օրինակ մի քանի տարի անց։ Հայաստանում բուհ ընդունվելը տարկետում չի տալիս։ Պետք է ընդունվես աշխարհի լավագույն 50 բուհերից մեկը, որպեսզի տարկետում ստանաս։ Եվ ես հիմա ուսումնասիրում եմ այդ բուհերը, դրանցից մեկն ընդունվելու իմ հնարավորությունը։ Եվ կդիմեմ անպայման։ Արդեն որոշակի պատկերացումներ ունեմ։ Բայց նույնիսկ եթե ընդունվեմ, դեռ վստահ չեմ, թե կդիմեմ տարկետման համար։ Օրը կգա կմտածեմ։ Այս պահին ես դեռ միայն ուզում եմ ընտրության հնարավորություն ունենալ։

- Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։

- Ինձ թվում է՝ այս հարցին բոլորը նույն բանը կպատասխանեն՝ որպեսզի մեր երկիրը ուժեղ լինի, Արցախը՝ կրկին հայկական, մեր պատմական հայրենիքը՝ ազատագրված։ Բայց նման երազանք ունենալու իրավունքն էլ է դեռ պետք վաստակել։ Դրա համար փորձում եմ ոչ թե երազել, այլ ծրագրեր կառուցել՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ։

- Բայց ի՞նչ երազելու իրավունք։ Երզե՞լն էլ է իրավունքով։ Երիտասարդ տղա ես, երազի էլի…

- Դե հա, երազում եմ, - ամոթխած ժպիտով պատասխանում է Դավիթը, - բայց դե փորձում եմ զգույշ լինել։ Տեսեք, երբ ուսումնասիրում էի, թե որոնք են աշխարհի լավագույն 50 բուհերը, մոտս հարց առաջացավ, թե իսկ ո՞ր տեղում են այդ սանդղակում հայկական համալսարանները։ Գիտե՞ք որ տեղում են։ Աշխարհի լավագույն 1000-ի մեջ հայկական ոչ մի բուհ չկա։ 1500-ի մեջ էլ։ Հիմա ես երազում եմ, որ 1000-ի մեջ հայկական համալսարան լինի։ Սա ավելի իրատեսական երազանք է։

Երբ նույն հարցը տվեցինք Դավիթի հայրիկին՝ Լևոնին, թե ինչի մասին է երազում նա, շատ կարճ պատասխանեց.

- Երազում եմ՝ էս երեխեքը ավելի թեթև ապրեն։ Ոնց որ սաղ աշխարհի դարդը շալակած լինեն։ Մի օր չես տեսնի երաժշտություն միացնեն ու պարեն։ Եթե ականջակալ կա ականջներին, ուրեմն կա՛մ լուրեր ա լսում, կա՛մ ինչ որ քննարկում։ Լավը մենակ էն ա, որ անգլերենով կամ ռուսերենով է լսում։

Մեր մեկ այլ զրուցակիցը՝ տիկին Լյուսին, որը 50-ին մոտ կին է, իր բոլոր երազանքները կապում է զավակների անվտանգ ու բարեկեցիկ ապագայի հետ։

- Երեխաներս մեծանում են։ Կարելի է ասել՝ մեծացել են արդեն։ 22 և 24 տարեկան աղջիկներ են։ Մեծս շուտով կամուսնանա, փոքրը՝ դեռ չէ։ Ես ամեն անգամ եկեղեցի եմ գնում, մոմ վառում ու խնդրում Աստծուն հեռու պահի երեխեքիս փորձություններից ու տառապանքներից։ Ուզում եմ լավ կյանք ունենան, բարի մարդկանցով շրջապատված լինեն, հիվանդության երես չտեսնեն, խաղաղ երկրում իրենց երեխեքին մեծացնեն, բավարված լինեն, լավ գործ ունենան… էլ ի՞նչ ասեմ՝ թող Աստված միշտ պահապան լինի։

- Տիկին Լյուսի, համոզված ենք՝ Ձեր աղոթքներն անարձագանք չեն մնա։ Հասկանալի է, որ մայրն իր զավակների բարօրությունն է ցանկանում։ Իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչ կուզեիք։ Ի՞նչ եք երազում հենց Ձեզ համար։

- Ինչ որ ասացի՝ համարեք հենց իմ երազանքն է։ Ինձ համար։ Ու դա ամենակարևորն է։ Բայց ես նաև մեր երկրի համար եմ միշտ աղոթում։ Որ խաղաղություն լինի, երեխաները չզոհվեն։ Աշխարհից ուրիշ բան չեմ ուզում, այսքանը։ Փառք Աստծո, առողջ եմ, աշխատանք ունեմ, որն ի դեպ հաճույքով եմ անում (կաթնամթերք արտադրող գործարաններից մեկի գլխավոր տեխնոլոգն է), ընտանիքս՝ ամուսինս, ծնողներս բոլորը լավ են, սիրով ենք, հարգանքով։ Անհատապես ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է՝ երանելի, - ժպտում է տիկին Լյուսին, - ուզում եմ, որ մեր ժողովրդի մոտ էլ այդպես լինի։

Տիկին Լյուսիի երազանքներին ճիշտ հակադիր երազանքներ ունի նրանից մոտ 10 տարի ավելի երիտասարդ մեկ այլ կին՝ Ժաննա Սահակյանը։ Վերջինս իրեն դժբախտ է համարում. երեք տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում երեխա է կորցրել։ Ասում է՝ միայն մեկ երազանք ունեմ՝ այն չարաբաստիկ օրը երբեք չլիներ…

- Վեց ամիս առաջ մեր երրորդ զավակն է ծնվել։ Կրկին տղա է։ Մտածում էինք՝ Վարդանիս անունը դնենք, բայց հետո չարեցինք։ Թող ամեն մեկն իր կյանքով ապրի։ Եվ իր անունը կրի։ Թող խաղաղություն լինի, մարդիկ էլ այս կյանքից ճիշտ ժամանակին հեռանան՝ խոր ծերության մեջ։

Մեր քաղաքացիների երազանքների մասին զրույցները վկայում են, որ նրանց բացարձակ մեծամասնությունը խոսում է խաղաղության մասին։ «Երկրին խաղաղություն լինի», - մանտրայի պես կրկնում են շատերն ու հեռանում։ Մարդիկ չեն ցանկանում խոսել իրենց անձնական ցանկությունների, իրենց վերաբերող երազանքների մասին։ Եվ սա ուշադրության արժանի հանգամանք է։

Հոգեբանները տարբեր պատճառներ են բերում, թե ինչու է այդպես։ Ասում են՝ երազանքները հաճախ անձնական բնույթի են ու մարդիկ պարզապես չեն ցանկանում քննարկել դա օտարների հետ։ Ոմանք էլ ամաչում են խոսել իրենց երազանքներից՝ վախենալով, որ դրանց պարզությունը կարող է հուսախաբ անել հարց տվողներին, կամ ծաղրի առարկա դառնալ։ Կարևոր են նաև մշակութային, հասարակական գործոնների ազդեցությունը, մարդկանց սոցիալական ու նաև հոգեբանական ծանր վիճակը։ Արդյունքում տեսնում ենք, որ միջին տարիքի քաղաքացիները, զբաղված մարդու տեսք ընդունելով, հիմնականում փորձում են րոպե առաջ ազատվել իրենց մոտեցած լրագրողներից։ Ընդ որում, նրանք ավելի պատրաստակամ են խոսել հասարակական նշանակություն ունեցող այս կամ այն թեմաներից, նույնիսկ իրենց գործերից, բայց երբ հարցը հասնում է երազանքներին ու ցանկություններին, շատ կարճ են կապում և ավարտում զրույցը։

Երիտասարդների ու տարեցների շրջանում պատկերն այլ է։ Նրանք ավելի տրամադրված են զրույցի։ Երևանի «Ազատության» հրապարակում մենք մոտեցանք մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին նստած մի խումբ երիտասարդների՝ 20-24 տարեկան տղաների և աղջիկների։

- Երեխեք, իսկ գիտե՞ք՝ ում արձանն է։

- Սպենդիարյանի, - մի քանի հոգի զուգահեռ ու շատ արագ պատասխանեցին մեզ։

- Իսկ գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Սպենդիարյանի գերեզմանը, - ժպիտով հարցրեցինք մենք։

Պատասխան չկար, փորձում էին հիշել ու իրար էին հարցնում՝ չգիտե՞ս, աղջի… Ծիծաղով ասացինք, որ գերեզմանը գտնվում է իրենց նստած տեղից մոտ 50 մետր այն կողմ՝ նույն հրապարակի հենց սկզբնամասում։

- Վաաայ, - ծիծաղով արձագանքեցին երիտասարդները։ - Լու՞րջ։

- Այո, շատ լուրջ։ Այ հեն ա։ Նա է գերեզմանը։ Իսկ ի՞նչ երազանք ունեք, երեխք։

- Երազա՞նք։ Հաստատ չէի ուզի կոմպոզիտոր դառնալ, - ասաց աղջիկներից մեկը։

Իսկ կողքի տղան անմիջապես կատակեց.

- Իսկ կուզեի՞ր գերեզմանդ «Ազատության» հրապարակում լիներ։

Բոլորը միասին սկսեցին բարձր ծիծաղել։

- Իսկ եթե մի քիչ ավելի լավ մտածեք, ի՞նչ կուզեիք, որ լինի։ Ի՞նչ երազանք ունեք։

- Համալսարանն ավարտել ու լավ աշխատանք գտնել, - սկսեց մտմտալով խոսել կատակող տղան։ Ընկերներով իրար հետ լինենք միշտ, սիրուն տներ կառուցենք մեզ համար, ճամփորդենք…

Կողքի իր ընկերները հավելում են՝ լավ ավտո, շատ փող, խաղաղություն…

- Ներեցեք, բայց կարծես ընդամենը լավ բաներ եք թվարկում։ Իսկ ես իսկական երազանքի մասին եմ հարցնում։

- Իսկական երազա՞նք, - կրկին պատասխանեց տղան, - Երևի, որ հասկացված լինեմ, գնահատված։ Ուզում եմ կյանքս իսկապես իմաստավորված լինի։ Որ ինչ-որ կարևոր բանի ծառայի կյանքս։ Հենց այնպես չանցնի էլի, գնա։ Մի բան ավելացնեմ այս աշխարհում… Այո, դա է երազանքս։ Իսկական երազանքս։

Իսկ ահա տարեցները, որպես կանոն, խոսում են ընդհանրական բաների մասին։ Նրանք երազում են, որպեսզի երկիրը զարգանա։ Որպեսզի եկող սերունդն ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերի պատմությանը, ազգի մեծերին, ժողովրդին։ Երազում են, որպեսզի մարդիկ ավելի հոգատար լինեն միմյանց հանդեպ, հանդուրժող։ Մեծամիտ չլինեն։ Եվ դե իհարկե՝ կրկին խաղաղություն։

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք ՉալաբյանԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ ԿարապետյանԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց են հարվածել Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԼոռու մարզի ոստիկանները սպանության նախապատրաստություն են բացահայտել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Արցախի դատական ակտը ճանաչվել է Հայաստանի դատարանի կողմից «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն ՄանվելյանՊաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել 30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը․ ինչ է պետք անել Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին Գետի ափին հայտնաբերվել է 12-ամյա տղայի դիակ՝ սրբիչով խեղդամահ արված Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԻրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»