Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզի’ր քո ոճը հորոսկոպի միջոցով

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

ԽՈՅ: Հորոսկոպի բոլոր նշաններից խոյերն ամենալավն են ընկալում նորաձևության նորարարությունները: Շնորհիվ իրենց ինդիվիդուալ ոճի տարբերվում են` հաճախ փողոցն ընդունելով որպես պոդիում: Այս համաստեղության տակ ծնվածներն առաջին հերթին հագուստ ընտրում են գույնով: Դա կարող է լինել կարմիրի բոլոր երանգները` բաց վարդագույնից, մուգ շականագագույնից մինչև ալ կարմիր ու բորդո: Խոյերը չեն սիրում մռայլ գույներ: Նրանք երբեք բաց չեն թողնում առիթը` ցուցադրելու համար իրենց գեղեցիկ կազմվածքը:

ՑՈՒԼ: Ցուլերը զգեստների հարցում սկզբունքային են: Քիչ լինի, բայց որակով: Նրանք հրաշալի կերպով զգում են ֆակտուրան, կտորը: Ցուլերը առաջնորդվում են ոչ թե նորաձևության վերջին տենդենցներով, այլ նրանով, ինչը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Ցուլ տղամարդիկ հիանալի ճաշակ ունեն: Նրանք երբեք սպորտային կոշիկ չեն հագնի դասական տաբատի հետ, կամ թանկարժեք կոստյումի տակից անհասկանալի կտորից վերնաշապիկ չեն կրի:Ցուլերը հագուստ ընտրելիս կենտրոնանում են մեծ նախշերով զգեստների վրա: Նրանց հետաքրքիր չեն փոքր դետալները, ժանյակները և այլն: Ցուլ կանայք նախընտրում են Վեներայի գույները` վարդագույնը, երկնագույնը, ինչպես նաև բոլոր հյութեղ գույները, իսկ տղամարդիկ` մուգ կանաչ, մուգ շագանակագույն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Երկվորյակներն ունեն ամենամեծ զգեստապահարանը: Տրամադրության փոփոխության հետ մեկտեղ նրանց անհրաժեշտ է համապատասխան հագուստ: Նոր հագուստը նրանց թույլ է տալիս կերպարանափոխվել, ժամանակավորապես այլ կերպարի մեջ մտնել: Երկվորյակները գնում են պատահական հագուստ և հեշտ են այն դեն նետում: Երկվորյակների ոճը չեզոք է: Դա հիմնականում սպորտային հագուստի հավաքածու է` ջինսեր, շապիկներ, ժիլետներ: Նրանց համար գունային գամման կամ կտորի որակը կարևոր չէ, այլ թեթևությունը, առաձգականությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կին խեցգետինները սիրում են փաթաթվել մեծ շարֆերի ու շալերի մեջ: Տղամարդկանց հագուստում

հաճախ օգտագործվում են նուրբ, ռոմանտիկ գույներ , շապիկներ` ծաղկային նախշով: Նրանք չեն սիրում սպորտային ոճը: Խեցգետինների համար կարևոր է հագուստի մաքրությունը և հարմարավետությունը, այդ իսկ պատճառով նրանք նախընտրում են բնական նյութերից պատրաստված հագուստ: Կին խեղգետիններին ամենից շատ սազում են կանաչի բոլոր երանգները, սևը, շագանակագույնը:

ԱՌՅՈՒԾ: Առյուծները հիանալի կերպով տիրապետում են հագուստ ընտրելու արվեստին, դրա համար էլ հասարակ շապիկը կարող է Առյուծի հագին ավելի գեղեցիկ երևալ, քան haute couture զգեստը մեկ ուրիշի հագին: Առյուծները միկան են, ովքեր հագուստ են ընտրում և’ գույնով, և’ որակով, և’ ֆակտուրայով: Նրանք սիրում են վառ, բայց ոչ ճչան գույներ: Կին Առյուծներն ընտրում են դեղին, նարնջագույն, ոսկեգույն, սպիտակ գույներն ու դրանց համադրությունները, տղամարդիկ նախընտրում են հյութեղ համադրություններ` մուգ կապույտ, բալագույն, սևի ու սպիտակի համադրություն և այլն: Առյուծները հետևում են նորաձևությանը, սակայն կրում են այն, ինչ իրենց է սազում:

ԿՈՒՅՍ: Բոլոր նորաձև առաջարկներից Կույսերն ընտրում են ամենապրակտիկը` ամեն առիթի համար: Ունենալով

փոքր զգեստապահարան, նրանք կարողանում են միշտ նորովի ներկայանալ: Կույսերի համար կարևոր է, թե ինչպես է կարված հագուտը: Նրանք իրենց հագուստում հաճախ օգտագործում են շատ դետալներ: Կույսերին շատ են սազում ծիածանի բոլոր գույները:

ԿՇԵՌՔ: Կշեռքները շատ ճաշակով են հագնվում: Նրանք ծայրահեղությունների հետևից չեն ընկնում, և նրանց հագուստը միշտ հարմոնիկ տպավորություն է թողնում: Կշեռքները հետևում են ոսկե միջինի կանոնին, նրանք ունեն չափի զգացողություն: Իրենց ոճը կշեռքները ձևավորում են երիտասարդ տարիքում և հավատարիմ մնում դրան հետագայում : Կշեռք կանայք սիրում են տաբատներ կրել, ինչպես նաև տղամարդու աքսեսուարներ` փողկապ, գլխարկ: Այս համաստեղության տակ ծնվածները կարողանում են գրավիչ լինել հագուստի վրա մինիմալ ծախս անելով: Կշեռքներն ընտրում են պաստելային գույներ, թանկարժեք քարերի գույներ, վարդագույնի ու երկնագույնի երանգներ:

ԿԱՐԻՃ: Նորաձևությունը կարիճների համար իրենց սեքսուալությունն ընդգծելու լավագույն միջոցն է: Կին կարիճները

սիրում են կիպ, կազմվածքն ընդգծող հագուստ, բոլոր տեսակի բացվածքները, կտրվածքները: Տղամարդ կարիճները երբեմն կարող են ագրեսիվ ոճ ունենալ` կրել կաշվե տաբատներ, նեղ բլուզներ և այլն: Հասուն տարիքում կարիճները ընտրում են այնպիսի հագուստ, որպեսզի թաքցնեն թերություններն ու ընդգծեն առավելությունները: Կարիճները հաճախ ձգտում են դասական ոճի: Նրանք նաև սիրում են հին հագուստը վերածել նորի ու ներկայացնել դրանք նորովի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ: Լինել նորաձև՝ Աղեղնավորների համար նշանակում է ինտեգրվել հասարակությանը: Աղեղնավորների այն տեսակը, որը ձգտում է սիրված լինել հասարակության մեջ, գնում է թանկարժեք և բրենդային հագուստ, անկախ նրանից` սազում է այն իրեն, թե ոչ: Մյուս մասը, հակառակը, ընդհանրապես չի հետևում նորաձևությանը: Նրանք չեն ձգտում իրենց արժանիքները ցուցադրել հագուստի միջոցով: Այդպիսի Աղեղնավորները երկար ժամանակ միևնույն հագուստն են կրում և դժվար են հրաժարվում սիրելի զգեստներից: Աղեղնավորներին տիպիկ է ակումբային հագնվելաոճը: Այս համաստեղության տակ ծնված անձնաց սազական են մուգ, հագեցած գույները` մորեգույն, բորդո, մանուշակագույն:

ԱՅԾԵՂՋՈՒՐ: Այծեղջուրները սովորաբար ընտրում են այնպիսի հագուստ, որն արդեն հայտնի է ու փորձված: Փայլն

ու շքեղությունը նրանց համար վուլգար է, այդ պատճառով նրանց հագուստի մեջ ոչ մի ավելորդ բան չկա: Կին Այծեղջուրները սիրում են ձեռագործ ժանյակներ, գործվածքներ: Այծեղջուրները հաճախ են հագնվում մուգ գույների մեջ` մուգ մոխրագույն, սև, կապույտ:

ՋՐՀՈՍ: Ջրհոսներին գրավում է վառ ու անսովոր ամեն բան, այդ թոում և նորաձևության մեջ: Հագուստ ընտրելիս թե’ կին, թե’ տղամարդ Ջրհոսները առաջնորդվում են ներքին զգացողությամբ: Նրանց համար հագուստը անհատականությունն ընդգծելու ևս մեկ միջոց է: Կարելի է Ջրհոսներին երկու խմբի առանձնացնել: Նրանք, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով, նախընտրում են հետևել ավանգարդ նորաձևությանը: Նրանք հակված են էպատաժային և արտահայտիչ հագուստի: Ընտրում են ծայրահեղ վառ, ճչան գույներ : Մյուս տեսակի Ջրհոսները հակված չեն հետևել նորաձևությանը Նրանք չեն ցանկանում տարբերվել հագուկապով: Ջրհոսի անհատական ոճը կարելի է բնութագրել այսպես` գունային հանգիստ գամմա` արծաթա-մոխրագույն, երկնագույն: Պետք է նշել, որ Ջրհոսները հավատարիմ են մնում իրենց ոճին:

ՁԿՆԵՐ: Հագուստի մեջ Ձկների համար կարևոր է ոչ թե արտաքին, այլ թաքնված հմայքը: Նրանց ոճը հաճախ ընկալելի

չէ: Շաք քիչ Ձկներ կան, ովքեր ներդաշնակ են իրենք իրենց հետ և կարողանում են հեշտությամբ ընդունել նորաձևության տենդենցները: Առօրյայում նրանք կրում են հասարակ հագուստ` միայն թե տաք ու հարմարավետ լինի:Կին Ձկներին գրավում է փայլփլուն, լույսի տակ երանգը փոխող կտորները, փափուկ մետաքսը, տրիկոտաժը և այլն: Նրանք սիրում են հագուստի երկարությունը: Ձկները հազվադեպ են ընդունում սահմանափակումներ և ամենից շատ չեն սիրում համազգեստներ: Գույների առումով նրանք նախընտրում են կապույտի, երկնագույնի, մանուշակագույնի, վարդագույնի ու կանաչի երանգները:

Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանԱրդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Բացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն ՄարուքյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղԻրանը կարող է ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը փոխանցել այսօր. CNN Ինչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը «Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանՄեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»Իրաքյան Քուրդիստանից մինչև նախընտրական ցուցակ․ ինչ կապ ունի Ռոման Մուրադյանը «Հանրապետության» հետԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով