Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անհետևողականության գինը. Հայաստանը՝ աշխարհաքաղաքական լուսանցքում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության մեջ «հավասարակշռության սկզբունք» հռչակելով՝ Նիկոլ Փաշինյանը, չհասցնելով հիանալ Թրամփի հետ համատեղ լուսանկարներով, ուղևորվեց հակադիր ճամբար՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին։ Այնտեղ նա անմիջապես փորձեց անդամակցել կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ, ըստ Փաշինյանի, «հավասարակշռության սկզբունքն» այն է, երբ նա փորձում է ամեն ինչ միաժամանակ անել, սակայն արդյունքում շփոթեցնում է գործընկերներին իր անհետևողականությամբ։ Ուզում է «և՛ մերոնց, և՛ ձերոնց», բայց ստացվում է՝ ոչ մեկին։

Կանխատեսելի էր, որ Փաշինյանը, որ նոր էր երկարաժամկետ վարձակալության հանձնել հայկական հողերը ԱՄՆին՝ Չինաստանի գլխավոր մրցակցին, չինացիներից ստացավ ընդամենը բազմաթիվ քաղաքավարի ժպիտներ, ոչինչ չնշանակող «գերհրաշալի-ստրատեգիական-գործընկեր» կարգավիճակ, իսկ կոնկրետ, շոշափելի «արդյունքն» այն էր, որ ստացավ անդամակցելու արգելափակում՝ Չինաստանի պրոքսիի՝ Պակիստանի կողմից։ Նույն Պակիստանի, որի հետ ՀՀ-ն նոր-նոր էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Սա հերթական դրվագն է, ինչը ցույց է տալիս, որ նման՝ «հավասարակշռության սկզբունք» որդեգրածի հետ բարեհաճ կլինեն միայն հռետորաբանության և ձևական ժեստերի մակարդակով։ Այսպիսով, ՇՀԿ այցը վերածվեց դիվանագիտական ձախողման և հերթական նվաստացման՝ չնայած մեդիայում դրական ներկայացմանը։

Այդուհանդերձ, գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու Ալիևի հետ, որը նույնպես եկել էր ՇՀԿ անդամակցություն խնդրելու։

Մինչ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում էին հայոց այբուբենի հուշարձանը, իսկ ԵԱՀԿ-ն փակում էր Մինսկի խումբը (և նրա հետ մահանում էր վերջին հույսը՝ կապված հայ ռազմագերիների և արցախցի փախստականների հարցերի լուծման հետ), Փաշինյանը, դատելով լուսանկարներից, ուրախ ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի առաջնորդի ընկերակցությամբ։

Ալիևին, ինչպես և Փաշինյանին, գագաթաժողովում ոչինչ չհաջողվեց. նրա անդամակցության հայտը նույնպես արգելափակվեց։ Սակայն նա հնարավորություն ունեցավ պարծենալ «Զանգեզուրի միջանցքի» բացվող հեռանկարներով։ Ընդ որում, նրա ելույթում Հայաստանը ընդհանրապես չհիշատակվեց։ Լսելով Ալիևին՝ կարելի էր եզրակացնել, որ միջանցքով անցնող տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Նույնիսկ Փաշինյանը անհարմար զգաց Ալիևի այդքան ուղիղ հռետորաբանությունից և շտապեց հակադարձել, թե Ադրբեջանի նախագահի խոսքերը ընկալվում են ոչ այն տրամաբանությամբ, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Վաշինգտոնում։ Բայց դա նորություն չէ՝ Բաքուն միշտ էլ այդ տրամաբանությունը կխեղաթյուրի՝ ըստ իր հարմարության։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Փաշինյանին ևս մեկ անգամ հաստատել, որ ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով անցումը կլինի անխոչընդոտ։ Դե ինչ, եթե Հայաստանը պատրաստվում է ազատ թողնել սահմանով անցնող ադրբեջանական մեքենաները, գուցե տրամաբանական է, որ Ալիևը իր նախագծում Հայաստանը չի հիշատակում։ Ինչո՞ւ հիշատակել, եթե հենց հայկական կողմն է հաստատում, որ այս հարցում կարելի է Հայաստանի հետ հաշվի չնստել։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը ՇՀԿ ավարտվեց նույն արդյունքով, ինչ նրա բոլոր այցերը՝ մի շարք ձևական քաղաքավարության ժեստեր Հայաստանի հասցեին, որոնք որևէ կոնկրետ օգուտ չեն տալիս, բայց վարչապետի մամուլի ծառայության կողմից արձանագրվում են որպես դիվանագիտական հաջողություններ։ Իսկ ցանկալի գործընկերների կողմից՝ որևէ լուրջ քայլի բացակայություն։ Ինչո՞ւ: Որովհետև գործընկերները տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ շարժվել հակադիր ուղղություններով։ Բայց նման շարժումն անհնար է։ Հետևաբար, փաշինյանական «հավասարակշռության սկզբունքը» բացառում է Հայաստանի իրական մերձեցումը թե՛ Արևմուտքի, թե՛ նրա հակառակորդների հետ։

Եվ, կարծես, միակ գործընկերը, որի հետ հարաբերություններից Հայաստանը չի կարող խուսափել, Թուրքիան է։ Միգուցե հենց Թուրքիայի հետ բացառիկ հարաբերությունների համա՞ր է, որ Փաշինյանը ձախողում է արտաքին քաղաքականության բոլոր մնացած նախագծերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ