Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերահսկողության տոտալ բացակայության ու ամենաթողության ծանր հետևանքները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների մի զգալի մասը գործում է գազով, որը համեմատաբար ավելի մատչելի է։ Սակայն մեքենաների գազի բալոնների հետ կապված իրավիճակը վերջին շրջանում դարձել է լրջագույն անվտանգության հարց։ Որքան էլ ցավալի է, բայց գազի բալոնների՝ հերթական խոշոր պայթյունի լուրը, որը տարածվում է մամուլում ու սոցիալական ցանցերում, արդեն չի ընկալվում որպես եզակի կամ արտառոց դեպք, այլ, կարծես, դարձել է մեր իրականության մութ ու ցնցող բաղադրիչներից մեկը (ամենաթարմ օրինակը Սարյան փողոցում օրերս տեղի ունեցած պայթյունն է):

Մինչդեռ այս ողբերգական պատահարները, որոնք հաճախ ավարտվում են մարդկային զոհերով, ծանր վիրավորներով ու նյութական մեծ վնասներով, իրենց մեջ պարունակում են բազմաշերտ համակարգային բացեր, որոնց արմատները շատ ավելի խորն են, քան պարզապես տեխնիկական անորակությունը կամ անհատական անփութությունը։ Վերջին 1-2 տարվա, նույնիսկ մի քանի ամիսների վիճակագրությունը, վարորդների շրջանում առկա տրամադրությունները, մամուլում և սոցցանցերում ամեն օր շրջանառվող ահազանգերը վկայում են, որ մեքենաների գազաբալոնային համակարգերի հետ կապված խնդիրը վաղուց դուրս է եկել վերահսկելիության շրջանակից։ Բավական է «թեթևակի» ուսումնասիրել սոցցանցերը, հայտարարությունների կայքերը ու ակնհայտ կդառնա գովազդների, «էստի համեցեք»-ների բազմազանությունը: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր ավտոտնակում կամ ինչ-որ պատահական տարածքում գազաբալոնային համակարգ է տեղադրում՝ ճոխ PR-ի միջոցով՝ իբրև թե իտալական, լեհական կամ այլ արտերկրյա սարքավորումների կիրառման մասին։ Նախ՝ սովորական քաղաքացու համար դժվար է ստուգել՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Երկրորդ՝ մարդը չի կարող վերահսկել՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է որակով ու անվտանգ արվել տեղադրումը:

Ըստ այդմ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք պետական մարմինները՝ սկսած այս ամենի համար պատասխանատու նախարարությունից, վերջացրած Տեխնիկական անվտանգության տեսչական մարմնով, իրականում պատշաճ կերպով վերահսկում են այս ոլորտը, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, բիզնեսի ու քաղաքացիների մեխանիկական նախաձեռնողականությանը։ Պետության խնդիրը միայն քաղաքացիներից հարկեր գանձելը չէ, այլ նաև քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով վերահսկողական քայլեր ձեռնարկելը։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պաշտոնապես զգուշացվեց, ավելին՝ «հիշեցվեց», որ մեքենաների գազաբալոնային համակարգերը ենթակա են պարտադիր տարեկան տեխնիկական ստուգման, հակառակ դեպքում սպասվում են մեծ տուգանքներ։ Սկզբնական շրջանում այդ գործընթացը նույնիսկ որոշակի խուճապ էր առաջացրել, ու մարդիկ ամիսներով հերթերի մեջ էին՝ փորձելով ժամանակին անցնել ստուգում, ձեռք բերել վկայական, որպեսզի պարեկային ծառայությունը չկանգնեցնի, տուգանք չկիրառի և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում այս վերահսկողության մեխանիզմը թուլացավ, ինչպես բոլոր ոլորտներում է, ստուգումների պարտադիր բնույթը մոռացվեց, իսկ ոստիկանության կողմից վկայականների ստուգումն ու վերահսկողությունը վերածվեց ձևականության։ Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անգամ այդ ստուգագրերը, որոնք մի ժամանակ համարվում էին անվտանգության նվազագույն երաշխիք, ի վերջո կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում կատարվող գործընթացների համար։

Այս անտարբերության ու պատասխանատվության բացակայության ֆոնին անմիջապես մեծանում է անվտանգության սպառնալիքը։ Մեքենաների գազաբալոնային համակարգերի անորակ տեղադրումը, սարքավորումների սպասարկման ցածր մակարդակը, հին ու մաշված բալոնների շահագործումը, տեխնիկական ստանդարտների անտեսումը, անվտանգության կանոնների չպահպանումը հանգեցնում են պայթյունների ռիսկի կտրուկ աճի։ Պայթյունները հաճախ տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում՝ ավտոտնակներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոկայանատեղիներում և այլն, և այլն։ Արդյունքում ոչ միայն մեքենայի սեփականատերն է վտանգի տակ, այլև հարակից բնակիչները, անցորդները, այլոց գույքը, ինչպես եղավ նախօրեին։

Պետության դերն այս իրավիճակում ոչ թե ձևական վերահսկիչ ֆունկցիան է, այլ հստակ կանխարգելմանն ու անվտանգության երաշխավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչի շրջանակներում էլ մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման ու շահագործման վերահսկողությունը, անվտանգային ստանդարտների սահմանումն ու պարտադիր պահպանումը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ցանկացած գազաբալոնային համակարգի տեղադրում պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպությունների կողմից, իսկ սարքավորումներն ունենան որակի միջազգային վկայագիր ու համապատասխանեն անվտանգության բոլոր նորմերին։ Ավելին, պետական վերահսկող մարմինները պարտավոր են իրականացնել ոչ միայն տարեկան ստուգումներ, այլև պարբերական հանկարծակի տեսչական այցեր, հատուկ ռիսկային խմբերի մշտադիտարկում, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում կիրառել խիստ պատժամիջոցներ։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կրճատել անկառավարելիության մակարդակը և կանխել հերթական ողբերգական պատահարները։ Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:

Բացի տեխնիկական վերահսկողությունից, կարևոր է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն ու անվտանգային մշակույթի ձևավորումը։ Այսօր մեծ թվով վարորդներ ու մեքենաների սեփականատերեր պարզապես չեն տիրապետում գազաբալոնային համակարգերի սպասարկման, օգտագործման, վտանգների կանխարգելման վերաբերյալ նվազագույն գիտելիքների։ Անտեղյակությունն ու անտարբերությունը, երբեմն նաև ֆինանսական միջոցների սահմանափակությունը ստիպում են մարդկանց ընտրել էժան ու անորակ ծառայություններ, խուսափել վերահսկողությունից, անտեսել անգամ փոքր դետալները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Այս ֆոնին պետական և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական արշավներ, ուսուցողական ծրագրեր, մեդիաարշավներ, որոնք կնպաստեն վարորդների պատասխանատվության, անվտանգության մշակույթի ձևավորմանը։

Գազաբալոնների հարցը Հայաստանում առանձին չի կարելի դիտարկել՝ առանց ընդհանուր տրանսպորտային անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման համատեքստի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ևս, որն արդեն իսկ խայտառակ չափերի է հասել, որոշ առումներով պայմանավորված է տեխնիկական անսարքություններով, անորակ գազաբալոններով, հին և անհուսալի մեքենաներով, ինչպես նաև վարորդների անպատասխանատու վարքագծով։

Այս ամենը համալրվում է հրդեհների ռիսկի աճով, որոնք հաճախ ոչ միայն գազաբալոնների պայթյունի կամ տրանսպորտային պատահարների, այլև տարերային աղետների ու բնության անոմալիաների հետևանք են։ Ու այս համատեքստում մտահոգիչն այն է, որ Հայաստանը չունի զարգացած հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, ինչը նշանակում է, որ ցանկացած նմանատիպ դեպք կարող է վերաճել մասշտաբային աղետի, եթե չլինի արագ ու արդյունավետ միջամտություն։

Հակահրդեհային կանխարգելման ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ևս առկա են համակարգային բացեր։ Հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական միջոցառումների կիրառում, այլև վաղաժամ մոնիթորինգային համակարգերի ներդրում, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառում, օրինակ՝ դրոնների միջոցով տարածքների մշտադիտարկում, խելացի ավտոմատ անջատման մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան արագ մեկուսացնել վտանգի աղբյուրը, նվազեցնել վնասը և ապահովել բնակչության անվտանգությունը։ Ներկայում այսպիսի համակարգերի բացակայությունը կամ սահմանափակ կիրառումը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է՝ հատկապես հաշվի առնելով սեզոնային հրդեհների, ուժեղ քամիների, կայծակների հետևանքով առաջացող հրդեհների ռիսկը։

Համակարգային խնդիրների մյուս կարևորագույն կողմը քաղաքացիների իրազեկվածության և արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու մշակույթի բացակայությունն է։ Հայաստանում դեռևս լայն տարածում չունի արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու, ճիշտ վարքագիծ ցուցաբերելու, պետական մարմինների ցուցումներին հետևելու, ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու մշակույթը։ Մարդիկ հաճախ անտեղյակ են նույնիսկ հրդեհի դեպքում անհրաժեշտ գործողությունների, տարհանման կանոնների, առաջին օգնության տրամադրման մասին, ինչն էլ մեծացնում է մարդկային կորուստների ու վնասների հավանականությունը։

Այս համատեքստում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ու համակարգված աշխատանքը կարող է էականորեն բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը։ Սակայն դրա համար համալիր ծրագիր է անհրաժեշտ, իսկ այս կառավարության դեպքում նույնիսկ փոքր հարցերը լուծում չեն ստանում, ուր մնաց գլոբալ խնդիրների, համալիր ծրագրերի կյանքի կոչման հույս լինի...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր Ավետիսյան