Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է. ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարբերաբար ու ամենատարբեր հետազոտողների (այդ թվում՝ հատուկ ծառայությունների) կողմից անցկացվող սոցհարցումների անբաժանելի մաս են կազմում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշերի վերաբերյալ տվյալները: Հարկավ, նման տվյալներին, ամեն պարագայում, պետք է վերաբերվել որոշակի վերապահումներով (ով է հարցման պատվիրատուն, ինչ ընտրանքով է անցկացվել, որքանով այն զուտ քարոզչական հարցում չէ և այլն):

Բայց, բոլոր տեխնիկական ու քաղաքական վերապահումներով հանդերձ, վերջին շրջանի գրեթե բոլոր հարցումների պարագայում նշվում է մի քանի հիմնական կետ. ա) Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը շարունակում է ընկնել, բ) չնայած դրան, ընդդիմադիր հիմնական ուժերի ու լիդերների վարկանիշները չեն աճում, գ) հանրության մեջ տիրապետում են իշխանության նկատմամբ բացասական, հակաիշխանական տրամադրությունները:

Փորձենք մի փոքր ավելի հանգամանորեն դիտարկել նշված կետերն ու պատկերը:

Այն, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանն ու վերջինիս կողմից իրականացվող քաղաքականությանը, կարծում ենք, ակնհայտ է և առանց հարցումների. բավական է նստել ավտոբուս, մի կես ժամ սպասել կանգառում, շփվել բակային հարևանների կամ ծանոթբարեկամների հետ: Մի խոսքով, «մարդամեջ» դուրս գալ: Այդուամենայնիվ, սոցհարցումներն էլ վկայում են, որ, օրինակ՝ հանրության 75 տոկոսը չի վստահում կամ չի հավատում, որ Փաշինյանը, ենթադրենք, «վաշինգտոնյան թղթերով» խաղաղություն է բերել, կամ առհասարակ հնարավոր է «թղթային խաղաղություն»: Էլ ավելի շատ հայրենակիցներ՝ մոտ 95 տոկոսը, չի ցանկանում, որ սահմանադրական փոփոխություններ լինեն, այն էլ՝ Ալիևի պահանջով ու Անկախության հռչակագիրն ուրանալով:

Այս և նման տվյալներին արդեն անդրադարձել ենք նախորդ համարում: Ուստի, հիմա միանգամից ընդգծենք հիմնականը. հասարակության փաստացի գերակշիռ մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, դեմ է նրանց հիմնական քայլերին ու դրանց ուղղվածությանը:

Ինչ վերաբերում է իշխանության վարկանիշին, ընդհանրապես, ապա այն ուղղակիորեն շարունակում է ընկնել և, տարբեր մասնագիտական դիտարկումների համաձայն, արդեն 10 տոկոսից էլ ցածր է, մոտենում է հայտնի 7 տոկոսին, որով 2017-ին «Փաշինյանն ու ընկերները» հայտնվեցին ԱԺ-ում: Ընդ որում, կարծում ենք՝ արժե հատուկ ընդգծել, որ դա հիմնականում հենց Փաշինյանի վարկանիշն է: Եթե սոցիոլոգներն իրենց հարցումներում, օրինակ՝ դիտարկեն տարբերակ, որտեղ նշվի ՔՊ-ն առանց Փաշինյանի, ապա շատ ավելի տխուր արդյունքներ կստացվեն, այսպես ասենք՝ 1-2 տոկոսին ձգտող: Ի վերջո, ի՞նչ է ՔՊ-ն առանց Փաշինյանի: Քաղաքական առումով, կներեք, ոչինչ է, առավելագույնը՝ հանուն պարգևավճարման և էլիտարներում հիպոտեկային վարկերը փակելու համար մեկ տեղում հավաքված անձանց խումբ, որի ներկայացուցիչները, իրենց համար էլ զարմանալիորեն, հայտնվել են իշխանական լծակների մոտ:

Մի խոսքով, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը մոտենում է «գետնատարած» վիճակի:

Այլ հարց է, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության դեմ, տարբեր պատճառներով պայմանավորված, նույնպես չունեն վստահության բարձր աստիճան: Այսինքն, ընդդիմադիր ուժերի և լիդերների վարկանիշներն էլ բարձր չեն: Հատկապես իշխանական ճամբարի քարոզիչները մշտապես շեշտում են այս հանգամանքը, անգամ շրջանառում են թեզ, թե՝ տեսեք, չնայած ամեն ինչին, անձամբ Փաշինյանի վարկանիշը մյուսներին չի զիջում, անգամ բարձր է: Ասել կուզի՝ Փաշինյանը մրցունակ է, երրորդը, չորրորդը: Ավելին, քպականներին ոգևորում է, որ բոլոր հարցումներով նա առաջին տեղում է՝ թեկուզ 10-12 տոկոսով:

Բայց դա փոքր-ինչ մակերեսային և քարոզչական մանիպուլ յացիա է:

Խնդիրն այն է, որ նախ՝ Փաշինյանի այդ «մյուսներից բարձր» համարվող վարկանիշն այսօրվա սմքած վիճակին է հասել չափազանց մեծ բարձրությունից (օինակ՝ 2018-ի մայիսի, անգամ՝ դեկտեմբերի համեմատ): Այսինքն, Փաշինյանը անգամներով կորցրել է հանրության վստահությունը, էլ չենք խոսում հարգանքի և աջակցության մասին: Ու կորցրել է նաև մի բան խոստանալով, տրամագծորեն հակառակն անելով, հարկային, տուգանքային, գնաճային անդուր հետևանքներ ձևավորելով, ստերով ու հակասական հայտարարություններով: Իսկ դա գրեթե անհնարին է դարձնում նրա կողմից նույն հանրության վստահությունը նորից շահելու հնարավորությունը, մանավանդ հիմա՝ Սյունիքը «մեծ Թուրանի» միջանցքի տակ դնելու, Արցախը մոռանալու, Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալու, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավելու մոտեցումների ու դրանց ագրեսիվ քարոզչության պայմաններում:

Իզուր չէ ժողովուրդն ասում՝ մեկ անգամ խաբեցիր, ամո՛թ քեզ, երկրորդ անգամ խաբես, ամոթ ինձ: Կարծում ենք՝ մեր ժողովուրդը երրորդ նման փորձի շքեղությունն իրեն թույլ չի տա:

Գանք ընդդիմադիրներին: Որքան էլ որ հիմնական ընդդիմադիր ուժերի վարկանիշը ցածր է նշվում կամ դիտարկվում, պետք է այստեղ հաշվի առնել, որ նրանք, բոլորը միասին, Փաշինյանից անհամեմատ բարձր վարկանիշ ունեն: Իսկ, այ, Փաշինյանի սատելիտ «մարդ-կուսակցությունները» իշխանությանը գրեթե ոչինչ չեն տալիս:

Ավելին, եթե ընդդիմադիր ուժերը կարողանան հանդես գալ միասնական ճակատով (պարտադիր չէ մեխանիկական միավորմամբ, այլ հենց միմյանց դեմ չպայքարելու միասնականությամբ, գլխավոր հարցերում միասնական մոտեցումներով), ավելին՝ պարզ ու հստակ ներկայացնեն հանրությանը, որ իրենց ամենաառաջնային նպատակը իշխանությունից Փաշինյանի ու ՔՊ-ի հեռացումն է, ապա կա ենթադրություն, որ ընդդիմադիրների հանրագումարային վարկանիշը էապես կաճի, առավել ևս՝ հարգանքն ու աջակցությունը:

Եվ մեկ դիտարկում: Բոլոր հարցումներն անցկացվում են, այսպես ասենք, համեմատաբար սովորական ժամանակահատվածում: Մինչդեռ անմիջականորեն նախընտրական շրջանում հանրության տրամադրությունների բևեռացում է տեղի ունենում: Եվ մեծ հարց է, թե այսօրվա սոցհարցումային վարկանիշների տվյալներից այն ժամանակ ինչ կմնա, կամ դրանք ինչ փոփոխությունների կենթարկվեն, մանավանդ, եթե նկատի ունենանք ոչ միայն ընդդիմադիրների՝ միասնական ճակատով հանդես գալու, այլև նոր ուժի կամ ուժերի ասպարեզ ելնելու իրական հնարավորությունը:

Ամեն պարագայում, Փաշինյանը, կարելի է ասել, իր 7 տոկոսի շրջածիրում է: Ինչ վերաբերում է իրական ընդդիմադիրներին, ապա նրանք առանձին-առանձին, ինչպես նաև միասին աշխատելու շատ ու շատ բան ունեն: Հենց այնպես, ինքն իրեն ոչինչ չի լինելու: Համաձայնեք՝ այն իրավիճակում, երբ հանրության գերակշիռ մեծամասնությունը չի ընդունում գործող իշխանությանն ու այդ իշխանության վարած քաղաքականությունը, երբ դեմ է ազգային ու պետական նվաստացմանը, ու սրան գումարած, որ նույն հանրության ընդդիմադիր տրամադրված հատվածի մի զգալի մասն, ըստ հարցումների, չի կողմնորոշված, հաստատ լուրջ անելիքներ կան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է