Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է. դպրոցը հանեցիր, բնակավայրը կդատարկվի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուսումնական տարվա սկիզբն իր հետ ոչ միայն շնորհավորանքներ և ուրախ տրամադրություն է բերում, այլ նաև առկա և ծագող խնդիրների վերհանում, կրթական համակարգում կատարվող փոփոխությունների քննարկում։ Սեպտեմբերի 1-ի նախընթաց օրերին ամենից քննարկվող թեմաներից մեկը, թերևս, դարձավ դպրոցներում դասապրոցեսը ժամը 08։15-ին սկսելը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն անկեղծանում է՝ մասնագետի համար այդ 15 րոպեն էական նշանակություն չպետք է ունենա։ «Հոգեբաններն ասում են՝ հետազոտություններ կան, որ շատ շուտ չպետք է սկսել դասերը, երեխաների ակտիվությունը սկսվում է ժամը իննից և այլն։ Հետազոտություններ, իհարկե, կան, բայց, իմ կարծիքով, միջին կամ ավագ դպրոցի կրթության որակի վրա դրանք էական ազդեցություն չպետք է ունենան։ Եվս մեկ նկատառում. ժամային գոտին, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, 1 ժամ տարբերվում է իր իսկական ժամային գոտուց։ Մեկ ժամ պետք է հետ լինեինք, այսինքն՝ ամեն ինչ մեկ ժամ ավելի շուտ սկսեինք։ Մեր կյանքի ռիթմը, ըստ էության, մի քիչ դանդաղ է, որովհետև ամեն ինչ ուշ ենք սկսում։ Եվրոպական տարբեր երկրներում դասերը սկսվում են ժամը յոթին։ Մտածում եմ՝ ավելի ճիշտ է, եթե կյանքի ռիթմն, ընդհանուր առմամբ, մի քիչ փոխվի։ Բայց 15 րոպե շուտ սկսելու՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող հիմնավորումը չեմ ընդունում։ Եթե ամփոփ՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու խնդիր ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Շատ են մտահոգությունները նաև որոշ, օրինակ՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասաժամերի կրճատման, «Պատմություն» առարկայի դասագրքերի՝ խիստ հակասական տեքստերի մասով։ Առհասարակ, դասագրքերի բովանդակային մասով դժգոհությունները շատ են։ Փորձագետը ևս հավաստում է՝ բողոքներ, իրոք, կան։ «Ինձ շատ են զանգահարում ուսուցիչները, որոնք հրապարակային չեն արտահայտվում այս թեմաների շուրջ։ Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստացել։ Բովանդակության հետ կապված բոլոր նկատառումների հետ համաձայն եմ, դրանք կապված են նրա հետ, որ Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացին հատկացվող ժամանակը շատ կարճ է, և նույնիսկ լավագույն մասնագետները կարճ ժամանակում չեն կարող այնպիսի դասագիրք ստեղծել, որը կբավարարի մանկավարժների, մասնագետների գոնե կեսից շատին։ Դա է պատճառը, որ շատ դասագրքերում բազմաթիվ թերություններ, սխալներ կան։ Տարրական դասարանների դասագրքերի պարագայում շատերի բողոքները կապված են դիզայնի, նկարների, նկարագրությունների և մնացյալի հետ։ Այս հարցում ևս կարող եմ համաձայնել՝ հիշելով շրջանը, երբ ինքս առաջին անգամ դպրոց գնացի։ Ինչպիսի սրտի թրթիռով էինք մի քանի անգամ բացում «Այբբենարանը», նայում նկարները, դրանցից ազդվում։ Այդ ամենը նստվածք էր թողնում մեր ենթագիտակցության մեջ։ Համաձայն եմ, որ այստեղ անպայման պետք է հոգեբաններ էլ աշխատեն։ Ցավոք, հիմա խումբ են ստեղծում, դասագիրք գրում, այդ բաղադրիչը կարող են հաշվի չառնել։ Տեսեք՝ խորհրդային շրջանում տասը տարի էր պահանջվում, որ դասագիրքը դպրոց մտներ։ Մի 2 տարի մասնագետները մշակում էին, հետո դա փորձարկվում էր, հետո փոփոխություններ էին արվում, վերջում նոր միայն մասնագիտական խումբն այն երաշխավորում էր, որ կարողանային դրանով դասավանդել դպրոցներում։ Հիմա Հայաստանում այդ պրոցեսը կարող է տևել ընդամենը մի քանի ամիս, և օբյեկտիվորեն հասկանալի է, որ շատ դժվարություններ կարող են առաջանալ։ Այսինքն՝ նորից վերադառնում ենք կազմակերպչական հարցերին, սա էական ազդեցություն է ունենում բովանդակության վրա։ Մասնագետը պետք է որոշակի ժամանակում դասագիրքը գրի, ավարտի, որպեսզի մրցույթից չուշանա։ Եթե կարճ ժամանակ ենք տալիս, պարզ է, որ շատ բացթողումներ կարող են լինել։ Ցավալին այն է, որ այս խնդիրները կան և ամեն տարի կրկնվում են։ Անցած տարի չհասցրեցին մի քանի դասագիրք մտցնել դպրոց, ուշացումով տեղի ունեցավ այդ գործընթացը, այս տարի նույն խնդիրը կա՝ տասնյակ դասագրքեր չեն մտնելու դպրոց։ Ուսուցիչներն ի՞նչ անեն։ Կրթության այս խայտաբղետությունն ուղղակի անթույլատրելի է։ Սա շատ է ազդում ընդհանուր հոգեվիճակի, մտածողության վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Ունենք մտահոգիչ պատկեր մարզերում։ Մի կողմից՝ լուծարվում և միավորվում են գյուղական համայնքների դպրոցները, մյուս կողմից՝ մարզային որոշ դպրոցներ՝ հատկապես գյուղական համայնքներում գտնվող, չունեն առաջին դասարանցիներ կամ նրանց թիվը շատ քիչ է, կարող է անգամ լինել մեկ առաջին դասարանցի։ Փորձագետն ասում է՝ ամբողջ Հայաստանում ունենք մոտավորապես 1400 հանրակրթական ուսումնական հաստատություն։ «Խոսքը դպրոցների մասին է։ 1400-ից մեկ երրորդում աշակերտների թիվը 100-ից պակաս է, փոքր դպրոցներ են։ Մյուս մեկ երրորդը 100-ից 300 աշակերտ ունի։ Եվ միայն մոտ 30 տոկոսն ունի 300-ից ավելի աշակերտ։ Դրանք հիմնականում քաղաքների մեծ դպրոցներն են։ Նույն մոտեցումը ցուցաբերել 50 և 1000 աշակերտ ունեցող դպրոցներին՝ ուղղակի անթույլատրելի է։ Օրինակ՝ ուսուցիչ ենք պատրաստում և ուղարկում ինչ-որ գյուղ, որտեղ դասարանում 1 կամ 2 հոգի է։ Այդ ուսուցիչն ընդհանրապես պատրաստ չէ դրան։ Կամ կան դասարաններ, որտեղ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններն իրար հետ են գնում դասի մի դասասենյակում։ Այդ անհավասարությունը բերում է անարդարության՝ գիտելիքների, կրթության առումով, որն արտահայտվում է նաև հասարակության մեջ։ Սահմանամերձ, բարձրլեռնային գյուղերի դպրոցներ հաճախող երեխաները կյանքում նույն հնարավորությունները չունեն, ինչ Երևանում բնակվող երեխան, նույնիսկ ամենավատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքի երեխան։ Կրթությունը շատ զգայուն է այսպիսի անհավասարությունների և անարդարությունների նկատմամբ։ Այս հարցի մասին պետք է մտածել, քաղաքականություն մշակել։ Գյուղերի դպրոցներից եկած երեխաները ավելի պատրաստված են լինում, ձգտում են ավելի լավ սովորել, հետագայում գիտության մեջ իրենց ներդրումը ունենալ, համալսարանում դաս եմ տալիս և շատ լավ տեսնում եմ այդ ամենը։ Իսկ մենք այդ պոտենցիալը կորցնելով՝ ըստ էության, մեր ժողովրդի պոտենցիալն ենք զրոյացնում։ Պետք է հստակ քաղաքականություն մշակվի փոքր և միջին դպրոցների համար։ Մեր քաղաքականությունը, օրենսդրական դաշտը մեծ դպրոցների համար է, որտեղ կարելի է առարկաներ ընտրել, երեխաներն ավագ դպրոցում հոսքեր են ընտրում և այլն։ Նույնը մեր փոքր բնակավայրերի դպրոցները չունեն»,-հավելում է փորձագետը։

Ընդգծում ենք նաև այն հանգամանքը, որ անթույլատրելի է գյուղական համայնքներում դպրոցների փակումը, քանի որ դա կարող է նպաստել փոքր գյուղերից դեպի ավելի մեծ գյուղեր և քաղաքներ արտագաղթին։ «Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է։ Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են։ Օրինակ՝ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում գտնվել է կայսրությունների տիրապետության տակ, նրանք փակել են հայկական դպրոցները։ Բայց երբ սեփական իշխանությունը փակում է նույնիսկ փոքր դպրոցները, նշանակում է՝ այդ համայնքներին, բնակավայրերին դատապարտում է դատարկման։ Դա կարող է առաջին տարում տեղի չունենալ, բայց ծնողները մտածում են իրենց երեխաներին կրթության տալու մասին։ Երբ մարդը մի բնակավայրից տեղափոխվում է, օրինակ՝ տուն գնելիս մտածում է, որ այն դպրոցին մոտ լինի կամ տարածքում լավ դպրոց լինի և այլն։ Հիմա միավորում են փոքր դպրոցները, մի քանի տարի հետո այդ բնակավայրերում մարդ չի մնա, որովհետև փոքր գյուղերում միակ աշխատող հիմնարկը շատ դեպքերում դպրոցն է, դպրոցը հանեցիր, գյուղը կդատարկվի»,-ասում է նա։

Զրույցի տրամաբանական ավարտն է դառնում նաև անդրադարձը բուհական համակարգին։ Ուսումնական այս տարում 25 մասնագիտությունների գծով ուսանող չենք ունենալու։ «Նախ՝ ընդունելության տեղերի պլանավորումը Հայաստանում տարիներ շարունակ չի իրականացվում պատշաճ մակարդակով, և երկրորդ՝ Հայաստանում ամեն ինչ փոխվել է տնտեսության մեջ խորհրդային ժամանակներից (որն ուներ պլանային տնտեսություն), բացի ընդունելության քննություններից։ Ինչի՞ համար է պետք պլանավորել ընդունելության քննությունները երկրի, կառավարության համար, որն, ի դեպ, ուսանողի հանդեպ որևէ պարտավորություն չունի, երբ նա ավարտում է համալսարանը։ Ինչո՞ւ ես ստիպում, որ այսքան մարդ ընդունվի ինչ-որ մասնագիտությամբ, բայց 4-6 տարի հետո որևէ ձևով չես օգտագործում այդ մասնագետին։ Արժե՞ այդ ճանապարհով գնալ։ Առաջինը սա է սխալ։ Երկրորդ՝ նշված 25 մասնագիտության մասով ոչ թե դիմել են ու չեն ընդունվել, այլ ընդհանրապես դիմորդ էլ չի եղել։ Դրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են, մանկավարժականի դեպքում ևս շատ քիչ դիմորդներ են գնում, պոլիտեխնիկականում էլ կան մասնագիտություններ, որտեղ դիմորդներ չեղան։ Սա վկայում է այն մասին, որ մեզ մոտ մասնագիտական կրթությունը, դրանից հետո արտադրությունն ու տնտեսությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեն»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը