Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր «խաչագողյան դեգերումը» հասարակության վրա ծախի որպես «մեծ ռազմավարություն». Արմեն Հովասափյան

ԲԼՈԳ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի օր Պեկինում մնալուց հետո Նիկոլը կարծես ընկել է Լաո Ցզիի ազդեցության տակ ու սկսել է չինական փիլիսոփայությունը մեկնաբանել յուրովի։ Չինական վոյաժներից հետո երեկ Նիկոլը պոկվեց Տոկիո, բայց, ոնց հասկանում եմ, չինական փիլիսոփայության տրամաբանությունը դեռ իր դոզան չի թողել։ Բարլուսով Տոկիոյից գրում է, թե «ճանապարհը ճիշտ է կամ սխալ՝ կախված է նպատակից»։ Բայց եթե Լաո Ցզին ճանապարհը ներկայացնում էր որպես ամբողջականություն ու հավասարակշռություն, Նիկոլի «ճանապարհը» ոչ թե իմաստության ուղի է, այլ սովորական քաղաքական թափառում։

Այստեղ իրականությունն այն է, որ ասվածը ոչ թե խորիմաստ փիլիսոփայական մտք է, այլ փորձ է քողարկելու այն փաստը, որ ինքը ուղղություն չունի։ Այսինքն՝ թե Պեկին, թե Տոկիո, թե Բրյուսել, թե Մոսկվա՝ ամեն տեղ գնում է, հետո փորձում է հանրությանը համոզել, որ այս ամենը բխում է ինչ–որ «մեծ նպատակից»։ Իսկ իրականում չկա ոչ նպատակ, ոչ ճանապարհ՝ կա անորոշ թափառանք, որը ներկայացվում է իբր թե «ճիշտ ընտրություն»։

Յո՞ երթաս, Նիկո՛լ։

Փաստացի գնացել է երկու քաղաք, որոնք անգամ աշխարհաքաղաքականորեն հակադիր դիրքերում են։ Եվ փոխարենը բացատրի՝ որն է Հայաստանի շահը այդ տարբեր ուղղություններում, գրում է, թե «ճիշտն ու սխալը կախված է նպատակից»։ Բայց հենց հարցն էլ դա է՝ ո՞րն է նպատակը։ Առանց հստակ նպատակի, ամեն ճանապարհ էլ դառնում է սխալ։ Նիկոլն ընդամենը փորձ է արդարացնելու իր անորոշ ու ճողված արտաքին քաղաքականությունը։

Պեկինից հետո Տոկիո գնալը ինքնին խորհրդանշում է հակադիր բևեռների միջև անորոշ մանևր, որը նա ներկայացնում է իբրև նպատակային քայլ, սակայն առանց հստակ նպատակի, ամեն ճանապարհ էլ դառնում է սխալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլը ոչ թե ուղղություն ունեցող պետական գործիչ է, այլ դասական «քաղաքական թափառական», որը շարժվում է առանց քարտեզի ու առանց վերջնակետի։ Ասեմ ավելին՝ նա քայլում է առանց քարտեզի, առանց նպատակի, հետո էլ փորձում է համոզել, որ թափառանքը ռազմավարություն է։

Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր «խաչագողյան դեգերումը» հասարակության վրա ծախի որպես «մեծ ռազմավարություն»։ Իրականում, որքան էլ փորձի իրեն հագցնել արևելյան իմաստունի դիմակ, նա շարունակում է մնում է դասական «քաղաքական թափառական», որի յուրաքանչյուր քայլը պայմանավորված է միայն պահի շահով։ Հենց սա է պարադոքսը․ Նիկոլի «ճիշտ ճանապարհը» չկա։ Նրա խոսքում դա միշտ կախված է հանգամանքից, պահի շահից ու սեփական իշխանությունը պահելու պարտադրանքից։ Այսինքն՝ «ճիշտը» նրա համար նշանակում է այն ուղղությունը, որն տվյալ պահին իրեն հարմար է ներկայացնել։

Հ.գ. Տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին լրիվ անհասկանալի է, թե ու՞ր է փորձում գնալ Նիկոլը, նա լրիվ խճճվել է ու բոլորիս իր հետ քաշել է այդ գեոպոլիտիկ բավիղը:

Մի օր նա Վաշինգտոնում է, մյուս օրը՝ Պեկինում, հաջորդ օրը Բրյուսելն է, ապա՝ Մոսկվան ու Տոկիոն՝ թերևս չհասկանալով, որ դրանք բոլորը ծայրահեղ տարբեր բևեռներ են, որոնք հետապնդում են բացառապես իրենց շահը, ունեն լրիվ տարբեր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մոտեցումներ:

Այս ամենից ոչ մի բան չհասկացող դիլետանտը բոլորիս գցել է տարերային փոթորիկի մեջ:
 
Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»