Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, իսկ ՔՊ-ն կոծկում է իրականությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Երեկվանից իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իմ փաստարկված կարծիքը։ Այն ջուրն է գցում ՔՊ-ի իշխանության ֆեյքաբուծարանի ստեղծած «իրականությունը»։
Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանան իրենց սխալների մասին:
Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է: Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի` իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ:
Հ.Գ. ՔՊ-ի այսօրվա խուժանի պահվածքով որոշ պաշտոնյաներին` միայն նման լկտի բառապաշարի էլ ընդունակ եք, ամեն երկրորդ բառը հայհոյանք կամ վիրավորանք է, բայց չփորձեք մոլորեցնել մեր ժողովրդին, չեք կարողանալու ձեր կեղտոտ բառապաշարով կոծկել երկրի կառավարման ձեր ձախողումները»:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
4
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



