Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նրանք սխալվել էին տղամարդու հարցում. Հասմիկ Վերդյան

ԼԱՅՖ

Օրերս կայացավ Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» կատակերգական ֆիլմի պրեմիերան՝ նկարահանված համանուն ներկայացման հիման վրա: Life.panorama.am-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Հասմիկ Վերդյանը, պատմել է պրեմիերայից հետո ընկերների արձագանքներից ու կիսվել ֆիլմի նկարահանման հիշողություններով:

««Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերայից հետո շատ դրական կարծիքներ եմ լսել: Սա թեթեւ, ծիծաղաշարժ ու արկածային ֆիլմ է, որը կարծես թե հանդիսատեսի հավանությանն արժանացավ. ընկերներս ու կոլեգաներս ֆիլմը դիտելուց հետո ցանկություն հայտնեցին եւս մեկ անգամ այն դիտելու, իսկ դա նշանակում է, որ ֆիլմը ստացված է: Բացի այս, ըստ իս, ֆիլմում այնպիսի դերասաններ էին ներգրավված՝ ի դեմս Մերի Մակարյանի, Մարինկա Խաչատրյանի, Հենրի Քոչարյանի, ովքեր այս շրջանում պահանջված են, սիրված, ուստի նրանց սիրելով էլ հանդիսատեսը կսիրի այս ֆիլմը»,- նշեց Հասմիկ Վերդյանն ու ակնարկեց ֆիլմի բովանդակային իմաստի մասին.

««Զգուշացեք, կանայք են» ֆիլմը երիտասարդ նկարչի մասին է, ով միաժամանակ սիրահետում է բազմաթիվ կանանց, չի սիրում գումար ծախսել ու ապրում է իրեն շրջապատող կանանց հաշվին: Սակայն այդ երիտասարդ տղայի ուրախ կյանքը երկար ձգվել չի կարող, քանի որ կանայք, ինչպես միշտ, կարողանում են հաշվեհարդար տեսնել: Ֆիլմի հերոսուհիները երեք շատ տարբեր կանայք են, ովքեր սիրահարվելով, պատրաստ են յուրաքանչյուր խենթության, բայց եւ խաբվելուց հետո պատրաստ են նաեւ վրեժխնդիր լինել իրենց խաբած սիրեկանից: Այս ֆիլմի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ կանայք հաճախ ճիշտ տղամարդկանց չեն սիրահարվում եւ պետք է զգոն լինել, որպեսզի այդ կարեւոր ընտրությունը ճիշտ կատարել: Ֆիլմի երեք հերոսուհիների ընդհանրությունը նրանում էր, որ նրանք սխալվել էին տղամարդու հարցում: Իմ հերոսուհին էլ սփյուռաքայ խելառ մի կին էր՝ Մարիզաբել Կատարենկո անունով, ով մեծահարուստ է, ամուսնացած չէ եւ իր սիրեկանին է պահում, բայց վերջում հասկանում է սխալն ու փոխում ապրելակերպը»,- նշեց դերասնուհին:

Հիշելով «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի նկարահանումները՝ Հասմիկ Վերդյանը նկատեց. «Հիշողություններս շատ բուռն են, որովհետեւ շատ ուրախ նկարահանման օրեր ենք ունեցել: Դերս շատ կարճ ժամանակում կերտեցի, քանի որ ժամանակը շատ չէր՝ ընդամենը չորս օր: Այս ֆիլմի համանուն ներկայացման մեջ ես մարմնավորում էի Լյուսիին, իսկ ֆիլմում Լյուսիից խիստ տարբերվող Մարիզաբել Կատարենկոյին: Նրանք շատ տարբեր էին, բայց ես ողջ դերասանական ունակություններս օգտագործեցի, որպեսզի ցանկալի որակ ստանամ»:

Ի դեպ, Հասմիկ Վերդյանին գարնանային եթերաշրջանում հնարավոր է տեսնենք սիթքոմներից մեկում. «Դեռ չեմ ուզում մանրամասն խոսել, քանի որ ինքս էլ հստակ չգիտեմ՝ որքանով դա իրականություն կդառնա, բայց հեռուստաընկերություններից մեկի կողմից առաջարկ եմ ստացել սիթքոմներից մեկում խաղալու: Իհարկե, ուրախ կլինեմ, որ ամեն բան լավ ընթանա, նաեւ խոստանում եմ, երբ առաջարկը դառնա իրականություն, առաջինը Ձեզ հետ կիսվել»- հավելեց դերասանուհին:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը