Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն դեպքում արտահերթի թեման դեռ փակված չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ, չնայած քպականները հայտարարել են, թե իրենց կուսակցական ժողովում եկել են եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա, այդուամենայնիվ, իրականում Նիկոլ Փաշինյանը լրջորեն հակված է անցկացնել արտահերթ ընտրություններ ու չնայած համաձայնել է, որ հայտարարվի արտահերթի չգնալու մասին, սակայն դեռևս վերջնական որոշում չունի:

Այս առումով թերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ԿԸՀ-ին հանձնարարել է ուսումնասիրել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տեխնիկական հնարավորությունները: Թերթի տեղեկություններով, սա պարզապես շոկային է եղել ԿԸՀ-ի համար, քանի որ նախ՝ նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում, և դժվար է լինելու դրանից հետո համապետական ընտրություններ կազմակերպել, և հետո՝ ժամանակը բավականին կարճ է՝ այդ մասշտաբի ընտրությունների լիարժեք նախապատրաստվելու համար:

Ավելին, մեր տեղեկություններով, նաև իր ամենավստահելի շրջապատին է Փաշինյանը հանձնարարել՝ հասկանալ արտահերթի գնալու հնարավորությունները, ՔՊ տեղական կառույցների պատրաստվածության աստիճանը և այլն:

Ինչպես արդեն նշել ենք, Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ «խաղաղության» ու վաշինգտոնյան հանդիպման հետ կապված քարոզչական փուչիկը երկար կյանք չունի, չի կարողանալու մոտ ինն ամիս թեման «տաք պահել», մյուս կողմից՝ կա ճնշում Ալիևի կողմից՝ արագ անցկացնել ընտրություններ, որ խաղաղության վերջնական համաձայնագիր կնքելու համար համոզված լինի՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը պահել իշխանությունը և սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ «Մեր ձևով շարժման» համակարգող Նարեկ Կարապետյանը, օրերս հայտարարել էր, որ իրենք կուսակցություն կստեղծեն 4-5 ամսվա ընթացքում: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը մտածում է արտահերթի միջոցով ցայտնոտ առաջացնել թե՛ այլ քաղաքական ուժերի, թե՛ Սամվել Կարապետյանի ուժի համար: Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը նշել էր. «Շարժումը մեր աշխատանքի միայն առաջին փուլն է։ ՀՀ-ում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու` օրենքով սահմանված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերն ու նախագծերը կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կկարողանանք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության