Երևան, 13.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության խաչմերուկ»՝ միակողմանի երթևեկությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։

Այդ ճանապարհով նա պարտավորվել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։

Մինչ այժմ մնում է անհայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հյուրերը։ Գրում են, թե «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Նույնիսկ վախենալու է ենթադրել՝ հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։ Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել, այն է, որ որևէ մեկը չի պատրաստվում լուսավորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձևաչափով. հյուրերը չունեն ժամանակ և ցանկություն՝ հաշվի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքին։ Չեն հրապարակվում այցի մանրամասներն ու օրակարգը։ Հայտնի է միայն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ասպեկտներին, և որ կայացվելիք որոշումները կապված կլինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականության ձևավորման» հետ։

Այսինքն, ի վերջո, հայ հասարակությանը պարզապես կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականություն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետևանքներով, որոնք բխում են հարևանին այդպիսի «վատություն» անելուց։

Իսկ Սյունիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված Աստված գիտի ինչով, քանի որ մեզ չեն թույլատրում դրանք զննել։ Եվ չհամարձակվես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մեծն ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

 

Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցիք վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։

Բայց եկեք չլինենք հոռետես և փորձենք տեղի ունեցողում ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մեկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երևան։ Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ը գոնե մի փոքր կխնայի Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը։ Դե, ինչպես հայտնի է դարձել, Փաշինյանն արդեն աշնան սկզբին սպառել է ամբողջ տարվա արտասահմանյան ուղևորությունների բյուջեն, և ԱԳՆ-ը շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայությունների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերից, որոնք ուղղված էին Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։ Համարվում է, որ Փաշինյան–Հակոբյան զույգի ուղևորությունները ավելի մեծ օգուտ են բերում երկրին։ Ի՞նչ կարող ես ասել՝ Փաշինյանը իսկապես զուր չի գնացել արտասահման. ինչպիսի ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ հանձնեց վարձակալության, ՇՀԿ-ում խայտառակվեց, նրա ԵՄ դիմումը «ընդունվեց ի գիտություն», Ալիևի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցավոք, նախապես դատապարտված ձախողման։ Այս ամենը, անկասկած, արժեր հայաստանյան բյուջետային ծախսերը։

Բայց թեև ամերիկացի հյուրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց բազմաթիվ հարցեր կան։ Հատկապես հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում, որին Փաշինյանը փոխանցել է Սյունիքը։ Տնտեսագետ-փորձագետները «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հենց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնությունը՝ «մասնավոր ամերիկյան ընկերության» միջոցով։ Այսպիսով, թուրքական մասնակցության մասին ենթադրությունը լիովին բնական է։

Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու չեն բացահայտվում գործարքի մանրամասները։ Քանի որ, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին, նրա համբերությունը հնարավոր է՝ վերջնական կհատի։

Երգչուհիները բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը, ո՞րն է պատճառը․ մանրամասներ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է բոլորին՝ զգույշ եղե՛ք Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկում Իրանը կհրկիզի տարածաշրջանի նավթագազային օբյեկտները նույնիսկ «աննշան» հարձակման դեպքում. «Խաթամ ​​ալ-Անբիա» Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Միջին Արևելքի հայ համայնքներում ստեղծված իրավիճակին Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա Տավուշի մարզի քրեական և համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով. ՌԴ Քուվեյթի օդային պաշտպանությունը դիմակայում է հրթիռների և անօդաչու սարքերի ալիքին. Քուվեյթի բանակի գլխավոր շտաբ Սպիտակ տունը հերքել է Կալիֆոռնիայի վրա Իրանի հարձակման հնարավորությունը Մենք Պարսից ծոցը կհեղեղենք զավթիչների արյունով. Իրանի խորհրդարանի խոսնակ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է. Fars Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը Իրաքի ափերի մոտ ականապատված նավը հարձակվել է նավթատար նավի վրա․ կան վիրավորներ Մբապեն, Ալվարո Կառերասն ու Ֆերլան Մենդին չեն մասնակցի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ հանդիպմանը Մեր երկրի համար նման սպառնալիք չկա, և երբեք էլ չի եղել․ Սպիտակ տունը՝ Իրանից հնարավոր հшրձակումների մասին «Նոան»՝ Հայաստանի սուպերգավաթակիր (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԿատարում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր` ՀՀ վերադարձի համար․ ԱԳՆ Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամԻտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Պապիկյանն ու Բելգիայի պաշտպանության նախարարը քննարկել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր ԱԷՄԳ-ի տնօրենը ժամանել է Մոսկվա Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՎրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ինձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ Թրամփ «Յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք, որը միշտ չի երևում նկարներում». Անդրե Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար․ Զելենսկի Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել ՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանՀորմուզի նեղուցը պետք է փակ մնա. Այաթոլլահ Խամենեի Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան2026-ի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար «Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող քաղաքներին Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից. Խամենեի Նավթի գինը կրկին հասել է երեքանիշ մակարդակի ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները Ալի Լարիջանին պատասխանել է Թրամփին Մադուրոն պահվում է ԱՄՆ բանտի պատժախցում․ ABC Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ, քրոջ և նրա մանկահասակ երեխայի մահը Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականՄեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)