Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ փորձել են և՛ քաղաքացիներին, և՛ միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հաջողվել է «ժողովրդավարության բաստիոնի» մասին հայտարարություններով ապահովել սեփական հակաժողովրդավարական կառավարման քողածածկույթը՝ պնդելով, թե կալանավորված ընդդիմադիրները քաղաքական բանտարկյալներ չեն։ Սակայն հայ հասարակությունն արդեն վաղուց լուրջ չի վերաբերվում այդ թեզերին․ օրեցօր ավելի է ամրապնդվում այն գիտակցումը, որ Հայաստանում իրականում քաղբանտարկյալներ կան։

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների վերջին տվյալները դրա վառ ապացույցն են։ Օգոստոսի 25-30-ը անցկացված սոցիոլոգիական հարցման շրջանակում 1101 քաղաքացիներից 62 տոկոսը դրական է պատասխանել հարցին՝ «Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն», 18 տոկոսը տվել է բացասական պատասխան, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը՝ 71,5 տոկոսը, բարերար և գործարար Սամվել Կարապետյանին համարել է քաղբանտարկյալ։ Բագրատ Սրբազանին քաղբանտարկյալ է համարում 38,5 տոկոսը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ 37,8 տոկոսը։

Հարցումն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը և իշխանությունների գործելակերպին քաղաքացիների վերաբերմունքին։ Պարզվել է, որ միայն 12,6 տոկոսն է դրական գնահատում գործարարի ձերբակալությունը, 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ «Ավելի շուտ բացասական» են համարել 16,4 տոկոսը, իսկ 48 տոկոսն ամբողջությամբ բացասական է վերաբերվում։ Ընդհանուր առմամբ, 64,4 տոկոսը քննադատում է Կարապետյանի կալանավորումը, ինչը բավական բարձր և մտահոգիչ ցուցանիշ է իշխանությունների համար։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը հայտնվեց իշխանությունների և իրավապահների թիրախում Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ընդամենը ժամեր անց։ Ոստիկանությունը շրջափակեց ու խուզարկեց նրա առանձնատունը, իսկ հաջորդ օրը գործարարը կալանավորվեց։ Դրան հաջորդեց Հայաստանի ամենամեծ մասնավոր ակտիվի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ապօրինի պետականացման գործընթացը։

Այսօր էլ Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ․ դատարանները պարբերաբար երկարաձգում են նրա կալանքը՝ ավելացնելով ապօրինությունների շարքը։ Այնուամենայնիվ, նույնիսկ կալանավայրում նա շարունակում է իր բարեգործական և գործարար նախաձեռնությունները, որոնք դրական են ընդունվում հասարակության կողմից։

Չպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները