Թոշակների բարձրացման համար պետք է ոչ թե կրճատել անվտանգային ծախսերը, այլ ապահովել հարկերի և տուրքերի արդյունավետ կառավարումը. Հրայր Կամենդատյան
ԲԼՈԳՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես Հրայր Կամենդատյանս հանդիսանում եմ ,,Հայաքվե,, միավորման վարչության անդամ և սոցիալ տնտեսական հանձնաժողովի ղեկավար։ Երեկվանից մեր թոշակառուներին դիմել եմ ու ասել՝ նրանց թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։ Արդեն շուրջ 300 հազար մարդ արձագանքել է իմ կոչին։ Բայց ՔՊ-ի դեմագոգները որոշել են հակադարձել։ Եվ ահա թեմայի մեջ թակարդվել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։

Նա ասում է՝ իբր բանակի ծախսերը կրճատելու դեպքում թոշակները հնարավոր կլինի բարձրացնել ։ Սա վտանգավոր մանիպուլյացիա է։ Ոչ ոք իրավունք չունի թոշակառուների սոցիալական հարցը հակադրել բանակին։
Ես հստակ ասում եմ․ թոշակների բարձրացման համար պետք է ոչ թե կրճատել անվտանգային ծախսերը, այլ ապահովել հարկերի և տուրքերի արդյունավետ կառավարում, վերջ տալ կոռուպցիային, բյուջեի եկամուտները իրականում աճեցնել։
Գեներալը փորձում է խեղաթյուրել, մոլորեցնել մարդկանց և զրկել երկիրը պաշտպանական ռեսուրսից։ Դա չի հաջողվելու։
Մենք ասում ենք․ Անվտանգության ծախսերը կրճատել պետք չէ։ Բանակը պետք է հզորանալ նոր սպառազինությամբ։
Թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։ Մեր ծնողներն արժանի են արժանապատիվ կյանքի։
Այսօր ընտրությունը պարզ է․
Գեներալը անցյալ է,
Մենք ապագա ենք՝ արժանապատիվ խաղաղությամբ ու արժանապատիվ թոշակով։
Կեցցե հայկական հզոր բանակը։
Կեցցե հայ արժանապատիվ թոշակառուները։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել