ՌԴ-ում Ми-8 ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Պսկովի մարզում հարկադիր վայրէջք կատարած Մի-8 ուղղաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վայրէջքի վայրը ժամանած որոնողափրկարարական խմբի զեկույցի համաձայն` վթարի հետևանքով 3 օդաչուներն ու 1 տեխնիկ-հրահանգիչը մահացել են:
Վթարի հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է մեկնում ՌԴ Զինուժի հանձնաժողովը:
Մի-8 ուղղաթիռն այսօր երեկոյան ուսումնավարժանքային թռիչք էր իրականացնում Պսկովի մարզում: Տեղի ժամանակով 19:21-ին կապը անձնակազմի հետ ընդհատվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



