Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 6-ին, ժամը 23։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



