Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ երկիրը մտնում է նախընտրական զարգացումների փուլ: Ճիշտ է, չի կարելի բացառել (մանավանդ, մեր իրականությունը նկատի ունենալով), որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, ավելին, ինչպես առիթ ունեցել ենք նշել, այդ թեման դեռ փակված չէ, բայց դա էական չէ: Արտահերթ թե հերթական՝ էականն այն է, որ առաջիկա ընտրությունները որոշակիորեն տարբերվելու են նախորդներից, առնվազն՝ հանրության ակնկալիքների և ընկալումների առումով:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ հասցրել են հոգնել տարատեսակ պաթետիկ, վերացական հայտարարություններից, դատարկ պոպուլիզմից ու զանազան առասպելներից: Սա ոչ մեկ անգամ «Փաստի» հետ զրույցում արձանագրել են նաև տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ: Ավելին, նախորդած ժամանակահատվածը, ու ոչ միայն ընտրությունները, պարզորոշ ցույց տվեցին, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը ակնկալում է կոնկրետ իր «հողեղեն» խնդիրների լուծումը, իր սոցիալ-տնտեսական վիճակին ուղղակիորեն առնչվող հարցերը, որոնք իրենց հերթին, իհարկե, ունեն նաև անվտանգային բաղադրիչ: Այսինքն, մարդիկ ոչ թե անտարբեր են քաղաքականության, անվտանգության հարցերի նկատմամբ, այլ ցանկանում են լսել, տեսնել կոնկրետ տնտեսական լուծումներ, որոնք կարող են ապահովել նաև անվտանգային խնդիրներ: Իսկ որ նաև տնտեսական ու սոցիալական առումով են բացասական երևույթները անցած 7 տարիներին՝ փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել ու խորացել, ակնհայտ է: Այդ թվում՝ գործազրկությունը, աղքատությունը, սոցիալական անարդարությունը և այլն:

Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ կարող են հաջողել այն ուժերը , որոնք ավելի «հողեղեն» մոտեցում կունենան, հաշվի կառնեն նաև տնտեսական ու սոցիալական խնդիրները: Բայց էլի՝ ոչ թե պոպուլիստական հռետորաբանությամբ հանդես կգան, այլ առարկայական ծրագրերով ու առաջարկություններով: Մի խոսքով՝ կոնկրետությամբ:

Այդ տեսանկյունից բավականին ուշագրավ են բարերար, գործարար և հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Սամվել Կարապետյանի ու նրա թիմի մոտեցումները: Մասնավորապես նախօրեին տարածված նրա հերթական «բանտային թեզիսներում», ինչպես նախորդ նման հայտարարությունների դեպքում, նկատել ի են հստակ ընկալումները այն ամենի, ինչի մասին վերը նշեցինք:

Սամվել Կարապետյանի վերջին անդրադարձի թեման գործազրկությունն է ու աշխատունակ մարդկանց զբաղվածության ապահովման խնդիրը: «Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից: Այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով»,նշում է նա:

Միևնույն ժամանակ, կարևոր է Սամվել Կարապետյանի վստահությունը, որ չնայած առկա ծանրագույն պայմաններին՝ իրենք կարող են շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը:

Նա առանձնահատուկ շեշտ է դնում միջազգային խոշոր ներդրողների ներգրավման վրա՝ արտադրական հզորություններ գործարկելու, թիրախային պետական աջակցության ծրագրերով տեղական բիզնեսը խթանելու, գյուղատնտեսական բարեփոխումների, մասնավորապես՝ բերքի մթերման ոլորտի զարգացման վրա այն առումով, որ գյուղացին կարողանա վերջապես շահույթ ստանալ:

Առակներս ի՞նչ կցուցանեն: Իսկ այն կցուն անեն, որ սա կոնկր ե տ օրինակ է, ինչպես վերը նշեցինք, շատերին հուզող կենսական խնդիրներին հողեղեն վերաբերմունք դրսևորելու առումով: Ընդորում՝ հստակ, ծրագրային մոտեցումներով, բայց և հասկանալի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն