Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռիսկերը մեծանում են, մտահոգությունները՝ նույնպես. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության համար վերջին տարիները նշանավորվում են տնտեսական ակտիվության բազմաշերտ տատանումներով, որոնց խորքային պատճառները պետք է որոնել ինչպես ներքին կառուցվածքային փոփոխությունների, այնպես էլ արտաքին շուկաների ու գլոբալ տնտեսական միջավայրի բարդությունների համատեքստում։

2025 թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրական պատկերը, որը վկայում է տնտեսական ակտիվության աճի դանդաղման մասին, այն է՝ տարեկան տեմպը 7,1 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,6 %-ի դիմաց, ավելի քան հուշում է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի տեմպերը աստիճանաբար զիջում են, իսկ ապագայի վերաբերյալ անորոշություններն ու ռիսկերն՝ ավելանում։

Տնտեսական ակտիվության արգելակման հիմնական գործոններից է արդյունաբերության հատվածի դինամիկ վատթարացումը։ Եթե մեկ տարի առաջ արդյունաբերության ոլորտը համարվում էր տնտեսության հիմնական շարժիչ ուժը՝ ապահովելով 15,7 % աճ, ապա այս տարի նույն հատվածը արձանագրել է 9,8 % անկում։ Արդյունաբերության դանդաղումը, որը ձևավորում է ոչ միայն արտադրության, այլ նաև արտահանման ու զբաղվածության հիմնական հիմքը, կանխորոշում է տնտեսական ակտիվության ողջ կառուցվածքի փոփոխությունը։ Այս գործընթացն, ըստ էության, ազդում է ամբողջ մակրոտնտեսական դինամիկայի վրա՝ իջեցնելով տնտեսության մրցունակությունը, կրճատելով արտահանման հնարավորությունները ու խորացնելով արտաքին առևտրի դեֆիցիտը։

Մեկ այլ առանցքային գործոն, որը նպաստել է տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը, առևտրի ոլորտի զարգացման տեմպերի կտրուկ անկումն է։ Եթե անցյալ տարի առևտրի ոլորտն արձանագրում էր 21,4 % աճ, ապա 2025 թվականի հունվար-հուլիսին գրանցվել է ընդամենը 4,2 % աճ։ Առևտրի ոլորտի նման դանդաղումը, որը մի կողմից պայմանավորված է ներքին սպառման ու գնողունակության տատանումներով, մյուս կողմից՝ արտահանման ու ներմուծման ծավալների կրճատմամբ, հանգեցնում է տնտեսության շրջանառվող կապիտալի նվազմանը, շուկայում ակտիվության անկմանը և բիզնես միջավայրի որոշակի սառեցմանը։

Այս կառուցվածքային փոփոխությունների և տատանումների ֆոնին հատկապես մտահոգիչ է արտաքին առևտրի դինամիկայի կտրուկ անկումը։ 2025 թվականի հունվարհուլիսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4,5 տրլն դրամ (11,4 մլրդ դոլար), ինչը տարեկան կտրվածքով նվազել է 42 %-ով, և սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը գրանցել էր 95 % աճ։ Սա պայմանավորված է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման արտահայտված անկմամբ, համապատասխանաբար, տարեկան 49,6 % և 35,8 %-ով։ Իսկ անցյալ տարի երկու ցուցանիշներն էլ զգալի աճ են գրանցել՝ արտահանման դեպքում՝ 2,2 անգամ, ներմուծման դեպքում՝ 79,1 %։ Արտաքին առևտրաշրջանառության նման անկումը վկայում է ոչ միայն արտաքին շուկաների նկատմամբ կախվածության, այլ նաև մրցունակության, լոգիստիկայի, փոխարժեքային տատանումների և արտաքին պահանջարկի անկման մասին։ Իսկ բուն արտահանման անկումը ոչ միայն կրճատում է արտարժութային մուտքերը, այլև ազդում է արտադրության ծավալների, զբաղվածության և բյուջետային եկամուտների վրա։

Այս ամենով հանդերձ, տնտեսական ակտիվության կառուցվածքում որոշ ոլորտներ շարունակել են դրսևորել հարաբերական կայունություն և անգամ արագացում։ Մասնավորապես, էներգահամալիրը ցուցադրել է աճի տեմպերի արագացում՝ 2,8 %-ից մինչև 5,6 %, ինչը պայմանավորված է ինչպես էներգետիկ հզորությունների ավելացմամբ, այնպես էլ սպառման նոր կառուցվածքով։ Ծառայությունների ոլորտն իր հերթին արձանագրել է տարեկան աճի արագացում՝ 4,5 %-ից մինչև 10,6 %։ Սա խոսում է տնտեսության որոշակի վերակողմնորոշման, ծառայությունների դերի և նշանակության բարձրացման, ինչպես նաև նոր ծառայությունների սպառման մշակույթի ձևավորման մասին։ Շինարարության ոլորտում, որը ավանդաբար համարվում է տնտեսության վերականգնման ու կապիտալ ներդրումների հիմնական ցուցիչներից, նույնպես արձանագրվել է աճի արագացում 16,1 %-ից մինչև 20,2 %։ Սա կարող է պայմանավորված լինել ինչպես պետական ու մասնավոր ներդրումային ծրագրերի ակտիվացմամբ, այնպես էլ բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսավորման հասանելիության բարելավմամբ։

Չնայած այս դրական դինամիկաներին, տնտեսական ակտիվության ընդհանուր պատկերը շարունակում է մնալ հակասական։ Արդյունաբերության ու առևտրի ոլորտների անկումը, որոնք ապահովում են տնտեսության հիմնական շարժը, չի փոխհատուցվում ծառայությունների ու շինարարության աճով, քանի որ վերջիններս չեն կարող ապահովել բավարար ծավալներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության կայունության համար։

Այս իրավիճակում կառավարության և տնտեսական քաղաքականության հիմնական մարտահրավերն է ապահովել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, խթանել ներքին և արտաքին ներդրումները, բարձրացնել արտադրողականությունը, դիվերսիֆիկացնել արտահանումը և ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի ու ներդրողների համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, ինչը ապագայի հեռանկարում մեծացնում է տնտեսական ոլորտի ռիսկերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան