Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․«Մահվան օղակ» հնարքը, «Ժիգուլի» ավտոմեքենայի ծնունդը, բազմահարկ շենքի փլուզումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկստան՝ Անկախության օր, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր,
ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմ
ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների
և մենեջերների օր։


ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ


1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։
1912 – ծնվել է ռադիոտեխնիկ, գիտնական
Աբրահամ Աբրահամյանը։
1922– թուրքերի հաղթանակով ավարտվել է
հույն-թուրքական պատերազմը, թուրքական
զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել
հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:
1927 – ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։
1931 –ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։
1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։
1942– ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:
2004–Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին
ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը
Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը
զարգացնելու իրենց վճռականությունը:
2009–ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի
առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ
փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի ընտրանու նկատմամբ:
2011–վախճանվել է քաղաքական և հասարակական գործիչ Գարեգին Ազարյանը։
2012–Ստամբուլում անցկացված շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի
վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, 2,5:1,5 հաշվով
հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի
նկատմամբ, երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։
2021- COVID-19-ի տարածման և հիվանդացության դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային
վտանգավոր «կարմիր» գոտում:
2023- Արցախի Հանրապետության ԱԺ հատուկ նիստով ԱՀ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:


ԱՇԽԱՐՀ


479 մ.թ.ա. – Բեոտին տարածքի Կիտերոն
լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի
մոտ տեղի է ունեցել Պլատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։
276 – սպանվել է հռոմեացի կայսր Մարկ
Անտոնիո Ֆլավինը։
337 – Կոնստանդին կայսեր երեք որդիներն իրենց միջև բաժանել են Հռոմեական
կայսրությունը։
1087 – վախճանվել է Անգլիայի թագավոր
Վիլհելմ 1-ին Նվաճողը։
1513 – տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։
1570 – թուրքերը գրավել են Նիկոսիան։
1585 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։
1737 – ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին՝ էլեկտրականության
տեսության հիմնադիրներից մեկը։
1776 – հաստատվել է Ամերիկայի Միացյալ
Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

1790 – ադմիրալ Ուշակովի ղեկավարած
ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։
1828 – ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական Լև Տոլստոյը։
1848 – ծնվել է իտալացի աստղագետ Էլիա
Միլոզևիչը։
1850 – Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31րդ նահանգը:
1893 – Գերմանիայում ստեղծվել է
«Շտուտգարդ» ֆուտբոլային ակումբը։
1898 – վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։
190 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ
Տուլուզ-Լոտրեկը։
1911 – Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։
1913 – ռուս օդաչու Պյոտր Նեստերովը
առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։
1923 – Միացյալ Նահանգներում ստեղծվել
է «NBC» ազգային հեռուստաընկերությունը։
1932 – Իսպանիայի կառավարությունն
ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։
1948 – Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։
1975 – ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան
Մայքլ Բուբլեն։
1976 – վախճանվել է չինացի պետական և
քաղաքական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո
Ցզե Դունը։
1969 – Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը:
1970 – ԽՍՀՄ-ում սկսվել է «ВАЗ-2101»
«Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։
1984 – Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտը Անատոլի
Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի
հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի
արդյունքում, սակայն այդ մրցամարտը այդպես էլ չի ավարտվել։
1991 – ԽՍՀՄ արտգործնախարարության
խորհուրդը հայտարարել է իր լուծարման
մասին։
1999 – Մոսկվայում իրականացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել
է 100 մարդ։
2009 – տեղի է ունեցել Դուբայի մետրոյի
բացման հանդիսավոր արարողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան