Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեքենա հատուկ «ԿԳԲ»-ի համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս մեքենան հատկապես խորհրդային շրջանի մարդկանց շատ ծանոթ է: Կարծես թե սա «հին ու բարի» ԳԱԶ–21–ը՝ «Վոլգան» լինի: Բայց ամենևին էլ այդպես չէ: Սա էլի «Վոլգան» է, իհարկե, բայց ԳԱԶ-23-ը, որը հայտնի սերիական սեդանի՝ ԳԱԶ–21–ի հատուկ մոդիֆիկացիան է և ստեղծվել է Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեի, այսինքն՝ «ԿԳԲ»-ի համար:

Ընդ որում, բնօրինակի հետ արտաքին տեսքի նմանություններով էլ ավարտվում են այդ ավտոմեքենաների ընդհանրությունները: Դա հասկանալու համար պետք է նայել «կապոտի» տակ: ԳԱԶ-23-ը մշակվել է անմիջականորեն ԽՍՀՄ հատուկ ծառայությունների պատվերով։ Մեքենան արտադրվել է փոքր քանակներով 1962 թվականից: Ընդ որում, այդ մեքենաներն աննկատ էին մնում երկրի ճանապարհներին՝ «տարրալուծվելով» սովորական ԳԱԶ–21– երի շարքերում։ Ինչպես բոլոր այլ հետախուզական մեքենաները, այդ «Վոլգան» ևս մշակվել է պաշտպանության բարձրացման, հատուկ միջոցներ և սարքավորումներ տեղադրելու հնարավորության, ինչպես նաև բացարձակ արագություն զարգացնելու նպատակներով:

Եվ, այնուամենայնիվ, ԳԱԶ-23-ի և նրա «մայր» ԳԱԶ-21-ի հիմնական տարբերությունը շարժիչներն են: «ԿԳԲ–ի մեքենան» ստացել է իր ժամանակի համար աներևակայելի հզոր՝ ութ մխոցանի էներգաբլոկ՝ 5,5 լիտր աշխատանքային ծավալով։ Շարժիչի հզորությունը հասցվել էր 195 ձիաուժի։ Դա ավելի քան բավարար էր ԽՍՀՄ տարածքում մեքենաների մեծ մասի դեմ հետապնդումները շահելու համար: Ի դեպ, այդ ագրեգատը փոխառվել էր ԳԱԶ-13–ից՝ «Չայկայից»։

Շարժիչը տանդեմում աշխատել է եռաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ, որը ևս արդեն նշված «Չայկայից» էր գաղթել դեպի հետախուզական մեքենա։ Աշխատանքային ռեժիմները փոխարկվում էին ոչ թե կոճակներով, այլ ղեկի սյունակի վրա գտնվող լծակով՝ շատ հարմար եղանակով։ Շարժիչը, սակայն, պետք էր մի փոքր արդիականացնել, որպեսզի այն առանց խնդիրների տեղավորվեր «կապոտի» տակ։

«ԿԳԲ»-ի համար մեքենայի թափքը ևս ամրացվել էր։ Դա հանգեցրել էր քաշի 300 կգ-ով ավելացման՝ համեմատած բնօրինակի հետ, և, որպես հետևանք, անհրաժեշտություն էր առաջացրել ուժեղացնել մեքենայի կախոցը, փոխվել էին նաև արգելակները, տեղադրվել էին նոր բարձիկներ, որոնք ավելի դիմացկուն են գերտաքացման և սթրեսի նկատմամբ։

Հատուկ ծառայությունների մեքենայի մեջ այլ «գաղտնիքներ» ևս եղել են: Օրինակ՝ բեռնախցիկը բացվել է խելացիորեն թաքցված բռնակով։ Մեքենան ուներ ամրացված տրիպլեքս ապակի։ Մեքենայի բոլոր կողպեքներն ու բանալիները «հատուկ սերիայի» էին։ Իրականում ԳԱԶ-23-ը շատ արագաշարժ մեքենա էր։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացրել 16 վայրկյանում։ Համեմատության համար նշենք, որ ԽՍՀՄ այն ժամանակվա քաղաքացիական մեքենաներն այդ արագությանը լավագույն դեպքում հասնում էին 34 վայրկյանում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած