Երևան, 06.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ի՞նչ առևտուր է անում Երևանի «միջին խավը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի «Ավան» վարչական շրջանում գտնվող նորակառույց թաղամասերից մեկը՝ Ծարավ Աղբյուրում գտնվող շենքերի համալիրը, ընդամենը մի քանի տարի առաջ է կառուցվել։ Այս թաղամասը հիմնականում բնակեցված է երիտասարդ մասնագետներով՝ բուհերի դասախոսների, լրագրողների, բանկիրների, IT ոլորտի ներկայացուցիչների ընտանիքներ։ Ժամանակին նրանք պետության կողմից իրականացվող հատուկ ծրագրերով են այստեղ բնակարան ձեռք բերել, և հիմա թաղամասը որակապես տարբերվում է Երևանի այլ թաղամասերից։ Բակերն այստեղ խնամված են, խաղահրապարակներ ու մարզադաշտեր կան, կանաչապատ տարածք, խանութներ և այլն։

Թաղամասում, ի թիվս մի քանի փոքր խանութների, գործում է նաև երկու սուպերմարկետ՝ «Երևան Սիթի»-ն և «Չինար»-ը։ Մենք այցելեցինք Ծարավ Աղբյուրի շենքեր՝ հասկանալու, թե ինչպես է ապրում Երևանի միջին խավը և ամենակարևորը՝ որտեղի՞ց են նրանք հիմնականում առևտուր անում ու ինչ գնում։

Սկզբում մտանք թաղամասի սկզբնամասում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ։ Շաբաթ օրվա կեսօրին խանութում բավական աշխուժություն էր տիրում։ Հաճախորդները սայլակներով շրջում էին խանութում, իրենց անհրաժեշտ ապրանքները վերցնում։ Մենք զրուցեցինք առևտուրն ավարտած հաճախորդներից մեկի՝ 32-ամյա Գրիգորի հետ։ Պարզվեց՝ նա թաղամասի բնակիչ չէ։ Ասաց, որ հանրախանութի կողքով անցնելիս պարկինգում ազատ տեղ է նկատել և որոշել օգտվել առիթից ու տան առևտուրն անել հենց այդտեղից։

- Հաճա՞խ եք սուպերմարկետներում առևտուր անում։

- Երևի թե՝ հիմնականում հենց հանրախանութներից եմ առևտուր անում։ Հարմար է։ Մանավանդ, եթե ծանոթ ես խանութին, ապրանքների տեղը գիտես, շատ արագ կարելի է գնել ինչ պետք է։ 15-20 րոպեի ընթացքում երկու-երեք օրվա առևտուր եմ անում։ Ժամանակի մեծ խնայողություն։

- Իսկ միջոցների՞։

- Նաև միջոցների, եթե, իհարկե գիտես ինչը որտեղից գնես։ Օրինակ, ապրանքներ կան, որ հանրախանութից չեմ վերցնի։ Չգիտեմ, օրինակ, միրգ-բանջարեղեն։ Դա ավելի լավ է հենց մրգի խանութից առնես։ Էնտեղ միշտ ավելի թարմ է լինում ու էժան։ Բայց հիմնական առևտուրը սուպերմարկետից եմ անում։

- Իսկ փորձե՞լ եք համեմատել, սուպերմարկետների գներն այլ խանութների հետ։ Օրինակ, ի՞նչ գին ունեն տնտեսական ապրանքները սուպերմարկետներում և հենց զուտ տնտեսական խանութներում։

- Անկեղծ ասած՝ ոչ։ Մեր շենքի մոտ նման խանութ չկա։ Նկատի ունեմ, անմիջական մոտակայքում։ Դրա համար հիմնական առևտուրն անում ենք հենց սուպերմարկետից։ Ծնողներս մեզ հետ են բնակվում։ Եթե ճիշտն ասեմ՝ հիմնական առևտուր անողն էլ հայրս է։ Բայց նա էլ է Սիթի գնում։ Կոմիտասի Սիթին, - ասաց Գրիգորը՝ տեղավորելով առևտուրը մեքենայի բեռնախցիկում։

Սուպերմարկետի աշխատակիցներից մեկին հարցրեցինք, թե ովքեր են իրենց հիմնական հաճախորդները, ասաց, որ Ծարավ Աղբյուրի բնակիչներ, չնայած այլ տեղերից նույնպես այցելուներ ունեն։

- Դե մեր խանութը ճանապարհի վրա է։ Փողոցն աշխույժ է։ Քանաքեռից էլ են շատ գալիս։ Բայց հիմնականում, իհարկե, Ծարավ Աղբյուրի ժողովուրդն է։ Մեծ թաղ է, մի քանի հազար բնակիչ կա։

- Իսկ ի՞նչ են առնում հիմնականում։

- Ամեն ինչ։ Ո՞վ գիտի։ Ամեն ինչ էլ տանում են էլի՝ հաց, սմետան, կաթնեղեն, երշիկներ, մակարոնեղեն… Դե ո՞նց ասեմ՝ խանութ ա էլի, ամեն ինչ էլ կա։

- Իսկ հիմնականում մեծ առևտուր է, թե՞ փոքր։ Նկատի ունենք՝ մարդիկ գալիս և մի քանի օրվա առևտուր են անում, թե՞ պարզապես գնում են այն, ինչն իրենց այդ պահին է պետք։

- Ե՛վ, և՛… Բայց, ինձ թվում ա, հիմնականում օրվա առևտուր են անում։ Որովհետև տենց շատ այցելուներ ունենք, որ ամեն օր են գալիս։ Մեր հաճախորդներն են, ճանաչում ենք արդեն։ Ժամն էլ գիտենք։ Լինում է՝ մտնում են մի սիգարետ, կամ մի շիշ հյութ վերցնում ու դուրս գալիս։ Լինում է նաև, որ մեծ առևտուր են անում՝ նույնիսկ մեկ-երկու սայլակ լիքը։

Թաղամասի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող զրուցարանում բնակիչներ էին հավաքված՝ 7-8 հոգի միջին տարիքի տղամարդիկ, որոնք աշխույժ ինչ-որ բաներ էին քննարկում՝ աչքի տակով հետևելով զրուցարանի անմիջապես կողքը գտնվող խաղահրապարակում վազվզող իրենց երեխաներին։ Մոտեցանք նրանց և շարունակեցինք առևտրի թեման։

- Բարև ձեզ։ Փոքրիկ հետազոտություն ենք անցկացնում, ուզում ենք իմանալ որտեղի՞ց են առևտուր անում ձեր շենքերի բնակիչները։ Մեզ երկու րոպե կհատկացնե՞ք։

- Համեցեք, - շատ պատրաստակամ արձագանքեցին տղամարդիկ, որոնցից մեկն առաջ ընկնելով ասաց - Հես է խանութը, հենց շենքի բակում։ Ստեղից էլ առնում ենք։

Տղամարդը ցույց տվեց «Չինար» սուպերմարկետը, որն իսկապես չորս կողմից շրջափակված է շենքերով։

- Եթե մեծ առևտուր է, միանշանակ հանրախանութից, - զրույցը շարունակեց երկրորդ տղամարդը, - բայց եթե մեկ-երկու բան է պետք, ես փոքր խանութներն եմ նախընտրում։ Երկու պատճառով։ Նախ, որովհետև հերթ չկա։ Մտնում արագ վերցնում ու դուրս ես գալիս։ Ոչ էլ պետք է խանութում երկար փնտրել ուզածդ ապրանքը, վաճառողին ասում ես՝ տալիս է։ Երկրորդ, մտածում եմ, որ սուպերմարկետների ցանցերն այսպես թե այնպես կաշխատեն, իսկ էն փոքրերին օգնել է պետք։ Սուպերմարկետները ճնշում են նրանց։ Մարդկանց բիզնեսը փակվում է։ Դրանով են տուն պահում։ Դրա համար ես շատ եմ գնումներ անում մեր մուտքի մոտի խանութից։ Համ էլ մոտիկ է։

Մեր զրույցին միացավ նաև երրորդ տղամարդը, որը տարիքով մեջներից ամենամեծն էր երևում՝ մոտ 60 տարեկան։

- Որտեղ մաքուր է, որտեղ մակարդակով սպասարկում կա, այնտեղ էլ առևտուր եմ անում։ Էսօր դա կարող է այս խանութը լինի, վաղը՝ մի ուրիշ։ Չեմ ալարի, թեկուզ մի 5 րոպե էլ ավել կքայլեմ, բայց խանութից ապրանք վերցնելիս ուզում եմ համոզված լինել, որ թարմ է, մաքուր է պահված, վաճառողներն էլ մարդկանց հետ շփվելու կուլտուրա ունեն։ Թե չէ պատահում է խանութ ես գնում, տրամադրությունդ էնպես են գցում, հետո երկու օր ուշքի չես գալիս։

- Բայց մեր բակի խանութներում նման բան կա՞, - իր հարևանին հարցրեց զրուցարանում հավաքվածներից մեկը, - նման բան ես այստեղ չեմ նկատել։

- Դե բա մարդը հո միայն այստեղի խանութներից չի՞ հարցնում։ Հա, սպասարկումն այստեղ հիմնականում լավ է, բայց գներն են թանկ։ Քաղաքում ուրիշ խանութ մտեք ու կտեսնեք, որ ամեն ինչն ավելի էժան է, քան մեր խանութներում։ Սովորական միրգը կիլոյի մեջ մինչև 100-200 դրամ տարբերություն է տալիս։ Քանաքեռի խանութները նայեք ու էստեղի։

Վերջին այս մտքի հետ հարևանները համաձայնվեցին։

- Դե մենք հարուստների թաղ ենք, - ծիծաղելով ասաց առաջին տղամարդը՝ Գարիկը։ - Էն օրը տաքսի եմ նստել, հասցեն տվել, ասում է. «Հաա, էն հարուստների շենքե՞րը»։ Մեզ սաղ հարուստի տեղ են դրել, դրա համար էլ խանութներն ավելի թանկ են։

Զրույցը կրկին շարունակեց տարիքով ավելի մեծ տղամարդը, որը, կարծես, չէր էլ լսում կողքինների արձագանքները.

- Ընդ որում, ինչքան մոտ է խանութը շենքերին, այնքան գներն ավելի թանկ են։ Հիմա էս մոտի սուպերմարկետի ու էն մյուսի գները նայեք, կտեսնեք։ Իրենք ամեն ինչ ճիշտ հաշվարկել են՝ արագ բա՞ն է պետք առնել, կամ ալարու՞մ ես մի քիչ ավել քայլել, ուրեմն թանկ վճարիր։ Էժա՞ն ես ուզում՝ քայլիր էն մյուս խանութը։

Մենք հարցրեցինք հավաքվածներին, թե հիմնականում ի՞նչ առևտուր են անում խանութներից։ Փորձում էինք հասկանալ՝ կա՞ն արդյոք բնակիչներ, ովքեր շաբաթվա առևտուր են անում։ Պարզվեց՝ ոչ։ Մեզ հանդիպած քաղաքացիներից և ոչ ոք մեծ առևտուր չի անում։ Հիմնականում օրական առևտուրն է։

- Իջնում ենք հաց գնելու, հետն էլ՝ ինչ անհրաժեշտ է վերցնում ենք։ Եթե ճիշտն ասեմ՝ նույնիսկ Նոր տարվա օրերին մեծ առևտուր չեմ անում։ Ի՞նչ իմաստ կա։ Մեկ է՝ խանութները տոն օրերին էլ են աշխատում։ Առաջվա պես չէ, որ գնաս մի շաբաթվա քեֆի սնունդ առնես։ Ինչ պետք է՝ երեխեքը վազելով գնում, 10 րոպեում բերում են։

Մենք մոտեցանք նաև թաղամասում գործող փոքր խանութներից մեկի վաճառողուհուն՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում իրենց գործերը։

- Չենք բողոքում, լավ է։ Դժվար է, բայց առևտուր կա։ Սուտ կլինի ասել, թե չկա։ Բա էլ ինչու՞ պետք է աշխատենք, եթե առևտուր չլինի։

- Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ ձեր խանութ հաճախ է գալիս։ Ասում է՝ ուզում է օգնել ձեզ սուպերմարկետների հետ կոնկուրենցիայում։

- Օգնե՞լ։ Լավ է անում, շատ ապրի, բայց ինքներս մեզ եթե չօգնենք, ոչ ոք չի կարող օգնել։ Այսինքն, օգնելու բան էլ չկա։ Կողքից չխանգարեն, արդեն լավ է։ Թե չէ, հիմնականում մեր աշխատանքից է կախված ամեն բան։ Պետք է լավ մտածես, թե ինչ ապրանք ես վաճառում, ո՞նց ես վաճառում, որ գործն էլ առաջ գնա։

- Իսկ կոնկրետ ո՞նց եք որոշում, թե այցելուները ինչ կգնեն ձեր մոտից և ինչպես անեք, որ հենց այս խանութ գան ու ոչ թե սուպերմարկետ։

- Փորձը սովորեցնում է։ Ես հաճախորդներ ունեմ, որ գալիս են, սկի չեն էլ ասում, թե ինչ են ուզում՝ ինքս եմ տալիս՝ առանց իրենց ասելու։ Արդեն գիտես՝ մարդն ինչի համար է եկել։ Դա փոքր առևտուր է։ Մի հատ հաց կվերցնեն, թթվասեր, ձու, պաղպաղակ ու կգնան։ Արդեն գիտես էլի՝ ինչ է պետք։ Իրենց համար կարևորն այն է, որ ապրանքը թարմ լինի ու որակով։ Դե դա մենք ապահովում ենք։ Հետո շատերի հետ արդեն մտերմացել ենք։ Հաճախորդների փոքրիկ համայնք է դառել, որ միասն իրար հոգսերը հոգալով առաջ ենք գնում։

- Իսկ պարտքով ապրանք վերցնու՞մ են, թե նման բաներ չկան այս թաղամասում։

- Չէ, ո՞նց չկա, - ձայնի տոնայնությունը բարձրացնելով ասաց վաճառողուհին և դարակից հանեց հաստափոր մի տետր։ - Նայեք, տեսեք, սաղ պարտքերի ցուցակն է։ Բայց էնպես չի էլի, որ ամիսներով կուտակվում է։ Մաքսիմում մի քանի օր։ Խնդիր չկա։ Իրար ճանաչում ենք ու վստահում։

Եթե ամփոփելու լինենք «հարուստների թաղամասում»՝ Ծարավ Աղբյուրի շենքերում, տեսած պատկերը, կարելի է ասել, որ այն շատ չի տարբերվում Երևանի այլ թաղամասերում ձևավորված իրավիճակից։ Առևտրի հարցերում միջին խավի վարքագիծը նման է այլ սոցիալական շերտերում տարածված պրակտիկային։ Թերևս առևտրի վայրերի ընտրության համաչափության խնդիր կա և դե, իհարկե, գնած ապրանքի որակի։ Ծարավ Աղբյուրի խանութներում մեզ ասացին, որ բնակիչները շատ են խմիչք (այդ թվում՝ ալկոհոլային) ու քաղցրեղեն գնում։ Մինչդեռ այլ թաղամասերում առևտրի միջին գինը ավելի փոքր է։ Նաև վաճառվող ապրանքների ավելի հասանելի բրենդներն են այլ թաղամասերում շատ իրացվում և սա դիտարկում է, որն արել ենք «Էրեբունի» վարչական շրջանում գործող փոքրիկ հանրախանութներից մեկի սեփականատիրոջ հետ միասին։

Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ «ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Նորապատում. մոտ 15 հոգով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 43-ամյա տղամարդուն ԱՄՆ-ը և Իսրայելը hարձակվել են Իրանի ավելի քան 80 բուհի և գրադարանի վրա «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք Քերոբյան48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջըԱրևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը Հրդեհի ժամանակ կինը պատուհանից դուրս է նետել փոքրիկ երեխային․ ՏԵՍԱՆՅՈՒԹԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Ու՞մ բախտը կբերի այսօր. աստղագուշակ ապրիլի 6-ի համար Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Արցախում շարունակվում է մշակութային վանդшլիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Աղոթք նեղության ժամին Վրաստանը հայտնել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող օտարերկրացու ձերբակալման մասինBrent նավթի իրական գները ռեկորդ են սահմանում. ֆիզիկական նավթը գնահատվում է 141 դոլար՝ մեկ բարելի դիմացԳարնանային առավոտյան ռեժիմ. Ինչպես «արթնացնել» մաշկը և վերականգնել դրա թարմությունըԼուիզիանայում հարբած հաշմանդամ վարորդը տոնական շքերթի ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ. կա առնվազն 13 վիրավորԱմերիկան պատմություն է սովորել Իրանից, բայց դեռ պետք է հասկանա իշխանության աշխարհագրությունը. ՎելայաթիՆեթանյահուն շնորհավորել է Թրամփին ամերիկացի օդաչուի փրկության առիթով Ինչպես են ԱՄՆ ուժերն իրականացրել իրենց պատմության ամենահամարձակ գործողություններից մեկը. The TelegraphԻրանի հետ գործարքը հնարավոր է մինչև երեքշաբթի, այլապես ամեն ինչ կպայթեցնեմ. ԹրամփԳիտնականները գտել են «էպիլեպսիայի աղբյուրը», որը ձևավորվում է դեռևս նախքան ծնունդըՁեր անխոհեմ գործողությունները յուրաքանչյուր ընտանիքի համար ԱՄՆ-ն իսկական դժոխքի են վերածում. Ղալիբաֆը՝ Թրամփին2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվելԳինու չափավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել տղամարդկանց կենսաբանական ծերացումը. International Journal of Public HealthԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանըԱՄԷ-ն հայտնել է ԱՄՆ-ին միանալու պատրաստակամության մասին՝ «Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար»«Ուրատուն» հաղթեց Վելոսայի հեթ-տրիկի շնորհիվ եւ առաջատարն է Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասինԼավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին. Թրամփ Գումարն արդեն հորիզոնում է. 3 կենդանակերպի նշաններ մտնում են բարգավաճման շրջան մինչև ապրիլի 19-ըՀռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը ՀՊԼ․ «Նոա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակՈւկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The TimesԵղվարդում «Opel» է այրվել Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ1 զnh, 2 վիրավnր. ողբերգական ավտովթար Արագածոտնում Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր Ավանեսյան