Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալյասկայի անաղարտ գետերը թունավոր են դառնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գետերը, որոնք մի ժամանակ բյուրեղյա մաքուր էին և խմելու համար անվտանգ, այժմ ներկվել են նարնջագույն և հոսւոմ են թունավոր մետաղներով լի՝ Ալյասկայի Բրուքս լեռնաշղթան վերածելով էկոլոգիական ճգնաժամի գոտու: Սեպտեմբերի 8-ին «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը փաստաթղթավորում է, թե ինչպես է հավերժական սառույցների հալումը տասնյակ արկտիկական ջրհավաք ավազաններում առաջացնում թթվային հանքային ջրահեռացման նմանվող պայմաններ:

Ուսումնասիրությունը կենտրոնանում է Սաղմոն գետի վրա, որը սկսել է նարնջագույն դառնալ դեռ 2019 թվականին, երբ Ալյասկայի համալսարանի էկոլոգ Փեդի Սալիվանը նկատել է դրամատիկ փոփոխությունը բորեալ անտառում դաշտային աշխատանքներ կատարելիս: Մի օդաչու զգուշացրել է Սալիվանին, որ գետը ձնհալքից հետո «կոյուղու է նման», ինչը նրան դրդել է համագործակցել Կալիֆոռնիայի համալսարանի կենսաերկրաքիմիկոս Թիմ Լայոնսի և այլոց հետ՝ աղտոտվածությունը ուսումնասիրելու համար:

Հավերժական սառցի հալումը առաջացնում է քիմիական շղթայական ռեակցիա

Գիտնականները պարզել են, որ հավերժական սառույցների հալումը ստեղծում է մետաղների, այդ թվում՝ երկաթի, կադմիումի և ալյումինի թունավոր կոկտեյլ՝ EPA-ի թույլատրելի սահմանային մակարդակներից բարձր: «Դա նման է այն բանին, ինչ տեղի է ունենում թթվային հանքային ջրահեռացման ժամանակ», - ասաց Լայոնսը: «Բայց այստեղ հանք չկա: Հավերժական սառույցը հալվում է և փոխում լանդշաֆտի քիմիան»:

Երբ հավերժական սառույցները հալվում են, ջուրը և թթվածինը առաջացնում են մի գործընթաց, որը քայքայում է սուլֆիդներով հարուստ ապարները, ինչպիսին է պիրիտը, ստեղծելով ծծմբական թթու, և մետաղները արտահոսում է ջրային ուղիներ: Փորձարկված 10 վտակներից ինը գերազանցել են EPA-ի թունավորության սահմանային մակարդակները առնվազն մեկ մետաղի համար, իսկ  ջրի որոշ նմուշներ ցույց են տվել pH-ի այնպիսի մակարդակներ, որոնք ունեն քացախի թթվայնությունը:

Սաղմոնը բազմաթիվ սպառնալիքների առջև է կանգնած

Աղտոտումը ներկայացնում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի սպառնալիքներ սաղմոնի պոպուլյացիայի համար: Չնայած ձկան հյուսվածքում մետաղների ներկայիս կոնցենտրացիաները դեռևս սպառնալիք չեն ներկայացնում մարդու առողջության համար, էկոլոգիական հետևանքները լուրջ են: Չամ սաղմոնը, որը բազմաթիվ բնիկ համայնքների համար հիմնարար տեսակ է, դժվարանում է ձվադրել մանր մասնիկներով ծածկված խճաքարային շերտերում, մինչդեռ երկաթով խցանված ջուրը նվազեցնում է լույսի թափանցելիությունը և խեղդում միջատների թրթուրներին, որոնցով սնվում է սաղմոնը։

Դաշտային դիտարկումները գրանցում են «մակրոանողնաշարավորների բազմազանության և ձկների առատության կտրուկ անկում», որը կապված է գունաթափված առվակների հետ։ Քոբուկի հովտի ազգային պարկում հետազոտողները նկատել են մի քանի ձկնատեսակների լիակատար անհետացում, այդ թվում՝ երիտասարդ Դոլի կարմրախայտի և գոբիի։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»