Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օր օրի հայտնվում ենք վերին աստիճանի ծանր վիճակում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«18 արդարների», Միքայել Աջապահյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերով դատական նիստերը շարունակում են ընթանալ դատարաններում։ Ու մինչ փաստաբանները, մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են, իսկ քաղաքացիների ձերբակալումները, կալանավորումները՝ անհիմն, տպավորություն է, թե դատավորները և մեղադրող կողմը չեն ընկրկում նախապես գծված պլանից։ Մի պարագայում մարդկանց մեղադրանք են առաջադրում հանրային խոսքի համար, մյուս պարագայում՝ առգրավում տարաբնույթ իրեր և հավաստիացնում հանրությանը, թե ահաբեկչություն են կանխել։ Որքան էլ դատական նիստերի ընթացքում փաստաբանները կոտրում են այս գործերի մասով առկա բոլոր միֆերը, բայց նաև փաստում են՝ կարծես պայքարելիս լինեն աբսուրդի դեմ, քանի որ այս բոլոր գործերում բացակայում են ոչ միայն իրավունքն ու օրենքը, այլ նաև ողջախոհությունը։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ փաստաբաններն ուղղակի արձանագրում են եղելությունը, իրականությունը։ «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է։ Այս առումով կցանկանամ ևս մեկ անգամ իմ զայրույթն արտահայտել և դատապարտել տեղի ունեցողը։ Ինքս համաձայն եմ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա ասում է, որ անգամ Սոմալիում, որտեղ կան ծովահեններ, այսպիսի կամայականություն, այսպիսի արհամարհանք իրավունքի և օրենքի հանդեպ չկա։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Իշխանական կուսակցության ներկայացուցիչներն այսօր մի տեսակ բարկություն և զայրույթ են արտահայտում և խոսում այն մասին, թե տարիներ առաջ, այսպես ասած, «նախկինների» ժամանակ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այո, այն ժամանակ եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են շատ ավելի մեղմ, այսպիսի բան չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հայաստանում տեղի ունեցողի, դրա վերաբերյալ միջազգային հանրության, տարաբնույթ կառույցների լռությունը նա կապում է աշխարհաքաղաքական գործընթացների և վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի հայաթափման հետ։ «Բոլոր մտածող մարդիկ ունեն այդ՝ «ինչո՞ւ է սա տեղի ունենում» հարցի պատասխանը, այդ պատասխանից էլ բխում է այն, ինչ այսօր տեսնում ենք մեր իրականության մեջ։ Այս թիմը եկել է իշխանության իր գլխավոր՝ քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։ Մասնավորաբար՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքի մի մասը։ Ընդ որում, հնարավոր է ձևական առումով այն պահպանի ինչ-որ պետական միավորի տարրեր։ Եթե խոսենք 2018 թվականի նախորդ ժամանակաշրջանի մասին, ապա պետք է հստակեցնեք, որ Եվրոպան այն ժամանակ մատնանշում էր Հայաստանում իրավունքի ամեն մի ոտնահարում։ Դա, ինչպես ընդունված է ասել, «նախկինների» ժամանակ էր արվում։ Նաև փաստեմ, որ մենք դա ողջունում էինք։ Որպես հասարակական կազմակերպության ղեկավար՝ այդ ամենին մասնակցում էի շատ ազնվորեն, շատ հստակ արտահայտում էինք մեր վերաբերմունքն իրավունքների այն ոտնահարումների վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում մասնավորապես դատական համակարգում։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Արևմուտքի և Արևելքի ոգևորող լռությամբ, ինձ բոլորովին չի զարմացնում, որովհետև այս թիմը եկել է հենց իմ նշած քաղաքական այդ հարցերը լուծելու նպատակով։ Եվ եթե այս թիմի կողմից որևէ ձևով տեղի է ունենում ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքների, մարդու իրավունքների ոտնահարում, դա բացառապես ողջունվում է։ Կարևորն այն նպատակն իրականացնելն է, ինչի համար իրենց բերել են իշխանության։ Նշեմ նաև, որ այս թիմին իշխանության են բերել խաբեությամբ։ Ինձ միշտ ասում են՝ ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդը սովոր չէ այդքան սարսափելի խաբեության։ Այն թերությունները, որոնք եղել էին 3-րդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում, այսպես ասած, պետք էր ուղղել, շտկել։ Բայց մեր այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ սթափ են եղել և հավատացել են այս թիմին, չէին կարող անգամ մղձավանջային երազի մեջ պատկերացնել, որ իշխանափոխությունից տարիներ անց այս պատկերն ենք ունենալու։ Նշեմ, որ այդ հարվածը ևս մտնում է ընդհանուր ծրագրի մեջ, այն է՝ ամբողջովին նսեմացնել, թուլացնել թե՛ Հայաստանը՝ որպես պետություն, թե՛ ժողովրդին ու հասարակությանը։ Մենք այսպիսի նվաստացում չենք ունեցել որևէ մի ժամանակաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Քրեական գործերը, քրեական հետապնդման հարուցման դեպքերը, մարդկանց կալանավորումները Եկեղեցուն աջակցող հրապարակային խոսքի համար ոչ միայն նպատակ են հետապնդում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, այն էլ՝ հնարավոր արտահերթ կամ նախանշված հերթական ընտրություններից առաջ, այլև յուրահատուկ մեսիջ ուղարկել նրանց, ովքեր բողոքի ձայն կբարձրացնեն։ Արդյոք այս կերպ հնարավո՞ր է մարդկանց համատարած հնազանդությանը հասնել։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի կարծիքով, այս ամենի նպատակը շատ պարզ է։ «Իսկ նպատակը հետևյալն է. սկզբից ոչնչացնել հայությանը՝ որպես պետական միավոր, հետո արդեն ոչնչացնել պետությունն ու պետականությունը։ Դա փորձված մեթոդ է, հատկապես Արևմուտքի մոտ։ Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, անձամբ ինձ չի զարմացնում։ Ես ունեմ ակնկալիքներ, որ մեր ազգի, Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր և, առհասարակ, խելացի, մտածող խավի մեջ վերջապես համապատասխան, համարժեք դիմադրություն ձևավորվի։ Ինձ վրդովեցնում է այն, որ օր օրի մենք հայտնվում ենք վերին աստիճանի ծանր, բայց երբեք չեմ ասի անելանելի վիճակում։ Ես էլի կարծում եմ, որ մենք ունենք այդ ներուժը և հնարավորությունը ինչոր բան փոխելու։ Ընդհանրապես, եթե մարդիկ ապրում են, եթե ժողովուրդը ապրում է, այդ հնարավորությունը միշտ տրվում է՝ լինի ի վերուստ, թե առկա ներուժի շնորհիվ։ Մենք տեսնում ենք, թե որքան վատ է ամեն ինչ, բայց դա նաև նշանակում է՝ գործն ավելի շատ է, անելիքը շատ ավելի շատ է, և մեզանից պահանջվում է ուժերի գերլարում, հիմա ավելի շատ, քան երբևէ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»