Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թրամփի կածանի» անորոշությունները. Արմեն Հովասափյան

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկվա հարցուպատասխանից պարզ դարձավ մի շատ կարևոր հանգամանք․ Նիկոլը չունի հստակ պատասխան անգամ այն պարզ հարցին, թե՝ «Թրամփի կածանով» անցնի ադրբեջանցի կամ ադրբեջանական բեռ, արդյո՞ք հայկական մաքսավորները ստուգելու են այդ բեռը, թե՞ ոչ կամ հնարավոր իրավիճակում հայ իրավապահը տեղում խնդիր կարողանալո՞ւ է կարգավորել թե՞ ոչ։ Նա այս հարցի հետ կապված խոսեց ամեն ինչից՝ Եկատերինա Մեդիչից մինչև ֆրանս-պրուսական պատերազմ, բայց ոչ մի հոդաբաշխ ու պարզ պատասխան չտվեց բուն թեմայի վերաբերյալ՝ անընդհատ կրկնելով, թե «թղթում հստակ գրված է»։

Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև տեղյակ չի, ուղղակի չգիտի, թե ՀՀ սուվերեն տարածքով անցնող այս «կածանը», որը տարբեր ձևերով է անվանվում (իշխանական կողմը պնդում է TRIPP, մինչդեռ մյուս երկուսը հետևողականորեն այն կոչում են «միջանցք»), ի վերջո ինչ կարգավիճակ է ունենալու։ Չգիտի՝ հայկական կողմից վերահսկողություն լինելու՞ է, թե՞ ոչ։ Չգիտի՝ որպես լոգիստիկ հանգույց այն ինչ տեսք է ունենալու։
Այս անտեղյակությունը պատահական չէ, քանի ամբողջ գործընթացը կազմակերպվել է շնչակտուր, սպոնտան և առանց պետական հաշվարկների։ Ոչ միայն Փաշինյանը, այլև իր թիմակիցները («անդամները», ինչպես ինքն է սիրում բնորոշել) պատկերացում չունեն, թե ինչի՞ մասին է խոսքը, դրա համար էլ բացառապես «մեծապետական» ճոռոմաբանությամբ են զբաղված։ Վերջին տարիների փորձը հուշում է, որ ինչպես թելադրվի Անկարայից ու Բաքվից, այնպես էլ կձևավորվի ճանապարհի կարգավիճակը։ Նույնը եղավ օգոստոսի 8-ին, երբ Նիկոլն արձակուրդում էր, սակայն հապշտապ ուղարկվեց Վաշինգտոն՝ «բարաթ» ստորագրելու։ Այն ժամանակ նույնպես ոչ ոք տեղյակ չէր մանրամասներից, անգամ Նիկոլը տեղյակ չէր, թե ինչի է գնում Տիզբոն․ պարզապես վերադառնալով՝ իշխանությունը հայ հասարակությանը փորձեց «ծախել» դա որպես «փայլուն դիվանագիտություն»։

Այսօր իրավիճակը նույնն է։ Նիկոլը չունի պատկերացում՝ ի՞նչ կարգավիճակով են ադրբեջանցիները մտնելու Հայաստան, ի՞նչ տեսակի մաքսային ու իրավական ռեժիմ է գործելու, և առհասարակ՝ ի՞նչ պետական վերահսկողություն կարող է գործադրվել։
Ըստ էության, այժմ կարող ենք փաստել, որ այս գործընթացում միայն երկու կողմ լիովին տեղեկացված են․ Ալիևն ու Թրամփը։ Առաջինը հստակ գիտի, թե ինչ է ակնկալում այդ ճանապարհից, երկրորդն էլ իր մասով մութ կողմեր չունի։ Նիկոլը, որպես երրորդ կողմ, մնում է ստվերում՝ առանց թեմայի մասին իրազեկության ու առանց վերահսկողության։

Այս ամենից բխող վտանգն էլ պարզ է․ «Թրամփի կածանը» կարող է դառնալ ոչ թե խաղաղության կամ տարածաշրջանային համագործակցության ուղի, այլ գործիք՝ Ադրբեջանին Իրանի դեմ զինելու գործընթացը կազմակերպելու համար։ Իսկ Հայաստանի համար սա սուվերենության հերթական կորուստն է՝ մերկացնող իրողությամբ, որ սեփական երկրի տարածքում անգամ չգիտի՝ ինչ է ստորագրվել և ինչի է դա հանգեցնելու։

«Թրամփի կածանի» շուրջ ստեղծված անորոշությունը բացահայտում է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության ամլությունը, ընդգծում ամենաթույլ կողմը՝ պետական ռազմավարական մտածողության բացակայությունը։ Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ որոշումներ են կայացվում առանց ազգային շահի հաշվարկի և առանց հանրային պատասխանատվության։ Իսկ իրական շահառուները մնում են Ալիևն ու Վաշինգտոնը, որոնք իրենց ծրագրերը հստակ պատկերացնում են։

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրը