Սյունիքի քրեական ոստիկանները գողություն են բացահայտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Կապանի բնակիչ մի երիտասարդ Համայքային ոստիկանության Կապանի բաժնում տվել է հաղորդում, որ վերջին չորս օրվա ընթացքում իրենց տան ննջասենյակից գողացել են մահճակալի ներքնակի տակ դրած ոսկյա թևնոցը՝ պատճառելով 170 հազար դրամի վնաս։
Մեկնել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Քրեական ոստիկանների ստացած օպերատիվ տվյալն իրացվել է Կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Պարզվել է, որ թևնոցը գողացել է հաղորդում տվողի հայրը, այն վաճառել և ստացած 100 հազար դրամը ծախսել իր կարիքների համար։
46-ամյա հայրը խոստովանել է արարքը: Գողոնը հայտնաբերվել է։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



