Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր Հայաստանի» նոր «նորմալությունների»... աննորմալությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացի Արցախի կորստից, հազարավոր զոհերից, 150 հազար բռնագաղթածներից, անվտանգային լրջագույն անկումից, մի խոսքով՝ խոշոր փորձանքներից ու աղետներից բացի, որ անցած ավելի քան 7 տարին բերել են Փաշինյանն ու իր թիմը, նրանք էլ ի՞նչ են տվել մեր երկրի ու հասարակության կյանքին:

Մի խոսքով, էլ ի՞նչ են անում, էլի, Փաշինյանն ու իր քպական թիմը. ի՞նչ են իրենց հետ բերել ու դեռ բերում, ի՞նչ են քարոզում, ի՞նչ «մշակույթ» են ներմուծել քաղաքական, հասարակական հարաբերությունների տիրույթ, ի՞նչ օրինակ են ծառայում երիտասարդ սերնդին: Վերջապես, վերը նշվածից բացի էլ ի՞նչ են թողնելու իրենցից հետո առավելագույնը մոտ 9-10 ամիս անց:

Չենք հավակնում համընդգրկուն հետազոտության, այն էլ՝ թերթային հրապարակման սահմաններում, բայց մի քանի ընդգծում ու արձանագրում, կարծում ենք, արժե անել:

Առաջիններից մեկը, որ ակնառու է ու հարկ է ընդգծել՝ ագրեսիան է:

Այո, ագրեսիան ընդդիմախոսների, ընդհանրապես՝ այլ կարծիք ունեցողների, ազգային արժեքներով ու մարդկային արժանապատվությամբ առաջնորդվողների, բանիմաց ու մտածող մարդկանց և շրջանակների նկատմամբ: Ագրեսիվ վարքը, ագրեսիվ արտահայտությունները Փաշինյանի ու իր թիմի գործունեության հետևանքով մեր հասարակական, քաղաքական նիստուկացում դարձել են բացարձակապես «նորմալ» երևույթ: Հասկանալի՞ է, չէ՞, դեգրադացիայի կամ անկման աստիճանը: Այսինքն, հիմա լրիվ «նորմալ» է համարվում նման վարքն ու դրսևորումը: Ու դա վերջին տարիներին ներմուծվել է հետևողականորեն, չափաբաժին առ չափաբաժին: Եվ այդ «գործում» անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Սկսած «ասֆալտին փռելուց», «պատերին ծեփելուց», «բորդյուր լիզելուց», «շնաբարո դուրսպրծուկներից», վերջացրած բացահայտորեն մուրճ ճոճելով, «ԱԱԾ պադվալները լցնելով», «վիզդ կկտրեմ»-ի հրապարակային ժեստերով ու «մատի փոխարեն այլ բան թափ տալով» և այդպես շարունակ:

Դրան ուղղակիորեն շաղկապված է ու այդ ագրեսիայից են բխում նաև համատարած քաղաքական հետապնդումները, այլ կարծիք հայտնելու համար հալածանքները, որոնք ևս արդեն «նորմալ» են համարվում: Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին բանտարկելը... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է ազգային Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին զազրախոսելը, անվանարկելը, պիտակելը, վիրավորելը: Փաշինյանի ու նրա թիմի նոր «նորմալությունն» է: Ասենք, ինչո՞ւ միայն հոգևորականներին, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր կասեն, որ Փաշինյանի աչքի վերևը հոնք կա, կարելի է վիրավորել, անվանարկել, ինչ ասես՝ ասել, անգամ կարելի է խոշտանգել ու այնպես անել, որ դատարանի դահլիճում մահանա, և դա... «նորմալ» է:

Նմանապես, «նորմալ» է... պետության՝ անհավասարակշիռ վարք դրսևորող, հիստերիկ շարժումներ անող ու տեղի-անտեղի ձայնը գլուխը գցած խոսող ղեկավար ունենալը:

Ի՜նչ ազգային արժեքներ, ի՜նչ պատմություն, ի՜նչ մշակույթ, ի՜նչ եկեղեցի, ի՜նչ հեղինակություններ: Կարելի է ամեն ինչ տրորել, հավասարեցնել ցեխին ու ցեխակոլոլ անել ու դա... «նորմալ» է: Կարելի է Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալ, և դա... «նորմալ» է: Կարելի է հրաժարվել Արարատից, ու դա... «նորմալ» է: Կարելի է ուրանալ Արցախը, հանձնել այն, արցախցիներին տնազուրկ անել, , ու դա... «նորմալ» է:

Ի՞նչ է, կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե նշվածները Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «նվաճումները» չեն:

Հաջորդը. արդեն «նորմալ» է քաղաքական շահերի համար քրեականով «ընտանիք(ներ) մտնելը»: «Նորմալ» է նույնիսկ նախկին կուսակցի հեռախոսի անձնական գրագրությունը քչփորելն ու այն հանրայնացնելը: «Նորմալ» է ընտանիքը քաղաքականություն մտցնելն ու «փիառի» առարկա դարձնելը, այդ թվում՝ երեխաներին:

Հա, ու «նորմալ» է հազարավոր այլ երեխաների, երիտասարդների տանել ու մահվան մատնել, հետո «դերասանություն անելով»՝ ասել, թե՝ խոնարհվում եմ նահատակների շիրիմներին: Բայց, միաժամանակ, «նորմալ» է... զոհվածներին պլ յուս-մինուս 50-ով նշելը: Ու արդեն լրիվ «նորմալ» է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելուց հետո կանգնել թիվ 1 ամբիոնի մոտ ու դեմքի էպիկական արտահայտությամբ հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

«Նորմալ» է:

Նաև «նորմալ» է, որ կարելի է երկիրը փորձանքի մատնել, ասել, թե՝ առաջնորդվում ես վճռականորեն սխալվելու իրավունքով: Այդպես «վճռականորեն սխալվելով» կորուստներ բերել, հետո կանգնել-ասել, թե՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ», ու դա... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է շարունակ սխալվելու իրավունքից խոսել, բայց անվերջանալի «կռուտիտներով» ներկայանալ կամ փորձել երևակվել որպես... անսխալական:

Ի՜նչ բարոյականություն, ի՜նչ էթիկայի նորմեր, ձե՞ռք եք առնում, ի՞նչ է:

«Նորմալ» է նաև քինախնդրությունը, ընդ որում, ոչ միայն նորմալ է, այլև համակիրառելի... Այ, ժամանակին դիպլոմ չէիք տվել, դե՝ հիմա տեսեք, թե ձեր բուհն ինչ կդառնա: Ու, ընդհանրապես, բոլորդ գնացեք «ակադեմիական քաղաք»... Ինձ բան էիք ասե՞լ (կարևոր չէ՝ որ թվականին), դե՝ հեսա կտեսնեք ձեր հալը, «իմ ձևով» կլուծեմ հարցերը: Ա՜, դու իմ sms-ով մանդատը վայր չես դնո՞ւմ, լա՜վ, դե հիմա տես...

Ու տեսնում ենք ու տեսնում:

Փաշինյանն ու իր թիմը ներարկում են հանրային կյանք, որ թերուս կամ ընդհանրապես տգետ լինելը «նորմալ» է: Ոչ միայն «նորմալ» է, այլև ընդհանրապես խնդիր չի: Անձեռնահասությունը «նորմալ» է:

Անպատասխանատվությունը «նորմալ» է: Այն ոչ միայն նորմալ է, այլև արդեն նորմ է:

Ի՞նչ մնաց:

«Նորմալ» է հայրենիքը հանձնել ու ասել, թե պետություն ձեռք բերեցինք:

«Նորմալ» է երկիրը դնել թշնամական թելադրանքի տակ ու ճամարտակել ինքնիշխանությունից:

«Նորմալ» է թշնամի ու գործնականում ցեղասպանության ոճիրը շարունակող երկրի ղեկավարի հետ նկարվել՝ նրա ծավալապաշտական գիրքը հուզաթաթավ կրծքիդ սեղմած ու դա անվանել «հարաբերությունների նոմալացում»:

«Նորմալ» է...

Բայց՝ ստո՛պ:

Մեծ հաշվով, այդ կարծեցյալ «նորմալությունը» կամ փաշինյանական «նոր նորմալությունն» իրականում տոտալ աննորմալ է: Ավելին, կա տպավորություն, որ դեպքերի ընթացքը մոտենում է աննորմալության ծայրահեղ կետին, որը հանդուրժողականության վերջին կանգառն է:

...Գիտեք, երևի Նեպալի արդեն նախկին կառավարիչներն էլ էին համարում, որ սոցցանցերը արգելափակելն ու կոռումպացվածությունը նորմալ են: Հայաստանը, այնուամենայնիվ, Նեպալ չէ, բայց... գնացեք կայարանամերձ հրապարակ և ուշադիր զննեք Երվանդ Քոչարի գլուխգործոցը: Ուշադիր նայեք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար