Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞ւմ դեմ են մուրճն ու «պողպատե մանդատը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում կրկին օրակարգ է բերվել պողպատե մանդատի թեման, ինչպես որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր Փաշինյանը լոզունգ դարձրել «պողպատե մանդատի» թեման։ Հիշենք, որ դրա «խորհրդանիշը» մուրճն էր դարձրել, որը ընտրություններից առաջ նորից ներմուծվում է ներքաղաքական օրակարգ։ Ճիշտ է, Փաշինյանն ասում է, թե իր ֆեյսբուքյան էջն «աշխատեցնողն» է տեսել մուրճը սեղանի վրա ու նկարել, բայց դա, իհարկե, նիկոլական հեքիաթների ժանրից է: Նախ՝ ՔՊ-ում, առավել ևս՝ վարչապետի աշխատակազմում նույնիսկ ջուր չեն խմում առանց «շեֆի դաբրոյի», և երկրորդ՝ այդ մուրճը հո միշտ սեղանին դրված չի լինո՞ւմ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի մեսիջ է փոխանցում, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ թե Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, այլ «ներքին» օրակարգ սպասարկելուն, այսինքն՝ ընդդիմությանն ու ընդդիմախոսներին սպառնալուն։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «ով Հայաստանին սպառնա, ես նրան էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»: Եվ սա ասում է մի մարդ, որը ծպտուն անգամ չի հանում, երբ ամենօրյա ռեժիմով Ալիևը սպառնում է Հայաստանին: Փաշինյանի սպառնալիքները միայն հայերի դեմ են: Ճիշտ է, Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ չի սպառնում ու երբեք չի սպառնացել Հայաստանին: Նրանք կարող են սպառնալ երկրի համար սպառնալիք դարձած իշխանություններին: Ու քանի որ Փաշինյանն ինքն իրեն նույնականացնում է ոչ միայն կառավարության, այլև պետության հետ, բնական է, որ նրա հարձակման թիրախում հայ ընդդիմադիրներն են: Ու նորություն չէ, որ վերոնշյալ մուրճը՝ հատկապես իրավական մահակի տեսքով, անընդհատ բանեցվել ու բանեցվում է։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի ներկայացրած «մուրճը» մեկ այլ իրողության մասին կարող է խորհրդանշել։ Խոսքը մասնավորապես Հայաստանի գլխին հարվածելու համար օգտագործվող մուրճն է, որի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ զիջումներ է պոկում Հայաստանից։ Իսկ ՀՀ իշխանությունների համար շատ քիչ նշանակություն ունի, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները վայելեն ու օգտվեն պաշտոնեական լիազորությունների ընձեռած հնարավորություններից։ Հայաստանի դեմ ուղղված մուրճի հերթական հարվածներից մեկն էլ այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։ Վաշինգտոնում համաձայնություն կայացավ «Թրամփի ուղի» անվանումով ճանապարհ գործարկելու վերաբերյալ։ Եթե այդ ճանապարհը Թրամփի անունով է կոչվում, ապա պարզ է, որ ԱՄՆ նախագահը անձամբ շահագրգռված կլինի, որ այն իրականություն դառնա։ Ու հատկապես դա վերաբերում է Դոնալդ Թրամփին, որը հավակնություններ է դրսևորում խաղաղարարության հարցում առաջատարի դիրք զբաղեցնելու գործում։

Իսկ այս համատեքստում շատ կարևոր հանգամանք է, որ Սպիտակ տանը եռակողմ հանդիպման ընթացքում Թրամփը հատուկ նշեց, որ խնդիրներ ծագելու դեպքում անպայման իրեն տեղեկացնեն, ու այդ խնդիրներն ինքն արագ կհարթի։ Ու հիմա Ադրբեջանը անուղղակիորեն ցույց է տալիս, որ դժգոհ է «Թրամփի ուղու» նախագծից՝ չնայած որ Ալիևը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պահը բաց չէր թողնում Թրամփին քծնելու համար։ Դրա համար էլ Ադրբեջանում իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչն առաջարկում է միջանցքն անվանել իրենց, այսպես կոչված, «իմաստուն առաջնորդի»՝ Ալիևի անունով։ Իսկ մյուս կողմից էլ Ալիևն այդ ճանապարհի մասին խոսում է այնպես, որ տպավորություն է, թե կոնկրետ հավակնություն է ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ ու այն համարում է ադրբեջանական։

Դեռ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անընդհատ տաք է պահում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թեման։ Ու պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ շեշտում է, թե իբր «Արևմտյան Զանգեզուրն» ադրբեջանական է, որը բոլ շևիկները կտրել են «Արևել յան Զանգեզուրից» ու տվել են հայերին։ Իսկ Փաշինյանը, որը երկրի ներսում «առյուծ է կտրել», անգամ Եկեղեցու ներքին գործերին է խառնվում, վախենում է ծպտուն հանել Ադրբեջանի գործելակերպի հետ կապված։ Այնինչ, այս պայմաններում բոլոր հիմքերը կան ամերիկյան կողմին՝ մասնավորապես ԱՄՆ նախագահին բողոք ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ Բաքուն հող է նախապատրաստում պայմանավորվածություններից հրաժարվելու համար։

Բայց ոչ, «պողպատե մանդատով» հպարտացողը դա չի օգտագործում Հայաստանին հոշոտել ցանկացողներին հակադրվելու համար։ Փոխարենը ներքաղաքական օրակարգում ամեն կերպ լեգիտիմացնում են հայկական կողմի նկատմամբ պահանջները։ Ու տպավորություն է, որ Ալիևն ինչ ասում է, այդ ամենը ՀՀ իշխանություններն ի գիտություն են ընդունում։ Իսկ եթե Հայաստանը չի դիմադրում ու ընդունում է այն, ինչ իրեն պարտադրում են, ապա որոշ ժամանակ անց արդեն նոր կապիտուլ յացիայի առաջ ենք կանգնելու, իսկ դա արդեն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Բժիշկը ծննդատանը վերցրել է սիրուհու երեխային ու հեռացելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ղեկավարի հարվածներից հետո աշխատակիցը կոմայի մեջ է ընկելԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում