Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ահաբեկչական գործողություններ, պայթյուններ, հրդեհներ, բազմաթիվ զոհեր. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ծրագրավորողների միջազգային օր ոչ նահանջ տարիներին, Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Ֆորրապիլ յայի հեղափոխության շաբաթվա առաջին օր և Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս –երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:

ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ

1913 – վախճանվել է հայ երգիծաբան – նովելիստ Առանձարը (Միսաք Գոյումճյան)։

1922 – թուրքական բանակի կողմից Զմյուռնիա քաղաքի զավթումից և հույն և հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Զմյուռնիայի 4 օր տևած մեծ հրդեհը, որը փաստացի վերջն է հանդիսացել Հույն –թուրքական պատերազմի։

1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:

1963 – վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլ յամ Հայկազյանը:

1990 – ադրբեջանական ՕՄՕՆ –ը նռնականետների, ականանետների և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարդակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:

1995 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:

2004 – Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար և մարել ընկերության՝ 2 միլիարդի հասնող պարտքը:

2007 – Ազգային ժողովը գլխավոր դատախազ է ընտրել գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

2011 –«Ժառանգություն» խմբակցությունը դադարեցրել է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո վերադարձել է խորհրդարան։

2012 – տեղի է ունեցել Երևան – Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը հանդիսացել է Հյուսիս – Հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:

2013 –Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։

2016 – Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:

2019 – «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը 2015 թվականին ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

2022 – Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ –ներ: Հայկական կողմից եղել է 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։

ԱՇԽԱՐՀ

81 – վախճանվել է հռոմեական միապետ տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:

533 – Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:

1087 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես Բ Կոմնենոսը:

1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը:

1601 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:

1736 – Ռուսաստանում հիմնվել է Չել յաբինսկ քաղաքը:

1592 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:

1819 – ծնվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր, Ռոբերտ Շումանի կին Կլարա Շումանը:

1872 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:

1874 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:

1902 – Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղավորության ապացույց օգտագործվել են մեղադրյալի՝ հանցագործության վայրում հայտնաբերված մատնահետքերը:

1906 – կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:

1922 – Լիբիայի Ալ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվել է ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի՝ +57.70 :

1929 – անգլիացի գիտնական – մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլինը:

1956 – IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:

1960 – ԱՄՆ –ում կայացել է բիոնիկային նվիրված առաջին գիտաժողովը (գիտություն, որտեղ տեխնիկական միջոցներում օգտագործվում են կենդանի բնության կառուցվածքը, ֆունկցիաները, հատկությունները և այլն): 

1968 – Ալբանիան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից:

1977 – վախճանվել է իռլանդա – լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:

1985 – թողարկվել է Սուպեր Մարիո Բրադըրս համակարգչային խաղը:

1996 – վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:

1999 – Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի շենքի նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել շենքը, 124 բնակիչ զոհվել է, 7 –ը՝ ստացել վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

2008 – Դելիում տեղի են ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություններ, որոնց արդյունքում զոհվել է 30 մարդ և վիրավորվել մոտավորապես 100 –ը:

2013 – Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր Կամենդատյան