Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շուրջ 4 հազար ՀՀ քաղաքացու համար սահմանված ՌԴ մուտքի արգելքը հանվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությունը 2015 թվականին ընդունել է 7 հազար 843 դիմում այն քաղաքացիներից, ովքեր իրենց թույլ տված խախտումների պատճառով ունեցել են Ռուսաստան մուտք գործելու արգելանք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, ստացվա ծ դիմումների մեծ մասը` 7 հազար 826-ն, արդեն ներկայացվել է Ռուսաստանի Դաշնություն: Դրանցից 7 հազար 262-ի վերաբերյալ պատասխան է ստացվել: Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ, 3 հազար 932 դիմումի հետ կապված մուտքի արգելքը հանվել է:

«Այսինքն` մոտ 4 հազար ընտանիքի համար կարևոր խնդիր է լուծվել: Այլ երկրում մեր քաղաքացու կողմից թույլ տված սխալի համար սահմանված պատժամիջոցը վերացվել է: Պարզ լինելու համար ասեմ, որ ամեն մի գործ ենթադրում է մանրամասն ուսումնասիրություն: Նախ մեր կողմից հսկայական աշխատանք է տարվում, փաստաթղթերի մի մեծ տրցակ ուղարկվում է Ռուսաստան: Նրանք էլ ամեն մի գործի հետ կապված նայում են տվյալ անձի ունեցած պատմությունը: Դրանից հետո նոր մեզ ուղարկվում է դրական կամ բացասական պատասխանը»,-ասաց Գագիկ Եգանյանը:

Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ մերժված դիմումների վերաբերյալ տրվել է հետևյալ պարզաբանումը: 2 հազար 124 դիմումի դեպքում Ռուսաստանից պատասխան է եկել, որ գործը վերանայելու հիմքեր չկան: Այսինքն, կամ տվյալ անձը կատարել է անհամեմատ ավելի խիստ խախտումներ, կամ այլ հանգամանքեր են ի հայտ եկել: 713 դիմումի դեպքում նշվել է, որ առկա է դատարանի վճիռ, հետևաբար քաղաքացին միայն դատական ճանապարհով այդ հարցը պետք է լուծի: 392-ի դեպքում էլ նշվել է, որ անձի մուտքի արգելանքի վերաբերյալ տեղեկություն չունեն, որովհետև լինում են դեպքեր, երբ արգելանքն այլ մարմին ն է սահմանում:

«Արդեն զգալի աշխատանք է կատարվել: Այն դեպքերը, որոնք հենց միգրացիոն ծառայության իրավասության մեջ են մտնում, դրանց վերաբերյալ մեր ուղարկած գործերի 64 տոկոսի վերաբերյալ դրական պատասխան է ստացվել: Երբ 2014 թվականին սկսեցինք այս գործընթացը, դրական պատասխանների ցուցանիշը 29 տոկոս էր կազմում»,-ասաց Գագիկ Եգանյանը:

Ընթացիկ տարում Միգրացիոն ծառայությունը մուտքի արգելանք ունեցող քաղաքացիներից ստացել է 297 դիմում, որից 276-ն ուղարկվել է Ռուսաստան: Գագիկ Եգանյանը նկատեց, որ դիմումների ստացման գործում նվազման միտում է նկատվում: Նախ ընդհանուր առմամբ արդեն մեծ թվով դիմումներ դրական պատասխան են ստացել, դրանից բացի, Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիները ձգտում են խախտումներ թույլ չտալ:

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ