Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ընդդիմությունը պետք է պատասխան տա երկու հիմնական հարցի». Անի Սամսոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների թեման օրեցօր ավելի ակտուալ է դառնում։ Մինչև ընտրական մրցավազքը դեռ ժամանակ կա, սակայն, Անի Սամսոնյանի դիտարկմամբ, իրական նախընտրական պատրաստություն այսօր ցուցաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա խոսքով, ՔՊ-ն ակտիվ աշխատում է ոչ միայն մեդիայում և Երևանում, այլև մարզերում։ «Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում՝ վերընտրվել 2026 թվականին և պահպանել բացարձակ իշխանությունը։ Մնացած ուժերը դեռ չեն կողմնորոշվել՝ իշխանություն վերցնե՞լ, թե՞ պարզապես ընդդիմության ներկայիս դիրքերը զբաղեցնել։ Մինչև ընտրություններ իշխանափոխության այլ ճանապարհներ չեմ տեսնում։ Միայն եկեղեցու դեմ շարժումը կարող է ինչ-որ ալիք առաջացնել, բայց լուրջ գործընթացի չի վերածվի»,- ասում է նա։

Վերջերս հրապարակված «Գելափ»-ի հարցումների արդյունքներով` Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր ուժը արդեն վարկանիշային սանդղակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Սամսոնյանը նշում է, որ սա միակ նորությունն էր։ «Նորությունն այն է, որ «Մեր ձևով» շարժումը գրավել է երկրորդ տեղը։ Դա խոստումնալից է, բայց վաղ է արձանագրել որպես հաղթանակ։ Ընտրապայքարում սխալները կարող են թանկ արժենալ»։

Ըստ Սամսոնյանի, իշխանության քարոզչական ուղերձը պարզ է։ «2021-ին ՔՊ-ն հանդես եկավ «Ապագա կա» կարգախոսով։ Այսօր նրանք պնդում են, որ ապագան այսօր է։ Փաշինյանը պատրաստվում է ասել՝ ես եմ բերել խոստացած խաղաղությունը, և միայն ես կարող եմ այն վերջնականապես հաստատել։ Մյուս ուժերը նա ներկայացնելու է որպես պատերազմ հրահրողներ։ Դա հնչելու է այսպես՝ «Խաղաղությունը ես եմ»։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է հստակ պատասխան տա երկու հարցի․ ինչպես հաստատել խաղաղություն՝ առանց կործանարար զիջումների Ադրբեջանին, և ինչպես փրկել օրեցօր վատթարացող տնտեսությունը։ Հենց այս հարցերին պետք է տալ ավելի համոզիչ պատասխան, քան իշխանությունը։ Քարոզարշավում Փաշինյանը ոչ մեկին չի խնայի»։

Սամվել Կարապետյանի թիմի շեշտադրումը տնտեսության վրա Սամսոնյանը դրական է գնահատում։ Նրա խոսքով, ծրագրերում կան իրատեսական գաղափարներ և պրակտիկ լուծումներ։ «Բայց ընտրապայքարում կարևոր է ոչ թե ծրագրերի քանակը, այլ դրանց պարզությունն ու հասկանալի լինելը։ Ավելի լավ է երեք ուժեղ գաղափար հասցնել ընտրողին, քան տասնյակ առաջարկներ, որոնք չեն տպավորվի։ Հաջողության բանալին ասելիքը տեղ հասցնելն է՝ փորձառության և արդյունավետ տեխնոլոգիաների միջոցով»։

Մեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ