Վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաղաքական ու տնտեսական ոչ դյուրին իրավիճակում վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը՝ «Կրեդիտ Եվրոպա բանկը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով բանկային շուկայի աղբյուրների:
«Բանկի վաճառքի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն է 2015 թվականի վերջին»,- հայտնել է թերթի աղբյուրը:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ գնորդի որոնումն սկսվել Է հունվարի կեսերին: Դրանով զբաղվում է Morgan Stanley ներդրումային բանկը:
«Կրեդիտ Եվրոպա բանկը» Ռուսաստանում աշխատում է 1994 թվականից եւ բիզնեսի ծավալով խոշորագույն բանկն է Ռուսաստանում՝ թուրքական կապիտալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



