Այս ցնորամիտ միջադեպը հնարվել է մեկ նպատակով` «արևմտյան ադրբեջանցիներին» Հայաստանում բնակեցնելու դեպքում «իրենց համար ընդունելի» անվտանգության ուժերի տեղաբաշխում կորզելու համար․ Դավիթ Սարգսյան
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բռնազավթված Արցախում, բացի մեկուսի ապրող մի քանի տարեց և անօգնական մարդուց, հայ չի մնացել: Բայց նույնիսկ այդ պայմաններում թշնամի երկրի բռնապետը բեմադրում է մի տեսարան, երբ ինքը Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցի շենքն է «բացում», ու ոմն հայ փորձում է այդ պահին «ահաբեկչություն» անել:

Պարզ է, որ այս ցնորամիտ միջադեպը հնարվել է մեկ նպատակով` «արևմտյան ադրբեջանցիներին» Հայաստանում բնակեցնելու դեպքում «իրենց համար ընդունելի» անվտանգության ուժերի տեղաբաշխում կորզելու համար:
Օկուպացիոն վարչախմբի տեղական պարագլխի համար այս «միջադեպը» ևս հրաշալի նվեր է: Մի կողմից, ավելի մեծ թափով կպնդի, թե իբր արցախցիները չպետք է վերադառնան իրենց տներ, մյուս կողմից` «անվստահության մթնոլորտն» իբր ցրելու պատրվակով դաշտ կնետի «օտարերկրացի խաղաղապահների»` տարածաշրջանում տեղակայման թեման: Կարելի է ենթադրել, թե հատկապես ո´ր երկիրը նկատի կունենա պարագլուխը...
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի